Օձունի գյուղացիների ապստամբությունն ընդդեմ վրացական օկուպացիայի[1] (առավել հայտնի Սանահինի դեպքեր անունով[2][3][1]), հայ-վրացական զինված ընդհարումներ, որոնք տեղի են ունեցել 1918 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Լոռու տարածաշրջանի Սանահին կայարան (ներկայում Ալավերդի քաղաքի թաղամաս), Օձուն, Ալավերդի քաղաքի մատույցներում (ներկայում Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի մոտակայք) և այլ վայրերում[2][3][1]։

Այս դեպքերը նախօրոդել են հայ-վրացական պատերազմին՝ ըստ էության լայնամասշտաբ ռազմական բախումների մաս կազմելով[1]։ Դրանք մեծապես բարոյահոգեբանական խորը հետք են թողել հայ-վրացական հետագա հարաբերություններում[1]։

Դեպքերին նախորդող իրադարձություններ խմբագրել

Վրացական օկուպացիոն զորքերի ներխուժում Լոռի խմբագրել

2018 թվականի ապրիլից վրացական քաղաքական ուժերը աստիճանաբար սկսում են ներկայացնել իրենց դիրքորոշումները Ջավախքի, Լոռու նկատմամբ իրենց հավակնությունների մասին[1][4][5]։ Նրանց պնդմամբ այդ տարածքները վրացական ժողովրդի և պետականության սեփականությունն են և պետք է ներառվեն Վրաստանի կազմում[1]։ Օգտվելով Թուրքիայի կողմից Ալեքսանդրապոլի (Գյումրու) գրավումից, ունենալով գերմանական ռազմաքաղաքական աջակցություն՝ վրացական զորքերը մտնում են Ախլքալաքի և Լոռու գավառներ՝ հայտարարելով, որ երբ վերանա թուրքական վտանգը դուրս կբերեն զորքերը, իսկ տարածքային վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով[1][6]։ Դրան հաջոդրող ամիսների ընթացքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունները միմյանց հետ տարածքների պատկանելիության, սահմանների ճշգրտման սկզբունքների վերաբերյալ բանակցություններ են վարել, որոնք սակայն անարդյունք[1]։ Վերջիվերջո, տարածքային պատկանելիության վեճերը 2018 թվականի վերջին հանգեցրին հայ-վրացական լայնամասշտաբ պատերազմի, որոնց նախորդեցին տեղային ընդհարումներ, որոնցից մեկն էլ Սանահինի դեպքերն են[1]։

Հայ ազգաբնակչության նկատմամբ հետապնդումներ խմբագրել

Լոռիում գտնվող վրացական զորքերը հաճախ դիմում էին բացահայտ սանձարձակությունների, բնակչության նկատմամբ իրականացնում հալածանքներ ու թալան, որը չէր պատժվում վրացի ռազմական ղեկավարության կողմից[1]։ Տեղի էին ունենում գյուղացիների նկատմամբ բռնություններ, նրանցից պահանջում էին ալյուր, յուղ, կարտոֆիլ, կաղամբ, այլ մթերքներ, սայլեր, խոտ[1]։ Տարբեր բնակավայրերի բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացնում էին պատժիչ գործողություններ[1]։ Վրացական այդպիսի քաղաքականություն էր իրականացվում նաև Օձուն գյուղում[1]

Դեպքերի ժամանակագրություն խմբագրել

Օձունի բնակչության նկատմամբ հետապնդման դեպքերից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, երբ վրացական զորամասերից մեկի 6 զինվոր գնում են Օձուն գյուղ մթերք վերցնելու համար[2]։ Բնակիչներից մեկը նրանց պահանջով հյուրասիրություն է կազմակերպում, որից հետո վրացի զինվորականները բնակչից պահանջում են կենակցել նրա հարսների հետ[2]։ Այդպիսի անպատվության չկարողանալով դիմանալ՝ տան տերը աջակցության համար դիմում է համագյուղացիներին[2]։ Կարճ ժամանակ անց տան մոտ է հավաքվում գյուղի բնակչությունը։ Վրացի զինվորներն իրենց պահանջից չեն հրաժարվում և սվինահարում են երկու գյուղացու[2]։ Բնակիչները վրացի զինվորներից խլում են նրանց զենքերը և բոլորին սպանում[2]։

