Բացել գլխավոր ցանկը

Լիվորնո (գավառ)

Իտալիայի գավառ

Լիվորնո (իտալ.՝ provincia di Livorno), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Այն ներառում է մի քանի կղզիներ Տոսկանայի արշիպելագում, ինչպիսին են՝ Էլբան և Կապրայան։ Նրա մայրաքաղաքը Լիվոռնոն է։ Գավառը ձևավորվել է 1925 թվականին Պիզայի ու Ջենովայի հողատարածքներից[1]։ Ընդգրկում է 1211 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 343003 մարդ (2012 թվականի տվյալներով)։ Կա 19 կոմունա[1]։ Տարածքի ափամերձ հատվածը հայտնի է որպես` Costa degli Etruschi (Էտրուսկյան ափ)։

Picto infobox map.png
Լիվորնո
Livorno Palazzo Granducale.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՏոսկանա
ՎարչկենտրոնԼիվոռնո
Տարածք1211,38 կմ²
Livorno in Italy (2018).svg
Սահմանակցում էՊիզա և Գրոսետո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-LI
Հեռախոսային կոդ0565 և 0586
Փոստային ինդեքսներ57121–57128 և 57014–57039
Ավտոմոբիլային կոդLI
Կոորդինատներ: 43°33′ հս․ լ. 10°19′ ավ. ե. / 43.550° հս․. լ. 10.317° ավ. ե. / 43.550; 10.317
provincia.livorno.it

Լիվորնո գավառը պարունակում է մի շարք ափամերձ քաղաքներ։ Այն կարևոր նավահանգիստ է զբոսաշրջության և առևտրի համար։ Որոշ տեսախցիկներ տեղակայված են քաղաքին մոտ։ Կալաֆուրիայում ծովը «բաղկացած» է սպունգներից, խեցգետիններից, ձկներից և կարմիր կորալներից։ Կվերչինելան և Կաստիլիոնչելոն ժայռոտ հատվածներ են[2]։ Այն ջրերը, որոնք շրջապատում են Լիվորնո գավառը հարուստ են դելֆիններով[3]։ Մարինա դի Բիբոնա քաղաքը ի սկզբանե հիմնադրվել էր որպես ամրոց՝ իր ռազմավարական ափամերձ դիրքի շնորհիվ։ Սան Վինչենցո քաղաքն ունի տասնչորսդարյա աշտարակ ռազմավարական նկատառումներով։ Գոլֆիո դի Բարատտիի ավազն ունի բարձր կոնցենտրացիա արծաթի և սև երկաթի շնորհիվ. տարածքն ընդգրկում է հնագիտական այգի[2]։

Բովանդակություն

ՍտորաբաժանումներԽմբագրել

ԿոմունաԽմբագրել

Լիվորնո գավառն ունի 19 կոմունա[4]։ Սա ամբողջական ցուցակն է.

Ըստ 2014 թվականի ապրիլի 30-ի տվյալների, կոմունաներում բնակչությունը հետևյալն է.

Կոմունա Բնակչություն
Լիվոռնո 160,512
Պիոմբինո 35,075
Ռոզինյանո Մարիտիմո 32,493
Չեչինա 28,566
Կոլեսալվետի 16,907
Կամպիլիա Մարիտիմա 13,320
Պորտոֆերաիո 12,224
Կաստանետո Կարդուչի 8,927
Սան Վինչենցո 7,003

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Livorno»։ Italy World Club։ Վերցված է 1 August 2015 
  2. 2,0 2,1 «10 coastal towns in Livorno»։ Around Tuscany։ Վերցված է 1 August 2015 
  3. «Livorno»։ ABC Tuscany։ Վերցված է 1 August 2015 
  4. «Livorno»։ Upinet։ Վերցված է 1 August 2015 

Արտաքին հղումներԽմբագրել