Օլգա Կոնստանտինովնա Չեխովա (ի ծնե Կնիպպեր) ապրիլի 14 (26), 1897[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1980(1980-03-09)[2][1][3][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), Ռուսաստանի և Գերմանիայի կինոյի և թատրոնի դերասանուհի։ Երրորդ Ռայխի պետական դերասանուհի։

Օլգա Չեխովա
ռուս.՝ Ольга Константиновна Чехова
Ծնվել էապրիլի 14 (26), 1897[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1980(1980-03-09)[2][1][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն,  Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանիա
Մասնագիտությունկենսագիր, կինոդերասանուհի, գրող, դերասանուհի և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Konstantin Leonardovitsj Knipper?
Ամուսին(ներ)Միխայիլ Չեխով
Պարգևներ և մրցանակներ

Միխայիլ Չեխովի կինն է, Լև Կոնստանտինովիչ Կնիպպերի քույրը, Ադա Միխայիլովնա Չեխովայի մայրը։

Կենսագրություն խմբագրել

Օլգա Չեխովայի ծնողները ռուսացած գերմանացիներ էին։ Հոր՝ Կոնստանտին Լեոնարդովիչ Կնիպպերի ընտանիքը Ռուսաստան է եկել XIX դարի սկզբին Վեստֆալիայից։ Նա մասնագիտությամբ ինժեներ-շինարար էր։

Ինժեներ Կոնստանտին Կնիպպերի ընտանիքում կային երեք երեխ՝ Ադան, Օլգան և Լևը։ Միջնեկ դուստրը առանձնանում էր գեղեցկությամբ ու խելքով։ Նա հետաքրքրվում էր թատրոնով։ Երբ Օլգան դարձավ 16 տարեկան, ծնողները նրան ուղարկեցին Մոսկվայում գտնվող սիրելի հորաքրոջ՝ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովայի մոտ։ Վերջինս նրան ընդունել տվեց Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, որտեղ ինքը մի քանի տարի արդեն խաղում էր։ Սովորելու տարիներին Օլգան սիրահարվեց Միխայիլ Չեխովին, ով այդ տարիներին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ծագող աստղն էր։ Նրանց սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ։ Մեկուկես տարի անց երիտասարդների ընտանիքում ծնվեց աղջիկ՝ ապագա դերասանուհի Ադա Միխայիլովնա Չեխովան։ Երկու տարի անց Օլգա Կոնստանտինովնան և Միխայիլ Ալեքսանդրովիչը ամուսնալուծվեցին։

1920 թվականին Օլգա Չեխովան մեկնեց Ռուսաստանից դեպի գերմանական Վայմարյան Հանրապետություն։ 1921 թվականին կայացավ նրա դեբյուտը գերմանական «Ֆոգելեդ դղյակը» ֆիլմում, որի ռեժիսորն էր Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն։ 1929 թվականին հանդես եկավ որպես ռեժիսոր և նկարահանեց «Իր սիրո ծաղրածուն» ֆիլմը, որում գլխավոր դերը խաղաց Միխայիլ Չեխովը. վերջինս նույնպես չէր ցանկացել մնալ ԽՍՀՄ-ում։ 1930-ական թվականների սկզբին Չեխովան դարձավ գերմանական կինոյի իսկական աստղը։ 1930 թվականին ստացավ գերմանական քաղաքացիություն։ 1936 թվականին ամուսնացավ բելգիացի արդյունաբերող Մարսել Ռոբինսի հետ։ Սակայն այս ամուսնությունն էլ երկու տարի անց ավարտվեց ապահարզանով։ Դերասանուհին կենտրոնանում էր կինոյում իր աշխատանքի վրա և ակտիվորեն նկարահանվում էր ընդհուպ մինչև Երրորդ Ռայխի փլուզումը։

1945 թվականի ապրիլի 27-ին բանտարկվեց Խորհրդային օկուպացիոն շրջանում և Բեռլինից ինքնաթիռով արտաքսվեց Մոսկվա։ Երկու ամիս անց հունիսի 25-ին նրան կրկին ինքնաթիռով ուղարկեցին Բեռլին[5]։

