Կոզիմո II Մեդիչի (իտալ.՝ Cosimo II de' Medici, մայիսի 12, 1590(1590-05-12)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա - փետրվարի 28, 1621(1621-02-28)[2][3][4], Ֆլորենցիա, Իտալիա), 1609-1621 թվականներին Տոսկանայի մեծ դուքս։

Կոզիմո II Մեդիչի
իտալ.՝ Cosimo II de' Medici
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1590(1590-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Մահացել էփետրվարի 28, 1621(1621-02-28)[2][3][4] (30 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ԳերեզմանՍան Լորենցո տաճար, Մեդիչիի ժամատուն և New Sacristy
ՔաղաքացիությունFlag of the Grand Duchy of Tuscany (1840).svg Տոսկանայի Մեծ դքսություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՄարիա Մագդալինա Ավստրիացի
Ծնողներհայր՝ Ֆերդինանդո I Մեդիչի, մայր՝ Christina of Lorraine?
ԵրեխաներՖերդինանդո II Մեդիչի, Ջանկարլո Մեդիչի, Մարգարիտա Մեդիչի, Մատիաս Մեդիչի, Ֆրանչեսկո Մեդիչի, Աննա Մեդիչի, Լեոպոլդո Մեդիչի և Մարիա Քրիստինա Մեդիչի
Cosimo II, Grand Duke of Tuscany Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կոզիմո II Մեդիչին ծնվել է 1509 թվականի մայիսի 12-ին Ֆլորենցիայում։ Նա Տոսկանայի մեծ դուքս Ֆերդինանդո I Մեդիչիի և Քրիստինա Լոթարինգացու ավագ որդին էր։ Ստացել է լավ կրթություն։ 1605-1608 թվականներին նրա ուսուցիչն է եղել Գալիլեո Գալիլեյը։ Նրանց շփումը հիմք է հանդիսացել մեծ ընկերության, որը շարունակվել է մինչև Կոզիմո II-ի անժամանակ մահը։ 1608 թվականին նրան ամուսնացրել են հերցոգոուհի Մարիա Մագդալինա Ավստրիացու հետ։ Հաջորդ տարի` հոր մահից հետո, դարձել է Տոսկանայի Մեծ դուքս։ Կոզիմո II-ը երկակի քաղաքականություն է վարել Ֆրանսիայի և Իսպանիայի թագավորությունների միջև։ Կոզիմո II-ը աշխատել է հակամարտությունների մեջ չմտնել, սակայն ստիպված է եղել Մանտուանի դքսության գահի համար պայքարի ժամանակ զարմիկի որդուն` Ֆերդինանդո Գոնզագային մեծ գումար վճարել։ Կոզիմո II-ը նպաստել է Լյուդովիկոս XIII Ֆրանցիացու և Աննա Ավստրացու ամուսնությանը։

Դուքսի իմաստուն և կայուն քաղաքականության շնորհիվ Տոսկանան տնտեսապես ծաղկում է ապրել։ Չնայած մի քանի անբերրի տարիների նկատվել է բնակչության թվի աճ։

Կոզիմո II-ը մեծ ուժ ու միջոցներ է ծախսել Տոսկանայի նավատորմի և Լիվորնո նավահանգստի զարգացման համար։ Տոսկանական նավատորմը մի քանի անգամ աչքի է ընկել օսմանական նավատորմի դեմ մարտերում։

Մեծ դուքսը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտության նկատմամբ։ 1610 թվականին Կոզիմո II-ը Գալիլեո Գալիլեյին հրավիրել է վերադառնալ Ֆլորենցիա, նրան առաջարկելով իր խորհրդականի և անձնական ներկայացուցչի լավ վարձատրվող աշխատանք։ Գալիլեո Գալիլեյն նաև զբաղվել է Կոզիմո II-ի երեխաների ուսուցմամբ։

Մեծ դուքսը տառապել է ստամոքսի խոցից, որին հետագայում ավելացել են տուբերկուլոզը և արթրիտը։

Կոզիմո II-ը հանկարծամահ է եղել 1621 թվականի փետրվարի 28-ին` 31 տարեկանում։

ԸնտանիքԽմբագրել

Կոզիմո II Մեդիչիի և Մարիա Մագդալինա Ավստրիացու ընտանիքում ծնվել են հինգ որդի և երեք դուստր.

  • Մարիա Քրիստինա Մեդիչի (1609—1632),
  • Ֆերդինանդո II Մեդիչի (1610—1670), 1621 թվականից Տոսկանայի մեծ դուքս, ամուսնացել է Վիկտորիա դելա Ռովերի հետ,
  • Ջան Կառլո Մեդիչի (1611—1663), կարդինալ
  • Մարգարիտա Մեդիչի (1612—1679), ամուսնացել է Պարմայի և Պիացենզայի դուքս Օդարդո I Ֆարնեզի հետ
  • Մատիաս Մեդիչի (1613—1667),
  • Ֆրանչեսկո Մեդիչի (1614—1634),
  • Աննա Մեդիչի (1616—1676), ամուսնացել է հերցեգոգ Ֆերդինանդ Կառլ Ավստրիացու հետ
  • Լեոպոլդո Մեդիչի (1617—1675), կարդինալ

ԾագումնաբանությունԽմբագրել

Նախորդող՝
Ֆերդինանդո I Մեդիչի
Տոսկանայի Մեծ դուքս
1609—1621
Հաջորդող՝
Ֆերդինանդո II Մեդիչի

ՊարգևներԽմբագրել

  • Սուրբ Ստեփանոս Պապի և Նահատակաց շքանշան։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել