Էզրա Միլեր

ամերիկացի դերասան

Էզրա Մեթյու Միլեր[6][7] (անգլ.՝ Ezra Matthew Miller, սեպտեմբերի 30, 1992(1992-09-30)[1], 1993[2] կամ 1992[3], Ուայքոֆ, Նյու Ջերսի, ԱՄՆ)[8][9][10], ամերիկացի դերասան, երգիչ, երաժիշտ և ակտիվիստ։ Իրենք[11][Ն 1] կատարել են իրենց խաղարկային ֆիլմի դեբյուտը նկարահանվելով «Դպրոցից հետո» (2008) ֆիլմում։ Իրենք խաղացել են վերնագրային դեր «Մենք պետք է խոսենք Քևինի մասին»(2011) և համատեղ նկարահանվել են «Չշփվող լինելու առավելությունները»(2012) ֆիլմերում։ 2015 թվականին, իրենք նկարահանվել են «Ստենդֆորտի բանտային էքսպերիմենտ» դրամայում և «Առանց բարդույթների աղջիկը» կատակերգությունում։ Իրենք նաև մարմնավորում է Բերրի Ալլենին/Ֆլեշին DC-ի ընդարձակ տիեզերքում, որտեղ իրենք առաջին անգամ երևացել են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (2016) ֆիլմում և Քրիդենս Բերմոնին «Գերբնական գազանները և դրանց բնակության վայրը» (2016) ֆիլմում։

Էզրա Միլեր
Ծնվել էսեպտեմբերի 30, 1992(1992-09-30)[1] (31 տարեկան), 1993[2] կամ 1992[3]
ԾննդավայրՈւայքոֆ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունThe Hudson School? և Rockland Country Day School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասան, երգիչ, մանկական դերասան, օպերային երգիչ, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և երաժիշտ
Համատեղ ապրող(ներ)Զոի Քրավից[4][5]
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Միլերը ծնվել և մեծացել են Նյու Ջերսի նահանգի Ուայքոֆ քաղաքում[12][13]։ Իրենց մայրը՝ Մարթան (Քոչ) ժամանակակից պարուհի է։ Իրենց հայրը՝ Ռոբերտ Ս․ Միլերը եղել է ավագ փոխնախագահ և գործադիր տնօրեն Hyperion Books-ում, իսկ հետագայում դարձել է հրատարակիչ Workman Publishing Company-ում[14][15]։ Միլերը ունի երկու ավագ քույրեր՝ Սայան և Քեիթլինը։ Իրենց հայրը հրեա է, իսկ մայրը ունի գերմանական և հոլանդական ծագում։ Էզրան ինքն իրենց համարում են հրեա և «հոգևոր»[16][17][18][19]։

Երբ Միլերը վեց տարեկան էին, նրանք սկսեցին պարապել որպես օպերայի երգիչ, որպեսզի հաղթահարեն իրենց խոսքի արատը։ Իրենք երգել են Մետրոպոլիտեն օպերայում[20], և խաղացել են Ֆիլիպ Գլասի «Սպիտակ ագռավ» օպերայում։ Իրենք հաճախել են Ռոքլանդի Քանթրի Դեյ և Հուդսոնի դպրոցները[21][22]։

