Ֆաթիմա Պտաչեկ

ամերիկացի դերասանուհի

Ֆաթիմա Պտաչեկ (այլ արտասանությամբ` Պտացեկ) (անգլ.՝ Fátima Ptacek, Maria Fátima Ptacek Espinoza, օգոստոսի 20, 2000(2000-08-20), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Ֆաթիմա Պտաչեկ
Ծնվել էօգոստոսի 20, 2000(2000-08-20) (23 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Էկվադոր
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
fatimaptacek.com
Արտաքին տեսաֆայլեր
Ֆաթիմա Պտաչեկը պարում է «Պարետային ժամ» և «Մինչև ես անհետանամ» ֆիլմերում` բոուլինգի սրահում:

Կենսագրություն խմբագրել

Ֆաթիմա Պտաչեկի մայրը` Լուսիա Էսպինոսան, ծնվել է Էկվադորի Ազգոուես քաղաքում[1]։ Հայրը (Ջեք Պտաչեկ) ամերիկացի է, ծնվել է Քուինսում, Նյու Յորքում աշխատել է որպես դետեկտիվ[2]։ Հոր նախնիների թվում եղել են նորվեգացիներ, չեխեր, իռլանդացիներ և կոլումբիացիներ[3]։

Ֆաթիմա Պտաչեկը զբաղվել է ձիարշավությամբ։ Հաճախել է Նյու Յորքի «PS 150Q» շնորհալի երեխաների դպրոց։ «Lana’s Gymnastics Club»-ում մարմնամարզությամբ զբաղվելիս Նյու Յորք նահանգում դարձել է տասներեքերորդը։ Ֆաթիմա Պտաչեկը ազատ տիրապետում է իսպաներենին, ուսումնասիրում է հյուսիս-չինական լեզուն (որի վրա ամեն շաբաթ ծախսել է 5 ժամ)։ Խաղացել է իր դպրոցի շախմատի թիմում[2]։

Արդեն 2013 թվականին նկարահանվել է հեռուստատեսային ավելի քան 70 գովազդում[1] (Ralph Lauren, Benetton, Тhe Gap, McDonald’s, Pillsbury Toaster Strudels, Bisquick, McCormick...[4]): 2006 թվականին հիմնադրել է պատանի մոդելների գործակալություն` «Wilhelmina Models»[5], 2016 թվականից համագործակցում է «Abrams Artists Agency»-ի հետ[6]։

Դերասանական գործունեությունը սկսել է 2006 թվականին՝ «Միսս Լորի և Հուփեր» հեռուստատեսային սերիալի նկարահանումներով։ Նա հնչյունավորել է այլ մուլտիպլիկացիոն սերիալներ (հատկապես հայտնի է դարձել ճամփորդուհի Դաշայի մասին պատմող սերիալով), նկարահանվել է հեռուստատեսային և գեղարվեստական ֆիլմերի էպիզոդիկ դերերում։ 2010 թվականին մասնակցել է «BioShock 2» տեսախաղերի ձայնագրմանը[7]։

Որպես դերասանուհի՝ ճանաչում է ստացել ռեժիսոր Շոն Քրիստենսենի «Պարետային ժամ» կարճամետրաժ ֆիլմում նկարահանվելով, որտեղ խաղացել է բարոյալքված հերոսի 9-ամյա զարմուհու դերը, որը նրա մեջ ապրելու ցանկություն է ներշնչում և փրկում ինքնասպանությունից։ Այս ֆիլմն «Օսկարի» է արժանացել 2013 թվականի Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմի համար, ինչպես նաև մրցանակներ է ստացել 39 միջազգային և ազգային կինոփառատոներում[8]։

2014 թվականին Շոն Քրիստենսենը դրա հիման վրա բեմադրել է լիամետրաժ «Մինչև ես չանհետանամ» ֆիլմը, որտեղ Ֆաթիմա Պտաչեկը խաղացել է նույն հերոսուհու դերը, բայց արդեն 11 տարեկան հասակում[9]։ Այս ֆիլմը հանդիսատեսի համակրանքի մրցանակ է ստացել Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Այն ներկայացվել է ևս տասը միջազգային փառատոներում և արժանացել տասնհինգ մրցանակի։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Sophia, So Far» երգի երաժշտության ներքո բոուլինգի սրահում աղջկա պարով ֆիլմի մի հատված, որը գրել է ինքը՝ Շոն Կրիստենսենը, որը, լինելով բրուքլինյան «Stellastarr» խմբի ֆրոնտմեն, օգտագործել է այդ երգը դեռևս 2012 թվականին «Պարետային ժամ» ֆիլմում, իսկ հետո կրկին՝ «Մինչև ես անհետանամ» ֆիլմում[10]։

