Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Անուշավանի Պապինյան (հունվարի 27, 1961, Հագվի, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ռեժիսոր, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն։

Հրաչյա Անուշավանի Պապինյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1961
(62 տարեկան)
ԾննդավայրՀագվի, Թումանյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունլրագրող, ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1961 թ. հունվարի 27-ին, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հագվի գյուղում։ 1983 թվականից Թումանյանի շրջանային մշակույթի տանն աշխատել է մեթոդիստ, 1988 թվականից տնօրեն։ 1993 թվականին ընտրվել է Թումանյանի շրջանային խորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ և աշխատել մինչև գործկոմների լուծարումը։ 1997-2003 թթ. աշխատել է որպես Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն և 1992 թվականից մինչև օրս կարճատև դադարով հանդիսանում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1999 թվականին գործընկերոջ հետ հիմնադրել է Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը, եղել գլխավոր խմբագիր և նույն թվականինց զբաղվել է հեռուստալրագրությամբ։ 2000 թվականից համագործակցել է «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության ծրագրերի հետ և ռեպորտաժներ պատրաստել «Ստորակետ», «Դիտակետ», «Խաչմերուկ» ծրագրերի համար, որոնք հեռարձակվել են Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և ԱՊՀ երկրներում։ Որոշ տեսանյութեր հեռարձակվել են նաև CNN հեռուստաընկերության եթերում։ 2000-2021 թթ. եղել է Հայաստանի ազգային, այնուհետև Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի Լոռու մարզի սեփական թղթակից։ 2003-2013 թթ.վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կարծիք» հաղորդաշարը, եղել լրագրող, սցենարիստ և ռեժիսոր։ 1989 թ.-ից անընդմեջ հանդիսանում է «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն։ 2009 թ. հեղինակել է «Պղնձե քաղաքի պատմությունը» գիրքը-ալբոմը, որը երկար տարիներ Ալավերդում իր կողմից կատարված ժողովրդագրական հետազոտությունների արդյունք է և պատմում է Ալավերդում պղնձարտադրության 240 տարվա մասին։

Բեմադրություններ

խմբագրել

Թումանյանի շրջանային ժողովրդական թատրոն

  • Շվարց, Գաբբե «Մոխրոտը»
  • Վասիլի Շուկշինի «Փեսաս մի բեռ ցախ գողացավ»
  • Շաքարյան «Օջախի տերը»

Ալավերդու քաղաքային թատրոն

  • Բոմարշե «Ֆիգարոյի ամուսնությունը»
  • Ֆիլիպո «Ուրվականները»
  • Կասոնա «Ծառերը կանգնած են մահանում»
  • Այվազյան «Դիպլիպիտո»
  • Անանյան «Ամոթ է, խելքի եկեք»
  • Լուի Վերնեյ «Հեղինեի առևանգումը»
  • Սարտր «Դռնփակ»
  • Ռազումովսկայա «Անհող այգի
  • Դավթյան «Ռեքվիեմ»
  • Մաքսիմով «Շտապ հարկավոր է հինգ հազար եվրո»
  • Ֆիգեյրետո «Դոն Ժուան» և այլն


Հեղինակ է բազմաթիվ տեսաֆիլմերի, որոնք պատմում են մեր մշակույթի մեծերի, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական գաղթօջախների և այլնի մասին։

Պարգևներ

խմբագրել
  • Մովսես Խորենացու մեդալ (2011)[1]
  • ՀՀ ազգային ժողովի պատվոգրով (2018)
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2014)
  • ՀԹԳՄ ոսկե մեդալև գերատեսչական այլ պարգևներ
  • 1987 թվականին Շուկշինի «Փեսաս մի բեռ ցախ գողացավ» ներկայացման համար արժանացել է Համամիութենական փառատոնի դափնեկրի կոչման
  • 2012 թվականին Ռազումովսկայայի «Անհող այգի» ներկայացաման բեմադրության համար Հանրապետական փառատոնի դափնեկրի կոչման և առաջին մրցանակին։ Արժանացել է նաև այլ փառատոների դափնեկրի կոչման։

Լրագրողական մրցանակներ

խմբագրել
  • «Հեռանե»-2003
  • «Ոսկե կարաս»-2006
  • «Ինտերնյուս Հայաստանի» կազմակերպած լրագրողական տարբեր մրցույթների հաղթող 1999-2005 թթ.
  • 2004 և 2005 թվականներին երկու տարի անըդմեջ ստացել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կազմակերպած բնապահպանական լրագրողական մրցույթների գլխավոր մրցանակները
  • 2012 թվականին տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի կապակցությամբ հայտարարված տեսաֆիլմերի մրցույթի գրան-պրի
  • 2019 թվականին ստացել է Երևանի Մամուլի ակումբի ամենամյա մրցանակ՝ Մարզային իրադարաձությունների օպերատիվ լուսաբանման համար

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել