Հագեն (գերմ.՝ Hagen), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում։ Մեծությամբ 41-րդ քաղաքն է Գերմանիայում։ Գտնվում է Ռուր շրջանի հարավարևելյան ծայրամասում, Դորտմունդ քաղաքից 15 կիլոմետր հարավ, որտեղ Լեննե և Վոլմե գետերը միախառնվում են Ռուր գետին։ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն բնակչության թիվը կազմում էր 188․529: Հագենում գտնվում է «Հագենի համալսարանը» (Fernuniversität in Hagen), որը Գերմանիայի հեռավար ուսուցման միակ համալսարանն է[2]։ 2010 թվականի մարտ ամսվա տվյալներով համալսարանում սովորում էր 67․000 ուսանող։

Բնակավայր
Հագեն
գերմ.՝ Hagen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես160,45 կմ²
ԲԾՄ106 մետր
Բնակչություն189 783 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02331
Փոստային դասիչ58000–58135
Ավտոմոբիլային կոդHA
Պաշտոնական կայքhagen.de(գերմ.)
Հագեն (Գերմանիա)##
Հագեն (Գերմանիա)

Պատմություն խմբագրել

Հագենն առաջին անգամ հիշատակվել է մոտ 1200 թվականին՝ Վոլմե և Էննեպե գետերի հանգույցում։ 1324 թվականին Բուրգ Վոլմարստեինի նվաճումից հետո, Հագենը մտել է Մարկ նահանգի կազմի մեջ։ 1701 թվականից Պրուսիայի թագավորության մաս է կազմել։

«Չորրորդ կոալիցիայի պատերզմում» Պրուսիայի թագավորության պարտությունից հետո Հագեն քաղաքը 1807-1813 թվաներին ներառվել է Բերգի Մեծ Դքսության կազմի մեջ։ 1815 թվականից դարձել է պրուսական Վեստֆալիա նահագնի մաս։

Քաղաքի զարգացման շրջանը սկսվել է 19-րդ դարից՝ ածխի արդյունահանմաբ և Ռուր քաղաքի շրջանում պողպատի արտադրությամբ։ 1920 թվականի մարտի 13-ից՝ ապրիլի 2-ը Հագենը եղել է «Ռուրի ապստամբության» գլխավոր թատերաբեմերից մեկը։ Քաղաքում կա նաև ապսամբության մասին պատմող հուշարձան։

1928 թվականին Հագենում բնակվում էր ավելի քան 100.000 բնակիչ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հագենը ռմբակոծվել է «Ութերորդ օդուժի» և «Թագավորական օդուժի» կողմից։ 1943 թվականի հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը «Թագավորական օդուժը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հագենի վրա։ Այս հարձակումը չափազանց մեծ վնասներ է հասցրել Հագենին։ Հարյուրավոր քաղաքացիներ և զինվորներ են զոհվել։

Պատերազմից հետո քաղաքը մտել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի կազմի մեջ։

Տնտեսություն խմբագրել

Ռուր, Լեննե, Վոլմե և Էննեպե գետերի ջրային ռեսուրսների օգտագործումը և մետաղների մշակումը կարևոր դեր ունեին Հագենում նունիսկ 15-րդ դարում։ 17-18-րդ դարերում հետևել են տեքստիլային գործվածքների, պողպատի և թղթի արդյունաբերությունը։

Կրթություն խմբագրել

«Հարավային Վեստֆալիա համալսարանի» հինգ մասնաճյուղերից մեկը գտնվում է Հագենում, որտեղ ուսանողներին առաջարկվում է տարբեր ինժեներական ծրագրեր։ Այս ուսումնական հաստատաությունը Հագենում հիմնադրվել է 1824 թվականին։

Տեսարժան վայրեր խմբագրել

Հագենում է գտնվում «Հագենի բացօթյա թանգարանը» (գերմ.՝ Hagen Open-air Museum), որտեղ ցուցադրվում են պատմական, արդյունաբերական գտածոների հավաքածուներ։ Հագենում գտնվող «Բլեթթերհայլ» քարանձավում հայտնաբերվել է նախնադարյան մարդու մարմնի մնացորդներ։ Դրանք թվագրվում են միջին քարի դարյան ժամանակաշրջանին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. 2000 Years of Parallel Societies in Stone Age Central Europe. Ruth Bollongino, Olaf Nehlich, Michael P. Richards, Jörg Orschiedt, Mark G. Thomas, Christian Sell, Zuzana Fajkošová, Adam Powell, Joachim Burger. Science. Published Online October 10, 2013. DOI: 10.1126/science.1245049 http://www.sciencemag.org/content/early/2013/10/09/science.1245049

Արտաքին հղումներ խմբագրել