Կարիերա խմբագրել

 
Միլերը 2008 թվականի Տրիբեկա կինոփառատոնին

Իրենք սկսել են իր ֆիլմային կարիերան 2008 թվականին՝ նկարահանվելով Անտոնիո Կամպոսի «Դպրոցից հետո» ֆիլմում, որտեղ իրենք մարմնավորում են մի դեռահասի, ով սովորում է գիշերօթիկ դպրոցում։ Դրանից հետո, նկարահանվել են «Սիթի Այլենդ» ֆիլմում, Էնդի Գարսիայի, Ջուլիանա Մարգուլիսի և Սթիվեն Սթրեիթի հետ միասին, և խաղացել է «Պահեք Գոնզոյին» և «Ամեն օր» ֆիլմերում։ Հետո Միլերը նկարահանվել են BBC Films«Մենք պետք է խոսենք Քևինի մասին» ֆիլմում, Ջոն Քրիսթոֆեր Ռայլիի և Տիլդա Սուինթոնի հետ միասին։ Ֆիլմը դարձավ Կաննի կինոփառատոնի սենսացիան, ողջունվելով քննադատների կողմից[23]։ Միլերը նաև մարմնավորել է Դեմիանին Showtime հեռուստաալիքի «Californication» հեռուստասերիալում[24]։ Նկարահանվել են «Հարգելի բժիշկ» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում, մարմնավորելով՝ Թաքեր Բրայենթին։ «Չշփվող լինելու առավելությունները» նովելի ֆիլմային ադապտացիայում մարմավորել են Պատրիկին՝ Լոգան Լերմանի և Էմմա Ուոթսոնի հետ։ Ֆիլմը հեռարձակվել է 2012 թվականի սեպտեմբերի 21-ին[25]։

Warner Bros. հայտարարել է, որ իրենք մարմնավորելու են DC Comics-ի կերպար՝ Բերրի Ալենին/Ֆլեշին «Ֆլեշ» ֆիլմում, որը պետք է հեռարձակվի 2018 թվականին։ Այդ դերով իրենք առաջին անգամ երևացել են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում և կրկրնել են իրենց դերը «Արդարության լիգա» ֆիլմում[26]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Միլերը Հեմփտոնսի 19-րդ կինոփառատոնում
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2008 Դպրոցից հետո Afterschool Ռոբերտ
2008 Californication Californication Դեմիան Սերիալ․ 5 սերիա
2009 Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Իթեն Մորս Սերիալ․ 1 սերիա
2009-10 Հարգելի բժիշկ Royal Pains Թաքեր Բրայենթ Սերիալ․ 5 սերիա
2009 Սիթի Այլենդ City Island Վինսենթ «Վինի» Ռիզո Ժունիոր
2010 Ամեն օր Every Day Ջոնա
2011 Մեկ այլ ուրախ օր Another Happy Day Էլիոթ Հելմեն
2011 Քևինի հետ ինչ-որ բան այն չէ We Need to Talk About Kevin Քևին Խաչատուրյան
2012 Չշփվող լինելու առավելությունները The Perks of Being a Wallflower Պատրիկ
2014 Մադամ Բովարի Madame Bovary Լեոն Դուպուիս
2015 Ստենդֆորտի բանտային էքսպերիմենտ The Stanford Prison Experiment Դանիել Քուլփ
2015 Առանց բարդույթների աղջիկը Trainwreck Դոնալդ
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Բարի Ալեն/ Ֆլեշ[27][28] Կամեո
2016 Ինքնասպանների ջոկատ Suicide Squad Բարի Ալեն/ Ֆլեշ Կամեո
2016 Գերբնական գազանները և դրանց բնակության վայրը Fantastic Beasts and Where to Find Them Քրիդենս Բերբոն
2017 Արդարության լիգա Justice League Բարի Ալեն/ Ֆլեշ Սպասվում է