Հետպատերազմյա առաջին տարիներին Չեխովան աշխատում էր հիմնականում թատրոնում։ 1949 թվականին տեղափոխվեց Ֆրիդրիխսհագենի նոր բնակարանը. սա Արևմտյան Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում էր։ 1949 թվականից մինչև 1974 թվականը խաղացել է ավելի քան 22 ֆիլմում, որոնցից կեսը նկարահանվել է 1950-ականներին։ 1950 թվականին նա հիմնավորվեց Մյունխենում, որը դարձավ գերմանական կինոմատոգրաֆիայի կենտրոնը։ Օլգան 1952 թվականին թողարկեց «Ես ոչ մի բանի մասին չե՛մ լռում» հուշերը և «Կինն առանց տարիքի» նորաձևության և գեղեցկության մասին ամսագիրը։

1955 թվականին Մյունխենում հիմնադրեց «Օլգա Չեխովայի կոսմետիկան» հիմնարկը, որն ուներ բաժանմունքներ Բեռլինում և Միլանում։ 1973 թվականին թողարկեց նոր հուշերը՝ «Իմ ժամերը հոսում են այլ կերպ»։

Նրա դուստր Ադա Չեխովան և թոռնուհի Վերա չեխովան նույնպես դարձան հայտնի դերասանուհիներ։

Օլգա Չեխովան մահացավ 82 տարեկան հասակում ուղեղի քաղցկեղից։ Հուղարկավորված է Օբերմենցիգի գերեզմանատանը (գերմ.՝ Friedhof Obermenzing

Կապ Խորհրդային հետախուզության հետ խմբագրել

 
Վալտեր Յանսեն[6] և Օլգա Չեխովա, 1953 թիվ

Պատերազմի ավարտից հետո արտասահմանյան թերթերում և գրքերում հաստատեցին, որ Չեխովան իբր եղել է խորհրդային հետախույզ։ «Մայնցեր անցայգեր» թերթը գրում է, որ հայտնի դերասանուհի Օլգա Չեխավային անձամբ Ստալինն է տվել մրցանակ՝ խիզախության համար։ Պավել Սուդոպլատովը իր հիշողություններում, այն է՝ «Հետախուզությունը և Կրեմլը. անցանկալի վկայի գրառումները» գրքում նշում է, որ խորհրդային հետախուզությունը մտադրվել էր ներգրավել Չեխովային Հիտլերի մահափորձի մեջ։ Սակայն մահափորձը չեղյալ է համարվել անձամբ Ստալինի հրամանով։ Փաստը, որ Օլգա Չեխովան լրտես է եղել, գրել է նաև Սերգո Բերիան իր «Իմ հայրը Լավրենտի Բերիան է» գրքում։ Բայցևայնպես, փաստաթղթային ոչ մի հաստատում ցայօր չի ներկայացվել։

Ընտրյալ ֆիլմեր խմբագրել

Ռուսաստանում խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1917 «Անյա Կրաևա» Аня Краева Նատաշա Կրաևա
1918 Կալիոստրո Калиостро
1918 Արսեն Լյուպենի վերջին արկածները Последние приключения Арсена Люпена

