Թադեո Ցուկարո
Թադեո Ցուկարի[4], Ցուկարո, Ձուկարի, Ձուկարո (իտալ.՝ Taddeo Zuccari, սեպտեմբերի 1, 1529[1], Սանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ - սեպտեմբերի 2, 1566, Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ, իտալական մաներիզմի դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկը։
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1529[1] |
---|---|
Ծննդավայր | Սանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ |
Վախճանվել է | սեպտեմբերի 2, 1566 (37 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ոճ | մաներիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[2] և մաներիզմ[2] |
Ուսուցիչ | Daniele de' Porri? |
Աշակերտներ | Ֆեդերիկո Ցուկկարո[3] |
Հայր | Ottaviano Zuccaro? |
Taddeo Zuccari Վիքիպահեստում |
Ֆեդերիկո Ցուկարոյի ավագ եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1529 թվականին Սանտ Անջելո Վադոյում, անհայտ նկարիչ Օտտավիանո Ցուկկարոյի ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Ֆեդերիկոն, ծնվել է մոտ 1540 թվականին, նույնպես եղել է նկարիչ և ճարտարապետ։ 14 տարեկան հասակում գնացել է Հռոմ՝ ուսումնասիրելու նկարչություն։ Սկսած 17 տարեկանից սկսել է աշխատել որպես ենթավարպետ Անտոնիո Ալեգրի Կոռեջոյի մոտ Պարմայում։
1548 թվականին վերադարձել է Հռոմ և սկսել է ինքնուրույն աշխատել։ Աշխատել է հիմնականում Իտալիայում։ Նկարել հարուստ հովանավորների համար։ Աշխատել Պրոսպերո Ֆոնտանայի հետ միասին Հռոմի Հուլիոս III պապի վիլլայի ձևավորման վրա։ Հայտնի են նրա որմնանկարները Վիտերբոյի մոտ գտնվող Ֆառնեզե վիլլայում։ Ցուկկարոյի պատկերազարդերը հանդիպում են ավելի քիչ, քան նրա դեկորատիվ որմնանկարները։
Մահացել է 37 տարեկան հասակում Հռոմում, թաղված է Պանթեոնում, գերեզմանը գտնվում է Ռաֆայելի գերեզմանի կողքին[5]։
Ստեղծագործություններ
խմբագրել- Որմնանկարներ Կապրարոլի Ֆարնեզեի առանձնատանը,
- Նկար «Քրիստոսը դագաղի մեջ»
- Նկար «Հովիվների երկրպագությունը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.npg.org.uk/collections/search/person/mp52074/federico-zuccaro?role=art
- ↑ Цуккаро // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ public domain: Middleton, John Henry (1911). «Zuccaro». In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 1047. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
Արտաքին հղումներ
խմբագրել- «Цуккаро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեո Ցուկարո» հոդվածին։ |