Ֆեռերո Ռոշեր
Ֆեռերո Ռոշեր (իտլ. արտասանությամբ՝ [ferˈrɛːro roʃˈʃe] )՝ շոկոլադից և պնդուկից պատրաստված հրուշակեղեն՝ ստեղծված իտալացի լոկոլադ արտադրող Ferrero-ի կողմից։
Տեսակ | ապրանքային նշան և սննդային ապրանքանիշ |
---|---|
Ենթատեսակ | bonbon? |
Առաջացման երկիր | Իտալիա |
Արտադրող | Ferrero |
Ստեղծման տարեթիվ | 1982 |
Հիմնական | պնդուկ և շոկոլադ |
Ferrero Rocher Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՖեռերո Ռոշերը ներկայացվել է 1982 թվականին՝ Եվրոպայում։ Թողարկումից կարճ ժամանակ անց արտադրությունը դադարեցվեց՝ ապրանքանիշի տպագրության հետ կապված խնդրի պատճառով[1]։ Միքել Ֆեռերոն (անգլ.՝ Michelle Ferrero)՝ շոկոլադն առաջինն աշխարհին ներկացրած գյուտարարը, շոկոլադն անվանել է Լուրդես Հռոմեական կաթոլիկ սրբավայրի այրի անունով՝ Rocher de Massabielle[2]: Ռոշեր անվանումը վերցված էֆրանսերենից և նշանակում է ժայռ կամ գլաքար[3]։
Բաղադրիչներ
խմբագրելՇոկոլադը բաղկացած է ամբողջովին բովված պնդուկից, պատված վաֆլե բարակ շերտով, որը լցված է պնդուկի շոկոլադով՝ պատված կաթնային շոկոլադով և մանր կտրատված պնդուկի փշուրներով։ Բաղադրիչներն են՝ կաթ, շոկոլադ, շաքարավազ, կակաոյի յուղ, կակաոյի զանգված, յուղազերծված կաթի փոշի, յուղ, լեցիտին՝ որպես էմուլգատոր (սոյ), վանիլին (արհեստական համային հավելում), պնդուկներ, արմավենու յուղ, ցորենի ալյուր, շիճուկ (կաթ), ցածր կալորեականությամբ կակաոյի փոշի, նատրիումի երկածխաթթու (թթվայնացնող գործոն) և աղ։
Արտադրություն
խմբագրելԱրտադրական գործընթացը գաղտնի է՝ արտադրական օբյեկտների ներսում արգելվում է սմարթֆոնների և նոութբուքերի օգտագործումը։ 2015 թվականի տվյալներով շատ քիչ լրագրողներ են հրավերք ստացել։ 2015 թվականի դրությամբ արտադրությունն Ալբա գործարանում օրական կազմում է 24 միլիոն Ֆեռերո Ռոշերներ[4]։
Քաղցրավենիքն արտադրվում է մեքենաների միջոցով։ Գործընթացը սկսվում է վաֆլու հարթ շերտերով, որոնց կիսագնդերն անընդհատ միանում են։ Վաֆլե կիսագնդերն այնուհետև լցվում են պնդուկի շոկոլադե կրեմով և պնդուկի որոշ մասով։ Հետո, վաֆլե շերտերից երկուսը՝ մեկը լցված պնդուկով, մյուսը՝ պնդուկի շոկոլադե կրեմով, իրար են միացվում։ Կտրված վաֆլիի ավելցուկներով արտադրում են վաֆլե գնդիկներ։ Վաֆլու ավելացած մասերը կտրվում են՝ ստեղծելով վաֆլե գնդեր։ Վերջիններս, այնուհետև, պատվում են շոկոլադե շերտով, մանրացված պնդուկի շերտով և, որպես վերջնական շերտ, կաթնային շոկոլադով՝ նախքան շոկոլադե գնդիկը կփաթաթվի աչքի ընկնող ոսկե փայլաթիթեղով։
Տարածվածություն
խմբագրելԱվելի քան 40 երկրներում տարեկան վաճառվում է մոտավորապես 3,6 միլիարդ Ֆեռերո Ռոշեր[8]։ Սրանք ներառում են Եվրոպական 28 երկրներ, Ամերիկայի 9 երկրներ, Ասիայի 9 երկրներ, Օվկիանիա երկրամասի 2 երկրներ և Աֆրիկայի 2 երկրներ, ներառյալ՝ Մավրիկիոսը։
Մշակութային ազդեցություն
խմբագրելՍուրբ Ծնունդ
խմբագրելՖեռերո Ռոշեր կոնֆետները կապվում են Ամանորի և Ծննդյան տոների հետ։ 2015 թվականի տվյալներով, Ֆեռերո Ռոշերի 61%-ը վաճառվել է տարվա վերջին երեք ամիսների ընթացքում[4]։
Միացյալ Թագավորության գովազդային արշավ
խմբագրել1990-ականներին Միացյալ Թագավորությունում գովազդային շարքերի հիմքում ընկած էր եվրոպական դեսպանի պաշտոնական նստավայրում անցկացվող երեկույթը և դրանից հետո, մինչև օրս, այն բազմիցս ներկայացվել է ժողովրդական մշակույթում [10]: 2000 թվականին դեսպանի կուսակցական գովազդը «100 լավագույն գովազդներ» կարգում զբաղեցրել է 21-րդ տեղը՝ ըստ 4-րդ Ալիքի հարցումների։
Հոնկոնգ և Չինաստան
խմբագրելՖեռերո Ռոշեր շոկոլադները, կաթնախառնուրդների հետ միասին, հիմնական ապրանքներից են, որոնք մաքսանենգ ճանապարհով հատում են Հոնկոնգի սահմանը անցնելով մայրցամաքային Չինաստան[12]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Allen, Lawrence L. (2010 թ․ հունվարի 1). Chocolate Fortunes: The Battle for the Hearts, Minds, and Wallets of China's Consumers (անգլերեն). AMACOM Div American Mgmt Assn. ISBN 9780814414323.
- ↑ Caldwell, Zelda (2018 թ․ մայիսի 8). «How Ferrero Rocher chocolates were inspired by the Virgin Mary» (անգլերեն). Aleteia. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ «rocher - traduction - Dictionnaire Français-Anglais». WordReference.com.
- ↑ 4,0 4,1 Sarah Butler (2015 թ․ հոկտեմբերի 30). «Full steam ahead at Ferrero factory as chocolatier eyes No 1 spot in UK». The Guardian.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռերո Ռոշեր» հոդվածին։ |