Գերմանիայում խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
1921 Ֆոգելեդ դղյակը Schloß Vogelöd Բարոնուհի Շաֆերստադտ
1922 Մահացու կարուսել Der Todesreigen Օլգա Պետրովնա
1923 Նորա Nora Նորա
1923 Տատյանա Tatjana Տատյանա
1924 Պարտք և վարկ Soll und Haben Սաբինա
1926 Բարոյալքվածը Die Gesunkenen Մալվա
1926 Սան Սուսի ալրաղացը Die Mühle von Sanssouci Բարբերինա
1926 Շիմեկի ընտանիքը Familie Schimeck — Wiener Herzen Օլգա
1927 Աստվածային բարձրություն Die selige Exzellenz բարոնուհի ֆոն Վինդեգ
1928 Ծղոտե գլխարկ Un chapeau de paille d’Italie Անաիս դե Բոպերտյուի
1928 Մուլեն Ռուժ Moulin Rouge Պարիզիա
1928 Սիրո դժողքը Liebeshölle Ալյա
1929 Դիանա. փարիզուհու պատմությունը Diane — die Geschichte einer Pariserin Դիանա
1929 Ռոտտ եղբայրների սերը Die Liebe der Brüder Rott Թերեզա
1930 Սերը Ռինգում Liebe im Ring Լիլիան
1930 Երեքը բենզալցակայանից Die Drei von der Tankstelle Էդիթ ֆոն Տուրոֆ
1930 Երկու փողկապ Zwei Krawatten Մաբել
1931 Հրամանով սեր Liebe auf Befehl Մանուելա
1931 Խուճապ Չիկագոյում Panic in Chicago Ֆլորանս Դինգլի
1931 Համերգ Das Konzert Մարիա Հեյնք
1932 Թրենկ. մեծ սիրո պատմություն Trenck — der Roman einer großen Liebe Ելիզավետա Պետրովնա
1933 Սեր և խաղ Liebelei Բարոնուհի ֆոն Եգգերսդորֆ
1933 Ուսուցիր Ուվե Կարստենը Heideschulmeister Uwe Karsten Թերեզա վան դեր Ստրաատեն
1934 Երկու սրտերի միջև Zwischen zwei Herzen Ինգե Լեյթհոֆ
1934 Աշխարհն առանց դիմակի Die Welt ohne Maske Բետտի Բանդելոու
1934 Դիմակահանդես Maskerade Անիտա Կելլեր
1935 Ռեգինա Regine Ֆլորիս Բելլ
1935 Հավերշ դիմակ Die ewige Maske Մադամ Նեգար
1936 Փողեր L’Argent Բարոնուհի Սանդորֆ
1936 Նրա աղջիկ Պետտերը Seine Tochter ist der Peter Նորա Նուար
1937 Դեղին դրոշ Die gelbe Flagge Հելեն Ռեդեր
1938 Կարմիր խոլորձներ Rote Orchideen Մարիա Դոռանդո
1939 Ազատված ձեռքեր Befreite Hände Կերստին Թոմաս
1940 Կիրք Leidenschaft Գերդա
1941 Մարդիկ փոթորկի մեջ Menschen im Sturm Վերա
1942 Կնոջ աչքերով Mit den Augen einer Frau Մարի Լուիզա
1943 Ճանապարհորդություն անցյալ Reise in die Vergangenheit Մարիաննա
1943 Վտանգավոր գարուն Gefährlicher Frühling Յուլիանա ֆոն Բուկվից
1944 Մելուզինա Melusine Նորա
1945 Շիվան և դահճի ծաղիկը Shiva und die Galgenblume
1948 Վեներայի տաճարում Im Tempel des Venus Կարոլա Վեբեր
1950 Երկուսը մի կոստյումի մեջ Zwei in einem Anzug Քեթրին Թյուրներ
1951 Սրտակից կինը Eine Frau mit Herz Վերա ֆոն Վեզեներ
1952 Վանքի պատերի տակ Hinter Klostermauern Մայրապետ
1953 Ամեն ինչ հայրիկի համար Alles für Papa Ֆրաու ֆոն Պլեսկով
1954 Ռոտմիստր Վրոնսկի Rittmeister Wronski Էյհոֆֆ
1955 Բարինգի Die Barrings Ամելիա ֆոն Էյֆֆ
1963 Ջեքը և Ջեննին Jack und Jenny Յոհաննեսի մայրը
1972 Իվան Ռեբրովի շոուն Die Ivan-Rebroff-Show Դերասանուհին
1974 Գարունը Իմմենհոֆում Frühling auf Immenhof Արկենսի տատիկը

Ռուսական սերիալներ Օլգա Չեխովայի մասին խմբագրել

  • «Լեգենդ Օլգայի մասին» (2008) Օլգա Պոգոդինայի մասնակցությամբ
  • «ռուս.՝ Контригра» (2011) Մարիա Պորոշինայի մասնակցությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118624296 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Газета «Бульвар Гордона» | В первый день войны Ольга Чехова сказала Геббельсу: «Германия не сможет победить СССР»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  6. Вальтер Янссен /Walter Janssen/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Չեխովա» հոդվածին։