Ֆյոդոր Իվանովիչ Շմիտ (ռուս.՝ Фёдор Шмит, ի ծնե Ֆեդոր Կարլ Էռնեստ Շմիդտ, 1877[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 3, 1937(1937-12-03) կամ 1937[3], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային բյուզանդագետ, հնագետ, թանգարանագետ, արվեստագետ, արվեստի տեսաբան։ Ուկրաինայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ (1921 թվականից)։

Ֆյոդոր Շմիտ
Դիմանկար
Ծնվել է1877[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 3, 1937(1937-12-03) կամ 1937[3]
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռուսաստան[2]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
 Fedir Schmidt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նա կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում գտնվող Սուրբ Եկատերինայի անվան գերմանական դասական գիմնազիայում (1886-1894)։

1895 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ։

Աշխատել է Կոստանդնուպոլսի ռուսասական հնագիտական ինստիտուտում (գիտական քարտուղար 1908-1912)[4]։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը (1912)։ 1912 թվականից՝ Խարկովի ազգային համալսարանի պրոֆեսոր, Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության համաուկրաինական կոմիտեի թանգարանային բաժնի վարիչ (1919-1920), 1921 թվականից մինչև 1924 թվականը Կիևում, հնագիտական հանձնաժողովի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի այլ հաստատությունների նախագահ։ 1924 թվականի վերջից՝ Լենինգրադի պետական համալսարանի պրոֆեսոր և արվեստի պատմության պետական ինստիտուտի տնօրեն։

Գնդակահարվել Է 1937 թվականի դեկտեմբերի 3-ին Տաշքենդում։

Շմիտը Բյուզանդիայի, Բալկանյան երկրների, Մերձավոր Արևելքի և մասնավորապես Կիևյան Ռուսիայի ճարտարապետության և գեղանկարչության ականավոր հետազոտող է։ Փ. Ի. Շմիտը բնօրինակ «արվեստի ցիկլային զարգացման առաջադեմ տեսության» ստեղծողն է[5][6]։

Արվեստի պատմության և տեսության մասին աշխատանքներն են՝ «Արվեստը, նրա հոգեբանությունը, ոճաբանությունը, էվոլյուցիան» (Խարկով, 1919), «Հին ռուս-ուկրաինական արվեստը» (Խարկով, 1919), «Պատմական, ազգագրական արվեստի թանգարան։ Թանգարանային գործի պատմության և տեսության ակնարկ»։ (Խարկով, 1919), «Նկարչության հոգեբանությունը» (Կիև, 1921), «Հին ռուսական արվեստի հուշարձաններ» (1922), «Արվեստը որպես կրթության առարկա» (Կիև, 1923) և այլն։

«Նշումներ ուշ բյուզանդական տաճարի որմնանկարների մասին» հոդվածում (Բյուզանդական ժամանակագիր, թիվ 22։ 1916, էջ 101-102) Ֆ. ի. Շմիտը գրել է, որ պատմաբաններին անհրաժեշտ է «վերականգնել, որքան հնարավոր է, Կիևի հույն պատմաբանների կողմից ջնջված ռուսական պատմության գլուխները»[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Шмит, Федор Иванович (ռուս.) // Большая советская энциклопедия / под ред. О. Ю. Шмидт — 1 — М.: Акционерное общество «Советская энциклопедия», 1920.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119128926 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Володимир Іванович Вернадський і Україна. Т. 1, кн. 2: Володимир Іванович Вернадський.
  5. Власов В. Г. Маятник Чижевского, или Как история убивает гениев. Добавления к теории прогрессивного циклического развития искусства Ф. И. Шмита Արխիվացված 2018-04-25 Wayback Machine // Электронный научный журнал «Архитектон: известия вузов». — УралГАХА, 2015. — № 49.
  6. Власов В. Г. Теория прогрессивного циклического развития искусства // Теория формообразования в изобразительном искусстве: учебник для вузов. — СПб.: Изд-во С-Петерб. ун-та, 2017. — C.193-204.
  7. Никольский Н. К. «Повесть временных лет» как источник для истории начального периода русской письменности и культуры. — Л., 1930. — Вып. 1. — 107 с.
  8. Федотова П. И. Где находилась Русь Аскольда и Дира? // Свободная мысль, № 3 (1675) 2019. Стр. 59—74.

Գրականություն խմբագրել

  • Ковпаненко Н. К истории изучения памятников монументального искусства // Историко-культурное наследие Украины: проблемы исследования и сохранения. — К.: Институт истории Украины НАН Украины, 1998. — С. 326—327, 328, 329, 330—331, 332.
  • Ковпаненко Н. Шмит (Шмидт) Федор Иванович // Выдающиеся деятели науки и культуры Киева в историко-краеведческом движении Украины: Биографический справочник. — К.: Институт истории Украины, 2005. — Ч. 2. — С. 300—307.
  • Ковпаненко Н. Шмит (Шмидт) Федор Иванович // Энциклопедия истории Украины. — К.: Научная мысль, 2013. — Т. 10. — С.649 — 650.
  • Прокофьев В. Н. Художественная критика — история искусства — теория общего художественного процесса: их специфика и проблемы взаимодействия в пределах искусствоведения // Прокофьев В. Н. Об искусстве и искусствознании. — М.: Советский художник, 1985.- С. 284—287.
  • Филиппенко Р. И. Ф. И. Шмит — заведующий Музеем изящных искусств и древностей Харьковского университета // Вопросы музеологии. — 2016, № 1 (13) — С. 69-77.
  • Филиппенко Р. И. Ф. И. Шмит: первые годы работы в Харькове // Современное общество и власть. – 2018, № 3 (17). – С.11–18.
  • Филиппенко Р. И. Ф. И. Шмит - председатель Вольного факультета искусств // Учен. зап. Казан. ун-та. Сер. Гуманит. науки. – 2019. – Т. 161, кн. 2–3. – С. 199–207.
  • Шмит Ф. И. Избранное. Искусство: Проблемы теории и истории. Серия Российские пропилеи. — СПб.: Центр гуманитарных инициатив, 2012. — 312 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Շմիտ» հոդվածին։