2014 թվականին ռեժիսոր Իվեն Օպենհայմերի «Խաղը կյանքում» մանկական ֆիլմում նկարահանվել է երկրորդ պլանի դերում։ Գլխավոր հերոսուհու դերը կատարել է Ունա Լոուրենսը[11]։

Դերասանուհին ծնողների հետ ապրում է Նյու Յորքում։ Երկար ժամանակ Ֆաթիմա Պտաչեկը երազում էր հանդես գալ Օլիմպիական խաղերում։ Դերասանուհու ծրագրերի թվում էին Հարվարդի համալսարան ընդունվելը, փաստաբանի մասնագիտություն ստանալը և ԱՄՆ առաջին կին նախագահ ընտրվելը[2]։

2016 թվականի ապրիլին Ֆաթիմա Պտաչեկը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, որը տեղի էր ունեցել «The World School» մասնավոր էլիտար դպրոցում (որտեղ նա սովորում էր), որտեղ սովորելու արժեքը տարեկան հասնում է 40000 դոլարի։ Դպրոցականների խմբին, որի կազմում եղել է նաև Պտաչեկը, դպրոցի լոգարանում հայտնաբերել են բուրավետ խառնուրդներ ծխելիս։ Դերասանուհու համար պատիժն ավելի մեղմ է եղել, քան միջադեպի մյուս մասնակիցների համար, ինչը զայրացրել է նրանց ծնողներին[12][13]։

2018 թվականից Պտաչեկը Սթենֆորդի համալսարանի ուսանող է[14]։

Հասարակական գործունեություն խմբագրել

Ֆաթիմա Պտաչեկը ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների պաշտպանությամբ զբաղվող «Elizabeth Glaser Pediatric AIDS Foundation» կազմակերպության կամավոր և դեսպան է[15][16]։ Համագործակցում է «Morgan Stanley Children’s Hospital»-ի և «Make-A-Wish Foundation» բարեգործական հիմնադրամների հետ, որն օգնում է իրականացնել մահացու հիվանդ երեխաների, բարեգործական այլ ասոցիացիաների ցանկությունները[17]։

2013 թվականին, ըստ արժանիքների, ներառվել է «National Junior Honor Society»-ի պատվավոր անդամների թվում[18]։

Ֆիլմեր խմբագրել

2007-2010 թվականներին «Միսս Լորի և Հուփեր» (անգլ.՝ Miss Lori and Hooper) մուլտսերիալում հնչյունավորել է Սալիին։

2008 թվականին ներկայացել է կարճամետրաժ «One Last Beat» ֆիլմում՝ կերտելով Պստլիկի կերպարը։

2009 թվականին Լիլիի դերով ներկայացել է «Speed Grieving» ֆիլմում։

2009 թվականին ներկայացել է «Գեղեցիկ կյանքը» հեռուստասերիալում։

2009 թվականին ներկայացել է «Սեզամ փողոց» (անգլ.՝ Sesame Street) հեռուստասերիալի «Frankly, It's a Habitat» սերիայում՝ մարմնավորելով Միշել Օբամայի դստերը։

2010 թվականին ներկայացել է «Ետ թռչել» (անգլ.՝ The Rebound) ֆիլմում՝ մարմնավորելով մոզամբիկցի աղջկա։

2010 թվականին Օլիվյայի դերով ներկայացել է «Հարգելի բժիշկ» (անգլ.՝ Royal Pains) հեռուստասերիալի «Frenemies» սերիայում։

2011 թվականին Բեքի Սալեռնոյի դերով ներկայացել է «Փորձարկումների մարմին» (անգլ.՝ Body of Proof) հեռուստասերիալում։

2011 թվականին Ջեսիի դերով ներկայացել է «Ամեն ինչ հնարավոր է» (անգլ.՝ Body of Proof) ֆիլմում։

2012-2014 թվականներին «Ճամփորդուհի Դաշան» (անգլ.՝ Body of Proof) մուլտսերիալում հնչյունավորել է Դաշային։

2012 թվականին Սոֆիայի դերով ներկայացել է «Պարետային ժամ» ֆիլմում։

2012 թվականին «Ճամփորդուհի Դաշայի թագավորական փրկությունը» (անգլ.՝ Dora's Royal Rescue) մուլտֆիլմում հնչյունավորել է Դաշային։

2012 թվականին Փիլար Սանչեսի դերով ներկայացել է «Օժտվածը» (անգլ.՝ A Gifted Man) հեռուստասերիալի «In Case of Complications» սերիայում։