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Նոմինացիայի աշխատանք Մրցանակ Արդյունք
2011 Մեկ այլ ուրախ օր Hamptons International Film Festival լավագույն կատարողի համար Հաղթանակ
2011 Մենք պետք է խոսենք Կևինի մասին BIFA մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Առաջադրված
Broadcast Film Critics Association մրցանակ լավագույն երիտասարդ կատարողի համար Առաջադրված
2012 Չշփվող լինելու առավելությունները Boston Society of Film Critics մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Հաղթանակ
Hollywood Film Festival լուսարձակ մրցանակ Հաղթանակ
San Diego Film Critics Society մրցանակ լավագույն դերակատարի համար Հաղթանակ
Santa Barbara International Film Festival — Վիրտուոզ մրցանակ Հաղթանակ
Detroit Film Critics Society մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Առաջադրված
2013 MTV-ի ֆիլմի մրցանակ լավագույն առաջընթացային կատարման համար Առաջադրված
2013 MTV-ի ֆիլմի լավագույն երաժշտական պահ (Լոգան Լերմանի և Էմմա Ուոթսոնի հետ) Առաջադրված
Phoenix Film Critics Society մրցանակ լավագույն երկրորդական դերասանի համար Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 data.bibliotheken.nl (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #1033887536 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.gettyimages.in/detail/news-photo/actors-ezra-miller-and-zoe-kravitz-leave-the-ziegfeld-news-photo/94501502
  5. http://ego.globo.com/famosos/noticia/2012/08/ator-de-precisamos-falar-sobre-o-kevin-diz-que-e-gay-em-entrevista.html
  6. «Actor faces charges for marijuana in Peters». Post-gazette.com. 2011 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. Tribune, Pittsburgh (2011 թ․ հունիսի 25). «'Wallflower' actor faces drug chages - Pittsburgh Tribune-Review». Pittsburghlive.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. «Ezra Miller». Nylon Magazine. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  9. «Authentic movie clothing requires lots of shopping». Post-gazette.com. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. «BBC News - Talk About Kevin: Portrait of a parent's worst nightmare». bbc.co.uk. 2011 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. Jackman, Josh (2018 թ․ նոյեմբերի 16). «Ezra Miller: I have a polyamorous squad of sexual partners». PinkNews. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  12. Bosworth, Kate. «Ezra Miller». Interview. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  13. «The Bay Area Reporter Online | We need to talk about Ezra Miller». Ebar.com. Վերցված է 2012 թ․ մարտի 23-ին.
  14. «Walt Disney Company To Reorganise Publishing Business: Disney Publishing, Worldwide And Hyperion». Prnewswire.co.uk. 1999 թ․ ապրիլի 12. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. and is now the President of Macmillan's newest imprint, Flatiron Books.
  15. Yuan, Jada (2012 թ․ հունվարի 8). «We Need to Talk About Ezra». New York Magazine. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  16. «Ezra's Way (Weekend)». Haaretz. 2012 թ․ հունվարի 19. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին. «My father is Jewish, my mother is not, but I consider myself entirely Jewish even though according to Jewish law I am not. I encourage everyone to understand that the rules were written before anyone could do DNA tests... I know that I am a descendant of Abraham through my father." And a visit to Israel? "I definitely plan to do this.»
  17. «Interfaith Celebrities: An Upcoming Actor, An Enduring Celebrity - InterfaithFamily». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  18. «Ezra Miller». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  19. Lamble, David (2011 թ․ դեկտեմբերի 8). «Family estrangement». The Bay Area Reporter. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  20. VanAirsdale, S.T. (2010 թ․ ապրիլի 26). «The Verge: Ezra Miller». Movieline. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  21. «Ezra Miller Interview for Beware the Gonzo». The Cinema Source. 2011 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. «Ezra Miller on 'Perks of Being a Wallflower,' Being Bisexual & More». The Daily Beast.
  23. շ (2011 թ․ մայիսի 13). «BAZ BAMIGBOYE: 'I'm too old to be a lothario', says Jude Law». Daily Mail. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  24. «Ezra Miller | Ezra Miller Cleared On Drug Charge». Contactmusic. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  25. Wilkinson, Amy (2011 թ․ մայիսի 19). «Ezra Miller To Play Patrick In 'Perks of Being a Wallflower'». MTV. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  26. «Warner Bros.' 'The Flash' Movie to Star Ezra Miller». The Hollywood Reporter. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  27. «Ezra Miller Confirmed For Batman Vs. Superman». Cosmic Book News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  28. «'Suicide Squad' Adds Key DC Character Weeks Before Release». The Hollywood Reporter. 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.

Նշումներ խմբագրել

  1. Միլլերը քվիր է և օգտագործում է իրենք/իրենց, այդ և զիր դերանունները։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզրա Միլեր» հոդվածին։