Սանահին կայարանի մարտեր խմբագրել

Օձունի գյուղացիներին պատժելու նպատակով մոտակայքում տեղակայված վրացական զորամասերից մեկը շարժվում է դեպի գյուղի ուղղությամբ[2]։ Մինչև նրանց գյուղ մտնելը բնակիչները բարձրանում են մոտակա ժայռերը, կազմակերպում ինքնապաշտպանություն և քարեր գլորում վրացի զինվորների ուղղությամբ[2]։ Կորուստներ կրելով վրացական զորամասը հեռանում է, իսկ Օձունի բնակիչներն օգնության խնդրանքով դիմում են Դրաստամատ Կանայանին[2]։

Վրաստանի կառավարության դիրքորոշում խմբագրել

Վրաստանի պարլամենտի հատուկ նիստ խմբագրել

Միջադեպի հետևանքով սկսված լարվածության վերաբերյալ նույն թվականի դեկտեմբերի 13-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության պարլամենտում հատուկ նիստ է հրավիրվել, որի ժամանակ ելույթներով հանդես են եկել Վրաստանի զինվորական նախարար Գ․Գեորգաձեն, արտքաին գործերի նախարար Ե․Գեգեչկորին[3]։ Նիստի ընթացքում նախարար Գ․Գեորգաձեն հայտնել է, որ նշված միջադեպը ցավալի է երկու հանրապետությունների ժողովրդավարության համար[3]։ Նա հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին իր ստացած տեղեկությունների համաձայն Օձուն գյուղի բնակիչները հարձակվել են վրացական սակավաթիվ զինվորական խմբի վրա, վիրավորել մեկ զինվորի, ով հետագայում մահացել է[3]։ Խնդիրը լուծելու համար նա հանձնարարել է տեղում գտնվող վրացի գեներալ Գեորգի Ցուլուկիձեին, որպեսզի գյուղ ուղարկվի վրացական զորամաս[3]։ Ըստ նրա՝ երբ զորամասը մոտեցել է գյուղին, հանդիպել է դիմադրության[3]։ Վերջինը պնդել է, որ հարձակվողները ավազակախմբի անդամներ են եղել, ովքեր գրավել են լեռնաշղթայի բարձրունքները և այնտեղից կրակել ու քարեր գլորել վրացի զինվորների վրա, որոնք շրջափակված էին կիրճի մեջ[3]։ Ցուլուկիձեի պնդմամբ իրենք այդ վիճակում կրակել են առավոտից մինչև երեկո և մթնելու արդյունքում կարողացել հեռանալ դեպի տեղակայման վայր՝ ունենալով 15 զոհ և 14 վիրավոր[3]։ Վերջինը ասել է նաև, որ իր տպավորությամբ իրենց դեմ կռվել են նաև հայկական զորքի նախկին զինվորներ, որոնք հրահրել են տեղի բնակչությանը վրացի զինվորականների դեմ[3]։ Նիստի ընթացքում Վրաստանի արտաքաին գործերի նախարար Ե․Գեգեչկորին հայտնել է, որ դեպքերի մասին իմացել է դեկտեմբերի 8-ին և Երևանում գտնվող իր ներկայացուցիչ Միդիվանիին հայտնել, որ միջադեպին մասնակցել են նաև հայկական զորամասեր[3]։ Այնուհետև նա հայտարարեց, որ Միդիվանին հայ պատգամավորների հետ փորձել է մեկնել դեպքի վայր, սակայն երկաթգծի վնասվելու պատճառով ստիպված է եղել վերադառնալ Երևան[3]։ Վերջինն էլ իր ղեկավարությանը հայտնել է, որ իր կարծիքով Հայաստանի կառավարությունը որևէ առնչություն չունի Սանահինի դեպքերի հետ[3]։ Նիստի ավարտին վրացական պառլամենտն ընդունեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկած բանաձևը, որով հույս հայտնեց, որ Վրաստանի կառավարությունը միջոցներ ձեռք կառնի Վրաստանի անկախությունը թշնամիներից պաշտպանելու համար[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Վանիկ Վիրաբյան, «Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 2018-2021 թվականներին», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 թվական։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 14, №258, էջ 2, «Սանահնի դեպքերը»։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 18, №25, էջ 1-2, «Վրաստանի պարլամենտ»։
  4. Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատոր Է, էջ 180։
  5. Լեո, Անցյալից, Եր., Շեմ հրատ., 2009, էջ 377։
  6. Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, էջ 275։