Ստամբուլի հնագիտական թանգարան
Ստամբուլի հնագիտական թանգարան (թուրք.՝ İstanbul Arkeoloji Müzesi), թանգարան, որը գտնվում է Ստամբուլում: Թանգարանը գտնվում է Սարայբուրնուում` Գյուլհանե այգու և Թոփքափը ամրոցի հարևանությամբ: Բաղկացած է երեք թանգարաններից` հիմնական թանգարան, Հին Արևելքի թանգարան և իսլամական արվեստի թանգարան: Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 3 միլիոն ցուցադրանմուշ:
Ստամբուլի հնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնաբանական թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | Թուրքիա Ստամբուլ |
Տեղագրություն | Ստամբուլ |
Ղեկավարության նստավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Հիմնադրված է | հունիսի 13, 1891 |
Այցելուներ | 449 881[1] |
Կոորդինատներ: 41°0′42.01″ հս․ լ. 28°58′53.00″ ավ. ե. / 41.0116694° հս․. լ. 28.9813889° ավ. ե. | |
Կայք | muze.gov.tr |
ՆկարագրությունԽմբագրել
Թանգարանը հիմնվել է 19-րդ դարում` թուրք անվանի նկարիչ և հնագետ Օսման Համդի բեյի նախաձեռնությամբ: Ցուցադրանմուշների մի մասը նախկինում պահվել է Սուրբ Իրինայի տաճարում: Հիմնական մասնաշենքի կառուցումը սկսվել է 1881 թվականին` ֆրանսաթուրք ճարտարապետ Ալեքսանդր Վոլլորի նախաձեռնությամբ: Կառուցումն ավարտվել է 1902 թվականին: Թանգարանը բացվել է 1891 թվականի հունիսի 13-ին: 1903 և 1907 թվականներին ավելացվել են աջ և ձախ մասնաշենքերը, ինչից հետո կառույցը ստացավ իր ներկայիս տեսքը:
Այն կառույցը, որտեղ տեղակայված է Հին Արևելքի թանգարանը, սկզբնական շրջանում եղել է կերպարվեստի դպրոց: Հետագայում այն վերածվել է թանգարանի, որի բացումը տեղի է ունեցել 1935 թվականին: 1963 թվականին թանգարանի շենքը փակվել է վերանորոգման և շահագործման հանձնվել միայն 1974 թվականին:
ՑուցադրանմուշներԽմբագրել
Թանգարանը ունի ցուցադրանմուշների հարուստ հավաքածու: Ամենահայտնիներից են`
- Սիդոնի սարկոֆագ` Ալեքսանդր Մակեդոնացու կյանքից դրվագներով
- Լացող կնոջ սարկոֆագը Սիդոնից
- Թաբնիթ III-ի և Սատրապի սարկոֆագները
- Լիկիական գերեզմանաքար
- Էֆեբոսի արձանը
- Պերգամոնի Զևսի տաճարի արձանների մնացորդներ
- Առյուծի արձանը: Միակ բանը ինչը մնացել է Թուրքիայում Հալիկառնասոսի դամբարանից
- Սուլթանահմեդ հրապարակի սյունի օձաձև գլուխ
- Կիբելա աստվածուհու արձանը
- Զևսի և Ալեքսանդր Մակեդոնացու դիմաքանդակները
- Ասսոսի Աթենասի տաճարի մնացորդներ
- Տրոյայի պեղումներից գտածոներ
- 800 հազար օսմանյան մետաղադրամ, կնիք, շքանշան և մեդալ
- Քադեշի ճակատամարտի հաշտության պայմանագրի եռալեզու տախտակներից մեկը, որը կնքվել է Եգիպտոս փարավոն Ռամզես II-ի և Խեթերի թագավոր Խաթուսիլիս II-ի միջև:
- Ասորեստանի արքա Ադադ Նիրարի III-ի կոթող
- Հեզարի օրացույց
ՊատկերասրահԽմբագրել
Մարիամ Աստվածածնի քանդակը
Ալեքսանդր Մակեդոնացու արձանը
Փուզուր Իշտար, Մարիի ղեկավար
Հատված Իշտարի դարպասներից
Բյուզանդական կայսրերի պորֆիրե դամբարանները
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Ստամբուլի հնագիտական թանգարանը Яндекс.Панорамы կայքում
- Թանգարանի մասին հոդված Travel.nytimes.com կայքում (անգլ.)
- Նկարներ Flickr.com կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստամբուլի հնագիտական թանգարան կատեգորիայում։ |