Բացել գլխավոր ցանկը
Պորտապարուհի

Պորտապար (արաբերեն` رقص شرقي, անգլերեն` belly dance), արևելյան պարատեսակ, որը տարածված է Միջին Արևելքում և արաբական երկրներում։ Պորտապարի յուրահատկությունը մարմնի պլաստիկ շարժումներն են։

ԾագումըԽմբագրել

Պորտապարի ծագումը շատ կողմերով պարուրված է Արևելքի մասին պատմող միֆերով (արևելքի գեղեցկուհիներ, հարեմներ, հարճեր և այլն), որը վերածնվել է 20-րդ դարում, սինթետիկ պարային տեխնիկայի հիման վրա՝ 19-20-րդ դարերի եվրոպական կաբարե, գնչուական պարեր (10-րդ դարում Հնդկաստանից թափանցած Եգիպտոս) և տեղական արաբական պարային ավանդույթներ (կոնքերի ռիթմիկ շարժումներ), որոնք մոռացվել էին իսլամի բազմադարյա տիրապետության օրոք[1]։ Պորտապարի ժամանակակից ծագման վերաբերյալ միակ հիմնական փաստարկն այն է, որ արաբական ժողովրդական պարերն ունեին խմբակային բնույթ, իսկ իսլամի պարտադրած հանդերձանքը անհամատեղելի է պորտապարուհու հանդերձանքի հետ։ Ամեն դեպքում, Մերձավոր Արևելքում մինչարաբական ժամանակաշրջանը, գոյություն ուներ պարային մշակույթ, որի մասին վկայություններ կան նաև Աստվածաշնչում:

Պատմական ակնարկԽմբագրել

Արևելյան պարերի առաջին շոուն ցուցադրվել է 1889 թ-ին՝ Փարիզում: 1926 թ-ին լիբանանյան դերասանուհի և պարուհի Բադիա Մասաբնին Կահիրեում այն ժամանակվա եվրոպական կաբարեների օրինակով բացեց «Opera Casino» անունով գիշերային ակումբ[2]։ Համարվում է, որ նա է ստեղծել պորտապարը իր դասական տեսքով՝ համեմելով եվրոպական մենապարը արևելյան կոլորիտով[3]։ Բադիա Մասաբնին պարի մեջ մտցրեց ձեռքերի օձաձև շարժումները։ Նրա աշակերտուհիներից շատերը դարձել են արևելյան պարերի լեգենդար աստղեր՝ Սամիա Գամալ, Տահիա Կարիոկա և այլն։ Նրանցից առաջինը պորտապարն սկսեց պարել բարձրակրունկ կոշիկներով, իսկ երկրորդը պորտապարի մեջ մտցրեց լատինաամերիկյան ռիթմեր[4]։ Պորտապարի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել Մահմուդ Ռեդան, ով հիմնադրել է իր խումբը և բեմադրել բազմաթիվ հիասքանչ պարեր և պարային ոճեր ու ուղղություններ։ Նրա խմբից ծնունդ են առել բազմաթիվ հայտնի աստղեր։

ԾանոթագրություններԽմբագրել