Ֆրանչեսկո Վաննի
Ֆրանչեսկո Վաննի կամ Վանիուս (իտալ.՝ Francesco Vanni; Vannius, հունվարի 5, 1564[1], Սիենա, Տոսկանա, Իտալիա[2] - հոկտեմբերի 26, 1610[3][4][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[2]), բարոկկո ոճի իտալացի նկարիչ և Սիենայի դպրոցի փորագրող, Ռաֆայելի, Բարոչչիի և Անիբալե Կարաչիի հետևորդ։
Ծնվել է | հունվարի 5, 1564[1] |
---|---|
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1610[3][4][2] (46 տարեկան) |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, դիզայներ և վիզուալ արտիստ |
Ոճ | Սիենայի դպրոց |
Զավակներ | Ռաֆաելլո Վաննի[5] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՆկարչական շնորհ ունենալուց բացի, Ֆրանչեսկո Վաննին լավ է իմացել մեխանիկա և ճարտարապետություն։ Սովորել է Բոլոնիայում՝ Սալիմբենիի (it:Ventura Salimbeni) և Պասերոտիի մոտ, Հռոմում 1579 թվականից ի վեր Ջովանի Դե Վեկիի մոտ, ում ոճը նա ցանկանում էր փոխանցել իր հայրենակիցներին, բայց Վանիուսի նկարները դուր չէին գալիս Սիենայի նկարիչներին, և նա որոշել է հետևել Լոմբարդի դպրոցի նկարիչներին։
Եղել է կարդինալ Բարոնիի սիրելին, որը նրա համար Հռոմի պապ Կղեմես 8-րդից խնդրել է Փրկչի շքանշան։ Սուրբ Պետրոսի տաճարի համար ստեղծված նկարի համար Հռոմի պապը Վաննիին շնորհել է ասպետի տիտղոս։ Վաննին եղել է Ֆաբիա Քիջիի կնքահայրը, որը հետագայում դարձել է Հռոմի պապ Ալեքսանդր VII անունով։ Վերջինս շռայլորեն պարգևատրել է իր կնքահորը։
Որդիները՝ Միքել-Անջելոն և Ռաֆայելոն, դարձել են նկարիչներ։ Նրա աշակերտներն են եղել Աստոլֆո Պետրացցին և Ռուտիլիո Մանետտին[6][7]։ Աշակերտների թվում են եղել նաև երկու Վանի՝ Իոհանն ու Ֆրանչեսկոն, որոնք տարբերակման համար կոչվում էին Դել Վանի։
Ստեղծագործություններ
խմբագրելԿոռեջոյից ընդունելով գույնի հաճելիությունն ու ուժը՝ Վաննին հավատարիմ է մնացել Բարոչչիի նկարների գծագրությանը և ձևին և այնքան շատ ընդօրինակել նրան, մանավանդ երեխաների գլուխների բնավորության մեջ, որ մասնագետները սկսել են շփոթել նրանց։ Նկարել է հոգևոր և կրոնական սյուժեներ։ Նրա աշխատանքներից հայտնի են.
- «Մադոննա», Բարոչչիի ոճով, Զամբեկկարի պատկերասրահ, Բոլոնիա,
- «Սիմոն Մագի անկումը», Հռոմ,
- «Մադոննա», Monna Agnese եկեղեցի,
- «Սուրբ Ռայմոնդը ծովով ճանապարհորդելիս», Դոմինիկյան եկեղեցի,
- «La disputa sul sacramento», Պիզա,
- «Թռիչք դեպի Եգիպտոս», Սիենա,
- «Սուրբ Եկատերինայի նշանադրությունը, շրջապատված հրեշտակների դեմքերով», նույն տեղում։
Ստեղծել է էստամպներ՝ փորագրված թունդ օղիով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ragni S. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2020. — Vol. 98.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.boijmans.nl/en/collection/artists/17993
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ Getty ULAN entry
- ↑ Orlandi, Pellegrino Antonio; Guarienti, Pietro (1719), Abecedario pittorico, Naples, էջ 437
Գրականություն
խմբագրել- Плюшар А. Ванни: 2. Францискъ Ванни. // Энциклопедический лексикон . — Т. 8. — СПб. : Типография А. Плюшара, 1837. — С. 243.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Վաննի» հոդվածին։ |