Ֆրենկ Ստելլա
Ֆրենկ Ստելլա (մայիսի 12, 1936[1][2][3][…], Malden, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][2][5] - մայիսի 4, 2024[6][7], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի նկարիչ և քանդակագործ, որը հայտնի է մինիմալիստական և հետգեղանկարչական աբստրակցիոնիզմ ոճերում։ Ստելլան ապրում և աշխատում է Լոնդոնում։
Ֆրենկ Ստելլա անգլ.՝ Frank Stella | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Malden, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][2][5] |
Վախճանվել է | մայիսի 4, 2024[6][7] (87 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, փորագրիչ, դիզայներ, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, ինստալյացիոն արտիստ և ակնագործ |
Ոճ | Post-painterly Abstraction? և մինիմալիզմ |
Թեմաներ | ակնագործություն[8], ոսկերչական իրերի դիզայն[8], Կերպարվեստ[9], գեղանկարչություն[9], քանդակագործություն[9] և գրաֆիկա[9] |
Ուշագրավ աշխատանքներ | Flin Flon VI? |
Ներշնչվել է | Կարավաջո |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Barbara Rose?[11] |
Զավակներ | Peter Stella?[12] |
Frank Stella Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍտելլան ծնվել է Մասաչուսետսում՝ Մալդենում[13]։ Նրա ծնողներն ունեն իտալական ծագում։ Նրա հայրը եղել է գինեկոլոգ, իսկ մայրը ունեցել է գեղարվեստական հակումներ, հաճախել է նորաձևության դպրոց, իսկ ավելի ուշ սկսել է զբաղվել բնանկարչությամբ[14]։
Ֆիլիպսի ակադեմիայի ավագ դպրոցն ավարտելուց հետո Ստելլան հաճախել է Փրինսթոնի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության բնագավառում և հանդիպել է աբստրակտ նկարիչ Դարբի Բանարդին և արվեստագետ Միշել Ֆրիդին։ Նյու Յորքի արվեստի պատկերասրահներ հաճախելը նպաստել է նրա աշխարհայացքի զարգացմանը, իսկ Ջեքսոն Պոլլոքի և Ֆրանց Քլինի աբստրակտ էքսպրեսիոնիզմը ազդել է նրա աշխատանքների վրա։ 1958 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, Ստելլան տեղափոխվել է Նյու Յորք։ Նա ամերիկացի ամենագնահատված նկարիչներից մեկն է, ով աշխատում է ցայսօր։ Ստելլան հայտնի է աբստրակտ նկարներ ստեղծելու շնորհիվ, որոնք չեն պարունակում տեսողական խաբկանքներ կամ 20-րդ դարի հոգեբանական հիշատակումներ[15]։
Այժմ Ստելլան ապրում է Ներքին Մանհեթենի Գրինվիչ թաղամասում (անգլ.՝ Greenwich Village), իսկ շաբաթ և կիրակի տեղափոխվում է Նյու Յորքի իր արվեստանոց[14]։
Արվեստ
խմբագրելՍտելլայի յուրօրինակ ոճը ձևավորվել է 1950-ական թվականի վերջերին՝ սև պատկերների շրջանում, որոնց մակերեսը լցված էր սև գծերով, որ միմյանցից բաժանվում էին սպիտակ, նեղ շերտերով։ Հենց այդ ժամանակ վարպետը կենտրոնացել էր մաքուր, բացարձակ անկերպար վիզուալությանը։ 1959 նրան ոգևորում է նյույորքցի նշանավոր արվեստաբան Լ. Կաստելին։ Շուտով՝ 1969 թվականին, հաջորդում են «այլումինե» և «պղնձե» նկարները՝ նկարված համապատասխան մետաղի երանգներով։ Բացի դրանից՝ վարպետը ավանդական ուղիղ գծերից անցում է կատարում պատկերային կտավներին՝ L, T և U տառերի տեսքով։ 1971 թվականին անդրադարձել է պատմական թեմային («Լեհական գյուղեր» շարքը)՝ այն կատարելով անառարկայական ռելիեֆով, որ հիշեցնում է փայտե սինագոգի տանիք։ 1970-ական թվականների կեսերին նա սկսեց ստեղծել առանձնապես խոշոր, թեք գծերով նկարներ՝ օգտագործելով նավաշինական նախշեր («Էկզոտիկ թռչուններ» շարք, 1976)։ Հետագայում այդ կոմպոզիցիաներին մետաղյա խողովակների և ցանցերի միջոցով հաղորդեց ռելիեֆայնություն։ Վաղ շրջանի երկրաչափական հստակ գծերը ուշ շրջանում փոխարինվեցին ավելի փափուկ և ռոմանտիկ ձևերով («Ալիքների» տարածական-եռաչափ շարք, 1985-1989)։ Ստելլայի արվեստում դրսևորվել են հետգեղանկարչական աբստրակցիոնիզմին բնորոշ առանձնահատկությունները, երբ վերանում են գեղանկարչության և դեկորատիվ արվեստի սահմանները։
Ճանաչում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Frank Stella: born Malden, MA 1936 — Smithsonian American Art Museum.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Frank Stella, Trailblazing Artist Who Pushed Abstraction to Its Limits, Dies at 87 — ARTnews, 2024.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Frank Stella, Towering Artist and Master of Reinvention, Dies at 87 — The New York Times.
- ↑ 8,0 8,1 Galerie MiniMasterpiece — hedendaagsesieraden.nl.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Honorary Degree and President's Medal Recipients — University of Miami.
- ↑ I Was Married Four Times — Once to a Famous Artist — 2019.
- ↑ Deirdre Foley-Mendelssohn, Peter Stella(անգլերեն) // The New York Times / (not translated to en-us) — (untranslated): New York Times Company, (untranslated), 2014. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «Frank Stella Biography, Art, and Analysis of Works». The Art Story. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 14,0 14,1 Deborah Solomon (September 7, 2015), The Whitney Taps Frank Stella for an Inaugural Retrospective at Its New Home New York Times.
- ↑ Birmingham Museum of Art (2010). Birmingham Museum of Art: guide to the collection. [Birmingham, Ala]: Birmingham Museum of Art. էջ 236. ISBN 978-1-904832-77-5.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Ստելլա» հոդվածին։ |