Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց 3
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
«Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց 3» (անգլ.՝ Fantastic Beasts and Where to Find Them 3), ռեժիսոր Դեյվիդ Եթսի ֆիլմը՝ հիմնված Ջոան Ռոուլինգի համանուն վեպի վրա, որը էկրանավորվելու է 2021 թվականի վերջին: Ֆիլմը համարվում է Հարի Փոթերի սփին-օֆֆներից մեկը: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էդի Ռեդմեյնը։
Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց 3 անգլ.՝ Fantastic Beasts 3 | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի և ընտանեկան ֆիլմ |
Թվական | հուլիսի 15, 2022[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեյվիդ Եթս[2] |
Պրոդյուսեր | Դևիդ Հեյման, Սթիվ Քլովս և Tim Lewis? |
Սցենարի հեղինակ | Սթիվ Քլովս և Ջոան Ռոուլինգ |
Դերակատարներ | Էդի Ռեդմեյն, Քեթրին Ուոթերսթոն[2], Ջոնի Դեփ[2], Էզրա Միլեր[2], Ջուդ Լոու[2], Դեն Ֆոլգեր[2], Քալլում Թերներ[2] և Կլաուդիա Կիմ[2] |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Կինոընկերություն | Warner Bros. և Heyday Films |
Նախորդ | Ֆանտաստիկ գազաններ: Գրինդևալդի հանցագործությունները |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողությունը տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գործողությունները կատարվում են Ռիո դե Ժանեյրոյում[3] և Բեռլինում[4], իսկ կերպարների թվում հայտնվելու են Ռուբեուս Հագրիդը և երիտասարդ Թոմ Ռեդլը, որը դեռ չի դարձել Վոլան դե Մորտ[5]:
Նախագծում ներգրավված դերասաններից մեկը՝ Դեն Ֆոգլերը, պատմել է, որ ֆիլմի հերոսները դառնալու են Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆոնին «մասշտաբային մոգական ճակատամարտի» մասնակիցներ[6]:
ԴերերումԽմբագրել
- Էդի Ռեդմեյն՝ Նյուտ Սկամանդեր
- Ջոնի Դեփ՝ Գալերտ Գրինդևալդ
- Ջուդ Լոու՝ Ալբուս Դամբլդոր
- Էզրա Միլեր՝ Քրիդենս Բերբոուն/Աուրելիուս Դամբլդոր
ԱրտադրությունԽմբագրել
2014 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ «Ֆանտաստիկ գազանները» ունենալու է երեք մաս: 2016 թվականի հուլիսին Դեյվիդ Եթսը հաստատել է, որ Ջոան Ռոուլինգը արդեն երրորդ ֆիլմի համար գաղափարներ ունի: 2019 թվականի հոկտեմբերին Դեն Ֆոգլերը հայտարարել է, որ երրորդ ֆիլմը նկարահանվելու է 2020 թվականի փետրվարին: Մինչև 2019 թվականի նոյեմբերը Ջոան Ռոուլինգը և Սթիվեն Քլովզը ավարտել են սցենարը[7]:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի նոյեմբերի 21-ին[8]: Սակայն 2020 թվականի գարնանը նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով[9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ewins B. ‘Fantastic Beasts 3’ Will Now Open In July 2022 Following Johnny Depp’s Exit — 2020.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Что известно о фильме «Фантастические твари 3»: Дата выхода, сюжет и трейлер
- ↑ ‘Fantastic Beasts and Where to Find Them’ to Be Five-Film Franchise
- ↑ СМИ: в «Фантастических тварях 3» появятся Хагрид и Волан-де-Морт
- ↑ Стало известно, что будет в третьей части «Фантастических тварей»
- ↑ The third Fantastic Beasts film confirms new details including cast members and location
- ↑ ‘Fantastic Beasts 3’ Release Date Set for 2021; Filming Delayed Again
- ↑ ‘Fantastic Beasts 3’ & ‘King Richard’ Warner Bros. Productions Are Also On Hiatus: Coronavirus