Մի անգամ գիշերով (Հարսնացուն)
Մի անգամ գիշերով (Հարսնացուն), 1944 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ ֆիլմ։ Ռեժիսորը Բորիս Բառնետն է[1], սցենարի հեղինակը՝ Ֆեոդոր Կնորեն[2][3][4]։ Պրեմիերան կայացել է 1945 թվականի մայիսի 1-ին[5]։
Մի անգամ գիշերով ռուս.՝ Однажды ночью | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | մայիսի 1, 1945 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Բառնետ |
Սցենարի հեղինակ | Ֆեդոր Կնորրե |
Դերակատարներ | Բորիս Անդրեև, Իվան Կուզնեցով, Նիկոլայ Դուպակ, Բորիս Բառնետ և Vitaly Leonov? |
Օպերատոր | Սարգիս Գևորգյան |
Երաժշտություն | Դավիդ Բլոկ |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 80 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Գիշերը ռազմաճակատին մոտ գտնվող օկուպացված քաղաքում ընկնում է հակառակորդի կողմից խոցված խորհրդային ինքնաթիռ։ Վիրավոր օդաչուներին փրկում են տեղի բնակիչները՝ նրանց թաքցնելով տների ավերակներում, սակայն շուտով ընկած ինքնաթիռի հետքով գալիս է ֆաշիստների խումբը։
Սյուժեի կենտրոնում ռուս երիտասարդ աղջկա՝ ուսուցչուհի Վարյայի սխրանքն է, որը կիսավեր տան ձեղնահարկում թաքցնում է վիրավոր օդաչուներին։ Գերմանացիները գտնում են ապաստանը, բայց Վարյայի արիության ու տոկունության շնորհիվ մարտիկներին հաջողվում է հեռանալ ու հասնել յուրայիններին։ Կարճ ժամանակ անց Կարմիր բանակն ազատագրում է քաղաքը, և գերմանացիները խուճապահար փախչում են։ Փրկված մարտիկներից մեկը գտնում է վիրավոր, բայց գերմանացիներին չհանձնված աղջկան այն տան ավերակներում, որտեղ նախկինում թաքնվել էր ինքը։
Դերերում
խմբագրել- Բորիս Անդրեև – Խրիստոֆորով
- Իվան Կուզնեցով – օդաչու Վյատկին / Արտանկին
- Նիկոլայ Դուպակ – Սաննիկով
- Իրինա Ռադչենկո – Վարյա
- Ալեքսեյ Յուդին – ֆելդֆեբել և Բելուգին
- Բորիս Բառնետ – գնդապետ Բալց
- Վլադիմիր Լեոնով – Վեսելովսկի
- Վ. Վյազեմսկի – Օռլով
- Օլգա Գորևա – Ուլյանա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Soviet Russia Today. F.S.U. Publications. 1946. էջ 34.
- ↑ Кушниров, 1977, էջ 99, 215
- ↑ Beumers, 2016
- ↑ Марголит, 2010
- ↑ «Մի անգամ գիշերով» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
խմբագրել- Марголит Е. Я. Барнет Борис Васильевич // Режиссёрская энциклопедия. Кино России / сост. Л. М. Рошаль. — М.: НИИК, 2010. — Т. 1. — 336 с. — ISBN 978-5-91524-015-4
- Кушниров М. А Жизнь и фильмы Бориса Барнета. — М.: Искусство, 1977. — С. 99, 215. — 264 с. — 25 000 экз.
- Birgit Beumers Путеводитель по российскому кинематографу = A Companion to Russian Cinema. — Chichester, West Sussex, UK ; Malden, MA, USA : John Wiley & Sons, Inc., 2016. — 672 p. — (Wiley-Blackwell companions to national cinemas.). — ISBN 978-1118412763
- Александр Шпагин Религия войны. Субъективные заметки о богоискательстве в военном кинематографе(ռուս.) // Искусство кино : журнал. — 2005. — № 5. — ISSN 0130-6405.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մի անգամ գիշերով» (1944) ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Մի անգամ գիշերով» RUSKINO.RU կայքում
- «Մի անգամ գիշերով» (1944) ֆիլմը Արխիվացված 2017-08-10 Wayback Machine KINOMANIA.RU կայքում