Ֆրանց Մարկ (փետրվարի 8, 1880(1880-02-08)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4][5][6][…] - մարտի 4, 1916(1916-03-04)[1][2][3][…], Braquis[7] և Վերդեն[6]), գերմանացի գեղանկարիչ հրեական ծագումով, գերմանական Էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։ Ավգուստ Մակեի և Վասիլի Կանդինսկու հետ միասին հանդիսացել է «Կապույտ հեծյալ» նկարչական միության մասնակից և գլխավոր կազմակերպիչ։

Ֆրանց Մարկ
Franz Marc
Ֆրանց Մարկի դիմանկար։ Ավգուստ Մակե
Ի ծնեՖրանց Մարկ
Ծնվել էփետրվարի 8, 1880(1880-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական ռայխ[4][5][6][…]
Վախճանվել էմարտի 4, 1916(1916-03-04)[1][2][3][…] (36 տարեկան)
Մահվան վայրBraquis[7] և Վերդեն[6]
Ազգությունգերմանացի (հրեական ծագումով)
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Դավանանքռոմանական կաթոլիկ[8]
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճէքսպրեսիոնիզմ[9][10]
Ժանրկենդանիների նկարչություն[9][6], աբստրակցիոնիզմ[9][6], կենցաղային ժանր[6], բնանկար[6], նատյուրմորտ[6] և նյու[6]
Թեմաներգեղանկարչություն[11] և Կերպարվեստ[11]
Ուշագրավ աշխատանքներԿապույտ ձիերի աշտարակը, Կենդանիների ճակատագիրը, Blue-Black Fox? և Blue Horse I?
Ներշնչվել էԷդվարդ Մունկ և Վինսենթ վան Գոգ
ԱնդամակցությունԿապույտ հեծյալ
ՀայրWilhelm Marc?
ԱմուսինMarie Schnür? և Մարիա Մարկ
ԱզգականներJohann Nepomuk von Pelkhoven?
ստորագրություն
Изображение автографа
 Franz Marc Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Մյունխենում հայտնի պրոֆեսիոնալ բնանկարիչ Վիլգելմ Մարկի (1839-1907) ընտանիքում։ 1900 թվականին սկսեց ուսումնառությունը Մյունխենի արվեստի ակադեմիայում, որտեղ սովորել է մինչև 1903 թվականը։ Մարկը 1903 թվականին և 1907 թվականին այցելում է Փարիզ, որտեղ ծանոթանում է ֆրանսիական պոստիմպրեսիոնիզմի, մասնավորապես Գոգենի և Վան Գոգի գեղանկարչության հետ, որը մեծ ազդեցություն է ունենում նրա վրա։ Փարիզ կատարած երկրորդ այցելությունից հետո նկարիչը լրջորեն սկսում է ուսումնասիրել կենդանիների անատոմիան, որպեսզի ավելի ամբողջապես արտացոլի բնությունը գեղանկարչության մեջ։

 
Եկնագույն ձին։ Ֆրանց Մարկ 1911 թվ.

1910 թվականի հունվարին Մարկը առաջին անգամ հանդիպում է Ավգուստ Մակեի հետ և այդ թվականի սեպտեմբերին ընդգրկվում է «Մյունխենի նոր նկարչական միություն»-ում։ (գերմ.՝ Neue Künstlervereinigung München). 1911 թվականի փետրվարին նահանդիպում է միության լիդեր՝ ռուս աբստրակցիոնիստ Վասիլի Կանդինսկու հետ, իսկ դեկտեմբերին Մակեի և Կանդինսկու հետ Մարկը անջատվում է «Մյունխենի նոր նկարչական միություն»-ից և ստեղծում է իր սեփական՝ «Երկնագույն հեծյալ» խումբը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Մարկ» հոդվածին։