Ferrero
Ferrero SpA, շոկոլադի և հրուշակեղենի իտալական արտադրող, որը պատկանում է արդյունաբերող Միքել Ֆեռերոյի ընտանիքին։
Ferrero | |
---|---|
Տեսակ | սնունդ արտադրող, Շոկոլադ արտադրող ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Անվանված է ի պատիվ | Պիետրո Ֆեռերո |
Հիմնադրված է | 1946 |
Հիմնադիր | Պիետրո Ֆեռերո |
Վայր | Ալբա (Իտալիա), Կունեո, Պիեմոնտ, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Տնօրեն | Ջիովանի Ֆեռերո[1] |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Հասույթ | 17 մլրդ € (օգոստոսի 31, 2023)[2] |
Աշխատողների թիվ | 47 212 մարդ (օգոստոսի 31, 2023)[2] |
Դուստր ընկերություններ | Ferrara Candy Company?, Fannie May?, Thorntons? և Ferrero Ardennes? |
Կայք | ferrero.com, ferrero.com.cn և ferrero.com.tw |
Մասնակից է | Verband Deutscher Freizeitparks und Freizeitunternehmen?[3] |
Ferrero Վիքիպահեստում |
Ֆեռերոն աշխարհում
խմբագրել«Ֆեռերո» ընկերությունը ստեղծվել է 1942 թվականին Իտալիայի Ալբա քաղաքում։ Ընկերությունը հիմնադրել է Պետրո Ֆեռերոն։ Սկզբում այն քաղցրավենիքի խանութ էր[4]։ 1946 թվականին շահագործվեց «Ֆեռերո» ընկերության առաջին գործարանը։
Սկզբում ընկերության պատրաստած հրուշակեղենի հիմնական բաղադրիչը կակաոն էր։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կակաոյի մատակարարման հետ խնդիրներ առաջացան։ Այս ամենի հետևանքով Պետրո Ֆեռերոն կակաոյի փոքր պաշարները խառնեց պնդուկի հետ՝ ստանալով Նուտելայի նախատիպը[4]։
Հիմնադրողի որդին՝ Միքել Ֆեռերոն, 1964 թվականին Նուտելան դուրս բերեց շուկա։ Մթերքի անունը ստացել են անգլերեն «պնդուկ» (անգլ.՝ nut) բառին ավելացնելով «ելա» վերջավորությունը, ինչպես իտալական այլ բառերում՝ «մոցարելա», «կարամելա» և այլն[4]։
1956 թվականին «Ֆեռերոն» դուրս եկավ Իտալիայի սահմաններից և դարձավ միջազգային ընկերություն՝ բացելով առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը Գերմանիայում։
«Ֆեռերո» խմբին, որի շտաբ-բնակարանը գտնվում է Լյուքսեմբուրգում, պատկանում է 38 առևտրական ընկերություն ամբողջ աշխարհում՝ 12,5 միլիարդ եվրո շրջանառությամբ։ «Ֆեռերո» ընկերությունը արտադրում է տարեկան 365 հազար տոննա մթերք։ Աշխատակիցների քանակը հասնում է մինչև 35 հազարի։ Ընկերության արտադրանքը իրացվում է աշխարհի ավելի քան 160 երկրում[5]։
2013 թվականին ընկերությանը հաջողվեց պայմանավորվել «Food and Drug Administration» ամերիկյան գործակալության հետ՝ Կինդեր Սյուրպրիզ շոկոլադե ձվիկները ամերիկյան շուկա դուրս բերելու վերաբերյալ[4]։
Ամերիկյան շուկայում տվյալ մթերքի երկար բացակայության պատճառը դարձել էր 1938 թվականից երկրում գործող օրենքը, որն արգելում էր իրացնել այնպիսի սննդամթերքներ, որոնք պարունակում են ոչ ուտելի բաղադրիչներ։ Այս օրենքը շրջանցելու համար ընկերությունը ստեղծեց Կինդեր Սյուրպրիզի նոր տեսակ, որը բաժանված էր առանձին մասերի (ուտելի՝ շոկոլադ, և ոչ ուտելի՝ խաղալիք)[4]։
2016 թվականին «Reputation Institute»-ի (ԱՄՆ) հարցման արդյունքում Ֆեռերո խումբը ամենաբարձր հեղինակություն ունեցող ընկերությունների մեջ զբաղեցրել է 18-րդ տեղը[6]։
2011 թվականի ապրիլին Հարավային Աֆրիկայում հեծանիվով երթևեկության ժամանակ 47 տարեկան հասակում ինֆարկտից մահաել է Պետրո Ֆեռերոն՝ Միքել Ֆեռերոյի ավագ որդին[7][8]։
2015 թվականի փետրվարի 14-ին 89 տարեկան հասակում մահացել է ընկերության սեփականատեր Միքել Ֆեռերոն։
Միքել Ֆեռերոյի մահվանից հետո ընկերության տնօրինումը անցավ նրա կրտսեր որդուն՝ Ջովանի Ֆեռերոյին։ Վերջինս ավարտել է Բրյուսելի եվրոպական դպրոցը, ինչպես նաև ԱՄՆ-ում ուսումնասիրել է մարքեթինգ[4]։
Ֆեռերոն Ռուսաստանում
խմբագրել1995 թվականին «Ֆեռերո» ընկերությունը Ռուսաստանում բացել է ներկայացուցչություն և ռուսական շուկա դուրս բերել Ռաֆաելլո, Կինդեր Սյուրպրիզ, Կինդեր Շոկոլադ, Տիկ Տակ և Նուտելա առևտրային ապրանքանիշները։
2000-2003 թվականների ընթացքում «Ֆեռերոն» ընդարձակել է տեսականին և Ռուսաստանում սկսել Ֆեռերո Ռոշեր, Կինդեր Բուենո, Կինդեր Դելիս և Ֆիեստա ապրանքանիշերի վաճառքը։ 2004 թվականից ակտիվորեն զարգանում է ընկերության առևտրային կառուցվածքը, որը ներկայումս տարածված է Ռուսաստանի 93 քաղաքներում։
2008 թվականի մայիսին «Ֆեռերո» ընկերությունը ձեռնամուխ եղավ ներդրումային ծրագրի իրականացմանը՝ Ռուսաստանի Վլադիմիրի մարզում 200 միլիոն եվրո արժողությամբ սեփական գործարան կառուցելուն։ 2014 թվականին գործարանում թողարկվեց կոնֆետների արտադրման 4 գիծ՝ Ռաֆաելլո, Կինդեր Շոկոլադ, Նուտելա և Կինդեր Սյուրպրիզ։
Վլադիմիրի մարզում «Ֆեռերո» գործարանի ընդհանուր տարածքը կազմում է 80 000 մ²։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.forbes.com/profile/giovanni-ferrero/?list=billionaires&sh=519b3a4dd9d2#6dfd8dd8d9d2
- ↑ 2,0 2,1 https://www.ferrero.com/int/en/news-stories/news/ferrero-group-reports-consolidated-financial-statements-2022-2023
- ↑ https://vdfu.org/mitglied/ferrero-deutschland-gmbh
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ведомости (2016 թ․ օգոստոսի 10). ««Я называю себя социальным работником экономики»». www.vedomosti.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Ноа Кирш (13.09.2018 11:36). ««Сладкая игра. Как создавалась шоколадная империя Ferrero»». forbes.
- ↑ The World’s Most Reputable Companies, 2016
- ↑ ВЗГЛЯД / Сын основателя кондитерской компании Ferrero погиб в ЮАР
- ↑ La Stampa / Un infarto stronca Pietro Ferrero
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ferrero» հոդվածին։ |