2013 թվականին Անժելայի դերով ներկայացել է «Հայրիկ» («Tio Papi») ֆիլմում։

2013 թվականին Ամանդայի դերով «Իսպանացի Հարլեմի հրաշքը» («A Miracle in Spanish Harlem») ֆիլմում։

2014 թվականին Սոֆիայի դերով ներկայացել է «Մինչև ես չանհետանամ» (անգլ.՝ Before I Disappear) ֆիլմում։

2014 թվականին Իզաբելլայի դերով ներկայացել է «Փոքր խաղ» (անգլ.՝ A Little Game) ֆիլմում։

2014 թվականից «Դաշան և ընկերները. արկածներ քաղաքում» մուլտսերիալում հնչյունավորել է Դաշայի կերպարը։

Մրցանակներ խմբագրել

2014 թվականին արժանացել է «Երիտասարդ դերասան» մրցանակի՝ որպես «Գեղարվեստական ֆիլմում լավագույն երիտասարդ դերասանուհի» («Հայրիկ» ֆիլմ)[19]։

2014 թվականին արժանացել է «Northeast Film Festival» մրցանակի՝ որպես «Գեղարվեստական ֆիլմում լավագույն երիտասարդ դերասանուհի» («Մինչև ես չմահանամ» ֆիլմ)[4]։

2014 թվականին արժանացել է «Imagen Foundation Award» մրցանակի՝ որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի» («Ճամփորդուհի Դաշան» և «Մինչև ես չմահանամ» ֆիլմեր)[4]։

2014 թվականին արժանացել է «Cortopolis, Festival Internacional de Cortometrajes de Madrid» մրցանակի՝ որպես «Կնոջ լավագույն դեր» («Հիմա կամ երբեք» ֆիլմ)[4]։

2014 թվականին արժանացել է «Imagen Awards» մրցանակի

2015 թվականին արժանացել է «Northeast Film Festival» մրցանակի («Rising Star Award» անվանակարգում)[4]։

2015 թվականին առաջադրվել է «Imagen Awards» մրցանակի՝ որպես «Հեռուստատեսային ֆիլմում լավագույն երիտասարդ դերասանուհի» («Դաշան և ընկերները. արկածներ քաղաքում» ֆիլմ)[4]։

2015 թվականին արժանացել է «Imagen Awards» մրցանակի («Outstanding Performance in a Youth / Children's Program (Series or Special)» անվանակարգում, «Դաշան և ընկերները. արկածներ քաղաքում» ֆիլմ)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Fatima Ptacek Espinoza, Ecuadorian descent actress shines at the Oscars». Ecuador Times. 2013 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Karni, Annie (2010 թ․ մայիսի 9). «Little "it" girl is big». New York Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Nine-Year-Old Reaches Supermodel Status». CBS News. 2010 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Fatima Ptacek. Awards. IMDb.
  5. McLean, Linda (2013 թ․ հունվարի 18). «Young actress Fátima Ptacek modelling Lamantine, her movie Curfew is nominated at the Oscars». Smudgetikka. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Fátima Ptacek: Personal life». Аmerica Pink. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Fatima Ptacek». IMDb. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  8. «Awards 2012—2013». Сurfew. Официальный сайт фильма. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Kilday, Gregg. (2014 թ․ օգոստոսի 5). «IFC Picks Up Shawn Christensen's SXSW-Winning "Before I Disappear"». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  10. Anderson, Kyle (April 9 2013). «Oscar winner Shawn Christensen premieres "Sophia So Far": Hear it here —- EXCLUSIVE». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  11. McKane, Derek (2014 թ․ նոյեմբերի 12). «A Little Game: Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  12. Marsh, Julia (2016 թ․ ապրիլի 11). «My kid got expelled after "Dora the Explorer" actress peer...». New York Post. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «Dora the Explorer actress, 15, is "suspended for smoking in the bathroom of private $47,000-a-year high school in NYC"». DailyMail. 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  14. «Stanford Community in Solidarity with Dr. Christine Blasey Ford». Medium. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  15. «The Elizabeth Glaser Global Champions Of A Mothers Fight Awards Dinner». Guest of a Guest. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  16. Bailey, Lee. «Audrey's Society Whirl: Elizabeth Glaser AIDS Foundation Gala Honors J&J, Cookie Johnson and Amy Towers». Lee Bailey's EurWeb: Electronic Urban Report. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  17. Field, Jennifer (2016 թ․ ապրիլի 2). «Fatima Ptacek Net Worth». Richest Celebrities. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  18. Lovett, Ken (2013 թ․ հունիսի 5). «Dora Explores Albany». NYDailyNews. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  19. «35th Annual Young Artist Awards». Young Artist Awards. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիմա Պտաչեկ» հոդվածին։