Բեշիքթաշ (շրջան)
Բեշիքթաշ (արտասանվում է թուրքերեն՝ Beşik taş)՝ թաղամաս (բելեդիյե) Ստամբուլում, Թուրքիայում։ Տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Թաղամասից հյուսիս գտնվում են Սարըյեր և Շիշլի, արևմուտք՝ Քյաղըթհանե և Շիշլի, իսկ դեպի հարավ Բեյօղլու թաղամասերը։ Արևելքից ողողվում է Բոսֆորի ջրերով։ Բոսֆորի հակառակ ափին՝ Բեշիկթաշի դիմաց տեղակայված է Յուսքյուդար թաղամասը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ 2012 թվականի տվյալներով Բեշիկթաշի բնակչությունը կազմել է 186,067 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
թուրքերեն՝ Beşiktaş | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 18,04 կմ² | |
Բնակչություն | ▼181 074 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | besiktas.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Թաղամասում տեղակայված են մի շարք հայտնի ճարտարապետական կառույցներ, որոնցից մեկը իրենից ներկայացնում է Դոլմաբահչեի պալատը։ Բեշիկթաշը Ստամբուլի ամենաթանկարժեք թաղամասն է։ Թաղամասի մեջ են մտնում Լևենտ և Էթիլեր գործարար շրջանները։ Թաղամասից քիչ այն կողմ գտնվում է մեծ մասամբ հայաբնակ Ստամբուլի Գում Գափու թաղամասը։
Բեշիքթաշ թաղամասը Բոսֆորի կամրջով կապված է Յուսքյուդարի հետ։ «Beşik taş» տերմինը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե օրորոց»։ Բեշիկթաշի խորհրդանիշերից մեկն համարվում է Բեշիկթաշ ՖԱ-ն[1][2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ UEFA: Pick of the week
- ↑ «The Independent: Besiktas are proud of their stadium's record as the noisiest on the planet»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2016-05-27
Արտաքին հղումներԽմբագրել
- District governor's official website (թուրքերեն)
- District municipality's official website (թուրքերեն)
- Beşiktaş gallery at Fotopedia Archived 2010-05-26 at the Wayback Machine.