Արմենակ Թամազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմենակ Համբարձումի Թամազյան (հուլիսի 10, 1907, Օձուն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Արմենակ Թամազյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1907 |
Ծննդավայր | Օձուն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 16, 1976 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր և լրագրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Արմենակ Թամազյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Օձուն (այժմ՝ Լոռու մարզ) գյուղում։ 1929 թվականին ավարտել է Թիֆլիսի 76-րդ աշխատանքային դպրոցը։ 1930-1938 թվականներին աշխատել է «Ժողովրդական լուսավորություն», «Պայքար պղնձի համար» (Ղափան), «Բանվորական Երևան», «Երկաթուղային» (Լենինական), «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում, Երևանի ռադիոկոմիտեում, 1938-1941 թվականներին՝ Պետհրատում։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, եղել է 408-րդ հրաձգային դիվիզիայի «Հանուն հայրենիքի» հայերեն թերթի խմբագրի տեղակալ ու գրական աշխատող։ Հետագայում, մինչև 1955 թվականն աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում[1]։
- Հայացքներ (պատմվածքները), Երևան, Պետհրատ, 1930, 80 էջ։
- Վանիկի վարդը, Երևան, Հայպետհրատ, 1940, 14 էջ։
- Մայիսմեկյան ժողովածու, Երևան։ Հայպետհրատ, 1940, 83 էջ։
- Հայրենասեր հայրեր և որդիներ, Երևան։ Հայպետհրատ, 1941։
- Արագածի հրշալիքները, Երևան, «Հայաստան», 1970, 112 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ա. Թամազյանի «Քարերի երգը» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Գորկի Մաքսիմ։ Երիտասարդության և երեխաների մասին.- Երևան։ Հայպետհրատ, 1940.- 344 էջ.- (Դպրոցական գրադարան)։
- Գուբարև Վիտալի։ Պավլիկ Մորոզով .- Երևան։ Հայպետհրատ, 1949.- 159 էջ։
- Մեր նվերը.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 114 էջ.- Բովանդ-ից՝ Մուսաև Գ. Ծննդյան օրը։
- Շվարց Եվգենի, Ֆրեզի Իլյա։ Մեր գործարանը.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 82 էջ։
- Ստալինը և Հաշիմը։ Մի քանի միջադեպ բաթումյան ընդհատակից.- Երևան։ Պետհրատ, 1938.- 44 էջ.- (Պատմա-հեղափոխական գրադարան)։
- Տոլստոյ Ա. Մանկիկ-մատնիկը.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- 8 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 151.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Թամազյան, Արմենակ Համբարձումի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Թամազյան» հոդվածին։ |