Ֆերդինանդո I Մեդիչի
Ֆերդինանդո I Մեդիչի, (իտալ.՝ Ferdinando I de' Medici, հուլիսի 30, 1549[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն - փետրվարի 3, 1609[1], Ֆլորենցիա, Իտալիա), 1587-1609 թվականներին Ֆերդինանդո I Մեդիչին եղել է Տոսկանայի մեծ դուքս, զգալիորեն բարձրացրել է Մեդիչի ընտանիքի հեղինակությունը և ազդեցությունը Իտալիայում և նրա սահմաներից դուրս։
Ֆերդինանդո I Մեդիչի իտալ.՝ Ferdinando I de' Medici | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1549[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն |
Մահացել է | փետրվարի 3, 1609[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Գերեզման | Cappella dei Principi |
Քաղաքացիություն | Տոսկանայի Մեծ դքսություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, քաղաքական գործիչ և մեկենաս |
Ամուսին | Christina of Lorraine?[3] |
Ծնողներ | հայր՝ Կոզիմո I, մայր՝ Էլեոնորա Տոլեդացի |
Զբաղեցրած պաշտոններ | cardinal-deacon? |
Երեխաներ | Կոզիմո II Մեդիչի[4], Princess Maria Maddalena de' Medici of Tuscany?, Catherine de' Medici?, Carlo de' Medici?, Կլաուդիա Մեդիչի[4], Lorenzo de' Medici?[4], Princess Eleonora de' Medici of Tuscany?, Francesco di Ferdinando de' Medici? և Filippino de' Medici? |
Ferdinando I, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼինելով դուքս Կոզիմո Մեդիչիի և Էլեոնորա Տոլեդացու կրտսեր որդին, Ֆերդինադոն դուքսական գահի ժառանգորդի թեկնածու չէր և արդեն 14 տարեկանում առանց կուսակրոնություն ընդունելու ստացել էր կարդինալի տիտղոս (աշխարհիկ կարդինալ)[5]։ Նա անցակացնելով երիտասարդությունը Հռոմում` իր կառուցած Մեդիչիների վիլլայում իտալական հնություններ էր հավաքում, երբ իր` ժողովրդի կողմից ոչ այդքան ընդունված եղբոր` Ֆրանչեսկոյի մահը նրան դարձրեց ողջ Տոսկանայի ժառանգորդը։ Ըստ գիտական հետազոտության Ֆրանչեսկոն թունավորված է եղել մկնդեղով, ամենայն հավանականությամբ Ֆերդինանդոյի կողմից[6]։ Տոսկանական գահ բարձրանալով նա միաժամանակ մնացել է կարդինալ, սակայն երբ 1589 թվականին ամուսնացել է Եկատերինա Մեդիչիի թոռան` Քրիստինա Լոթարինգացու հետ Հռոմի պապի թույլտվությամբ հրաժարվել է տիտղոսից։
Ֆերդինանդոն արտասովոր խորաթափանցություն է դրսևորել` Հենրի Նավարացուն ֆինանսական օժանդակություն տրամադրելով, երբ նա դեռ հակակաթոլիկ շարժման ղեկավարն էր։ Հենրիի ֆրանսիական գահ բարձրանալուց հետո Ֆերդինանդոն իր նավատորմը ուղարկեց Մարսելի ծոց, գրավեց Իֆ ամրոցը, որի նկատմանբ իսպանացիները հավակնություն ունեին։ Այդ քայլը Ֆերդինանդոյի և Ֆրանսիայի թագավորի միջև տարաձայնություններ առաջացրեց։ Որպես հաշտության նշան 1600 թվականին Հենրին ամուսնացավ Ֆերդինանդոյի զարմուհու` Մարիա Մեդիչիի հետ։ Բուրբոնների հետ կնքված դաշինքի համար, կայսրին հանգստացնելու նպատակով Ֆերդինանդոն իր ժառանգորդին ամուսնացրեց ավստրիացի արքայադստեր հետ և իր զորքերը ուղարկեց Էգեյան ծով ու Աֆրիկա` ավստրիացիներին օգնելու թուրքերի դեմ պատերազմում։
Ֆերդինանդոյի ճիշտ արտաքին քաղաքականությունը նպաստել է Տոսկանայի տնտեսական աճին և ֆինանսական ամրապնդմանը։ Նա իր հարստությունը ծախսում էր կշռադատված` առաջնահերթությունը տալով երկրի արևելքում գտնող ճահճային տարածքների չորացմանը և հետամնաց Լիվորնոն միջերկրածովային նշանակալի առևտրական նավահանգիստ դարձնելուն։ Արվեստի մեջ Ֆերդինանդոն առանձնացնում էր երաժշտությունը և զարմանալի չէ, որ պատմության առաջին օպերաները ցուցադրվել են նրա պալատում։
Ընտանիք
խմբագրելՖերդինանդո I Մեդչիի և Քրիստինա Լոթարինգացու ընտանիքում ծնվել են հինգ որդի և չորս դուստր։
- Կոզիմո II Մեդիչի (1590—1621), Տոսկանայի Մեծ դուքս, ամուսնացել է Մագդալինա Ավստրիացու հետ,
- Էլեոնորա Մեդիչի (1591—1617),
- Կատերինա Մեդիչի (1593—1629), ամուսնացել է Մանտուայի դուքս Ֆերդինանդո I Գոնզագայի հետ
- Ֆրանչեսկո Մեդիչի (1594—1614),
- Կառլո Մեդիչի (1595—1666), կարդինալ
- Ֆիլիպինո Մեդիչի (1598—1602),
- Լորենցո Մեդիչի (1599—1648),
- Մարիա Մագդալենա Մեդիչի (1600—1633),
- Կլավդիա Մեդիչի (1604—1648), առաջին անգամ ամուսնացած է եղել Ֆեդերիկո Ուբալդո դելլա Ռովերի հետ, երկրորդ անգամ` էրցհերցոգ Լեոպոլդ V Ավստրիացու հետ։
Պարգևներ
խմբագրել- Սուրբ Ստեփանոս Պապի և Նահատակաց շքանշան։
Աղբյուրներ
խմբագրել- Hibbert, Christopher (1979). «XXI». In Pelican History of Art. The Rise and Fall of the House of Medici. Penguin Books Ltd.
- Մեդիչիները Ֆլորենցիայում
- Մեդիչի ընտանիքի արխիվ(անգլ.)
- Ֆերդինանդո I Մեդիչիի մասին Արխիվացված 2016-09-16 archive.today Salրոvador Miranda. The Cardinals of the Holy Roman Church Florida International University(անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Guarini E. F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1996. — Vol. 46.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ http://genealogy.euweb.cz/lorraine/lorraine4.html
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2015.
- ↑ Salvador Miranda. «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of January 6, 1563». www2.fiu.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Итальянские ученые спустя 420 лет раскрыли одно из самых загадочных убийств в роду Медичи». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.