Զոի Քրավից

ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել

Զոի Իզաբելլա Քրավից (անգլ.՝ Zoë Isabella Kravitz, դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և մոդել։

Զոի Քրավից
անգլ.՝ Zoë Kravitz
Զոի Քրավիցը 2010 թվականին՝ Թրայբեքա կինոփառատոնի ժամանակ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունMiami Country Day School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
Ժանրերռոք
ԸնտրանիԻքս-մարդիկ։ Առաջին դաս, Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդևալդի հանցագործությունները, Խիզախը, Կյանքի համը, Californication և Դիվերգենտ
Ծնողներհայր՝ Լենի Կրավից, մայր՝ Լիզա Բոնե
Ամուսին(ներ)Karl Glusman?
Համատեղ ապրող(ներ)Էզրա Միլեր, Փեն Բեջլի և Չաննինգ Տատում[3]
Պարգևներ և մրցանակներ

Ծագումը խմբագրել

Երաժիշտ Լենի Քրավիցի և դերասան ու մոդել Լիզա Բոնեի դուստրը։ Նրա տատիկը՝ Լենի Քրավիցի մայրը, Ռոքսի Ռոքերն է, որը դերասանուհի և հեռուստալրագրող է՝ աֆրոամերկուհի՝ բահամական ծագմամբ։ Պապիկը՝ Սիմուր Քրավիցը (Նույն Սայ Քրավիցը) NBC հեռուստաալիքի պրոդյուսերն է, հույն՝ Ուկրաինայից։ Զոիի մոր հայրը աֆրոամերիկացի օպերային երգիչ Ալեն Բոնեն է, իսկ մայրը՝ հրեական ծագում ունեցող ուսուցչուհի։

Կարիերա խմբագրել

2007 թվականին Զոի Քրավիցը նկարահանվել է իր դեբյուտային ռեժիսոր Սքոթ Հիքսի «Կյանքի համը» կինոնկարում, որտեղ նույն հրապարակում նկարահանվել են նաև Քեթրին Զետա-Ջոնսը և Ահարոն Էքհարթը։ Նույն թվականին Զոին նկարահանվել է նաև ռեժիսոր Նիլ Ջորդանի «Խիզախը» ֆիլմում՝ Ջոդի Ֆոսթերի հետ։ Զոին ավարտել է երկու կինոնկարների նկարահանումները դպրոցի հետ միասին։

2008 թվականին Զոին նկարահանվել է Քրեյգ Լուկասի «Ամերիկայի թռչունները» ֆիլմում, որտեղ խաղացել է այնպիսի անվանի դերասանների հետ, ինչպիսիք են Մեթյու Փերին, Բեն Ֆոսթերը, Հիլարի Սուոնքը և Ջենիֆեր Գուդվինը։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Զոիի և Բեն Ֆոսթերի միջև սիրավեպ է սկսվել, որը շարունակվել է մինչև 2008 թվականի վերջը։

Զոին նկարահանվել է նաև Jay-Z-ի «I Know» երգի տեսահոլովակում[5]։ Ինչպես նաև մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի սատարման կամպանիայում, ինչի համար երգել է «We Are The Ones» We Are The Ones տեսահոլովակում։

«Դպրոցի նախագահի սպանությունը» կատակերգությունում Զոին աշխատել է Բրյուս Ուիլիսի հետ։

2008 թվականին Զոին ներգրավված էր անկախ «Լավագույնը» (The Greatest) կինոնկարում՝ Փիրս Բրոսթանի, Սյուզան Սարանդոնի, Քերի Մալիգանի հետ[6]։ Կինոնկարը ծնողների հասին է, ովքեր փորձում են վերապրել իրենց որդու մահը և իմանում են այն մասին, որ ինչ-որ աղջիկ իրենց որդուց երեխա է սպասում։ Դա սցենարիստ Շանա Ֆեստեի որպես ռեժիսոր դեբյուտային ֆիլմն է, որի պրոդյուսերն է Փիրս Բրոսնանը, պրեմիերան կայացել է 2009 թվականին ԱՄՆ-ի Փարք սիթի քաղաքում՝ Սանդենս միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Զոիի վերջին և առավել հայտնի աշխատանքը համարվում է Իքս մարդիկ։ Առաջին դաս ֆիլմում կատարած Անգել/Հրեշտակ մուտանտի դերը։

2015 թվականին էկրան է դուրս եկել ֆրանշիզայի չորրորդ «Խելագար Մաքս» ֆիլմը, որտեղ Զոին կատարել է մի մարտիկի կնոջ դերը։

2014 թվականին «Դիվերգենտ» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսուհի Բեաթրիսի ընկերուհու՝ Քրիստինայի դերը։ 2015 թվականին մեծ էկրաններից առաջին անգամ ցուցադրվել է Դիվերգենտի շարունակություն Ինսուրգենտը, որտեղ Զոին նույնպես նկարահանվել է[7]։

Ֆոտոմոդելի կարիերան խմբագրել

18 տարեկանում, 2007 թվականին, Զոին մասնակցել է «ELLE» Magazine ամսագրի մարտի ֆոտոսեսիային։

2008 թվականի օգոստոսին 19-ամյա Զոի Քրավիցը մասնակցություն է ունեցել «Vanity Fair» ամսագրի հատուկ թողարկման համար նախատեսված ֆոտոսեսիային[8], որը նվիրված էր հոլիվուդյան աստղերի նոր սերնդին։ Լուսանկարչությունը անցկացնում էր հայտնի լուսանկարիչ Աննա Լեյբովիցը։

2007 թվականին ամերիկյան հրատարակչական տուն Condé Nast-ը համացանցում հրապարակել է իր ամսագրերի գովազդային կամպանիաները «The Point of Passion» անվան տակ։ Այդ կամպանիայի դեմքերն էին շատ հայտնի մարդիկ, թողարկումից հետո ամեն շաբաթ ծրագրին միանում էր մեկ նոր մարդ։ Ծրագրին մասնակցել են դերասան Հյու Ջեքմանը, դերասանուհիներ Շերոն Սթոունը, Քրիստինա Ռիչին, երգչուհի Շերիլ Քրոուն, բրիտանացի միլիարդատեր և «Virgin Group»-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը և այլք։ «Teen Vogue» պատանեկան ամսագրի համար հրավիրել են Զոի Քրավիցին և դերասան Ջեկ Նիկոլսոնի դուստր Լերեյն Նիկոլսոնին։

2008 թվականի հունվարին Զոին մասնակցել է բարեգործական աուկցիոն «Պահպանիր երեխաների կյանքը»-ին[9]։

2005 թվականին տեղի է ունեցել փոքր սկանդալ, երբ համացանցում հայտնվել են նկարներ, որտեղ 17-ամյա Զոի Քրավիցը ալկոհոլ է օգտագործում և ծխում է[10]։

Անձնական կյանքը խմբագրել

2008 թվականի Զոի Քրավիցը հանդիպում էր Բեն Ֆոսթերի հետ։ Ըստ տարածված, բայց չհաստատված լուրերի 2008 թվականի նոյեմբերին Զոին հանդիպում էր բրուքլինական խումբ «MGMT» երգիչ Էնդրյու Վանվինգարդենի հետ, ում հետ հավանաբար բաժանվել է։ 2010 թվականի վերջին և մինչև 2011 թվականի ամառը հանդիպում էր Իքս մարդիկ։ Առաջին դաս ֆիլմի կոլեգա Մայքլ Ֆասբենդերի հետ։ 2011 թվականից հանդիպում էր Փեն Բեջլիի հետ, բայց 2013 թվականին զույգը բաժանվում է։ Ինչպես նաև 2010 թվականին նա հանդիպում էր Էզրա Միլերի հետ, ով նրա կոլեգան էր «Հիշիր Գոնզոյի մասին» ֆիլմից։

2015 թվականից սկսել է հանդիպել երաժիշտ Ջորջ Լյուիս-կրտսերի հետ, ով առավել հայտնի է որպես Twin Shadow[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
2007 Կյանքի համը No Reservations Շարլոտա
2007 Խիզախը The Brave One Քլոե
2008 Դպրոցի տնօրենի սպանությունը Assassination of a High School President Վալերի Թորես
2008 Ամերիկայի թռչունները Birds of America Ջիլիան Թենեգեր
2009 Լավագույնը The Greatest Էշլի
2010 Տասներկու Twelve Գաբի
2010 Հիշիր Գոնզոյի մասին Beware the Gonzo Իվի Ուոլես
2010 Դա շատ զվարճալի պատմություն է It's Kind of a Funny Story Նիա
2011 Ճիչ երկնքում Yelling to the Sky Սուիթնես ՕՀարա
2011 Կալիֆոռնիա Californication Փերլ
2011 Իքս մարդիկ․ առաջին դաս X-Men։ First Class Անհել Սալվադոր
2013 Տղան, ով բուում էր ինչպես ձուկը The Boy Who Smells Like Fish Լորա
2013 Մեր թվարկությունից հետո After Earth Սենշի Ռեյջ
2014 Դիվերգենտ Divergent Քրիստինա
2014 Pretend We're Kissing Օութումն
2014 Զգացվածները The Road Within Մերի
2014 Դիվերգենտին կյանք վերադարձնել Bringing «Divergent» to Life
2014 Լավ սպանություն Good Kill Վերա Սուարես
2015 Թմրանյութ Dope Նեկիա
2015 Դիվերգենտ։ Ինսուրգենտ The Divergent Series։ Insurgent Քրիստինա
2015 Խելագար Մաքս Mad Max։ Fury Road Թոստ
2016 Դիվերգենտ 3 The Divergent Series։ Allegiant Քրիստինա
2016 Վիենան և ուրվականները Viena and the Fantomes
2016 Վինսենթն ու Ռոքսին Vincent-N-Roxxy Ռոքսի
2016 Ադամ Գրինի Ալադինը Adam Green's Aladdin ծեր հանքափոր
2016 Too Legit Սալի
2016 Մորիսն ու կովը Morris & the Cow Լորետա
2017 Մեծ փոքր սուտ Big Little Lies Բոնի Կարլսոն
2017 Դիվերգենտ, գլուխ 4 Ascendant Քրիստինա
2017 Շատ վատ աղջիկները Rough Night

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.msn.com/en-us/entertainment/entertainment-celebrity/channing-tatum-and-zo-c3-ab-kravitz-debut-their-1st-halloween-couples-costume/ar-AAQeMqz
  4. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177787/zoe-kravitz/
  5. «Jay Z - I Know_视频在线观看 - 56.com». www.56.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  6. SundanceTV (2009 թ․ հունվարի 19). «Festival Updates My Premiere : THE GREATEST». Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  7. «Зои Кравиц подружится с «Избранной»».
  8. SELIGER, MARK (2008 թ․ օգոստոս). «BRIGHT YOUNG HOLLYWOOD» (անգլերեն). Vanity Fair.
  9. «Keep A Child Alive». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  10. Pics Of Zoe Kravitz Smoking And Taking One To The(չաշխատող հղում)
  11. GUGLIELMI, JODI (10/06/2015). «Zoë Kravitz Soaks Up the Sun During a Romantic Beach Day with Boyfriend Twin Shadow» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոի Քրավից» հոդվածին։