Քրիստոֆեր Ռայան (Քրիս) Հարդվիք (անգլ.՝ Christopher Ryan "Chris" Hardwick, նոյեմբերի 23, 1971(1971-11-23)[1][2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հեռուստահաղորդավար, փոդքասթեր և ստենդ ափ ժանրի կատակերգու, որն առավել հայտնի է որպես «Talking Dead» շոուի հաղորդավար:

Քրիս Հարդվիք
Chris Hardwick by Gage Skidmore 2.jpg
Ծնվել էնոյեմբերի 23, 1971(1971-11-23)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունիտալական ծագումով ամերիկացի
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, հեռուստահաղորդավար և կինոդերասան
Ծնողներհայր՝ Billy Hardwick?
Ամուսին(ներ)Lydia Hearst-Shaw?
nerdist.com

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Քրիստոֆեր Ռայան Հարդվիքը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 23-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում՝ բոուլինգի պրոֆեսիոնալ խաղացող Բիլի Հարդվիքի (1941-2013) և անշարժ գույքի գործակալ Շերոն Հիլսի (Ֆաչենտե) ընտանիքում[3][4]: Նրա պապը հայրական գծով իտալա-ամերիկացի է, որը բացել է կեգլարան, որտեղ հանդիպել են Քրիսի ծնողները[5]: Հարդվիքը դաստիարակվել է իր մոր կաթոլիկական հավատով[6]: Նա մեծացել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում: Հաճախել է Օբերնդեյլի Սուրբ Բենեդիքթի դպրոց, հետո սովորել է Կոլորադոյի Ռեգիս ճիզվիտական դպրոցում և ավարտել Լոյոլայի միջնակարգ դպրոցը[7]։

Հարդվիքը ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, որտեղ ուսուցման առաջին տարում եղել է Chi Phi ընկերության անդամ[7][8]։ Նրա սենյակի հարևանը Ուիլ Ուիթոնն էր[9][10], որի հետ նա ծանոթացել է Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ «Արախնոֆոբիա» ֆիլմի ցուցադրման ժամանակ[9]։

Անձնական կյանքԽմբագրել

Հարդվիքը նախկինում նշանված է եղել մոդել և դերասանուհի Ջասինդա Բերրեթի հետ, իսկ 2004-2011 թվականներին հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Ջանեթ Վերնիի հետ[11], ինչպես նաև 2011 թվականի վերջից մինչև 2014 թվականի հուլիսը հանդիպել է մոդել և դերասանուհի Քլոե Դիքստրայի հետ[12][13]։ 2016 թվականի օգոստոսի 20-ին Հարդվիքն ամուսնացել է մոդել, բլոգեր և դերասանուհի Լիդիա Հյորստի հետ[14], որի հետ ամուսնությունից առաջ հանդիպել է երկու տարի[15]։

Հարդվիքը բացահայտ խոսում է այն մասին, որ նախկինում հարբեցող է եղել և 2003 թվականի հոկտեմբերի 8-ից ալկոհոլ այլևս չի օգտագործել[16]։ 2015 թվականի ապրիլին նա հայտարարել է, որ տառապում է սոխից ունեցած ալերգիայով[17]:

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

 
Քրիս Հարդվիք (2011 թվականի հուլիս)
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ս Երեսունն անց Thirtysomething երիտասարդ մարդ
1996 ս Ամուսնացած... երեխաների հետ Married... with Children Դեն Ինվունդ
2003 ֆ 1000 դիակների տուն House of 1000 Corpses Ջերի Գոլդսմիթ
2003 ֆ Տերմինատոր 3: Մեքենաների ապստամբությունը Terminator 3: Rise of the Machines ինժեներ
2005 ս Զոի 101 Zoey 101 Գորտ Բերման
2006 ս C. S. I.: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Մայքի Շումեյքեր
2007-2008 մս Բեթմեն The Batman Կանաչ սլաք / Օլիվեր Քուին
2007-2011 մս Եղջյուրներ և սմբակներ: Վերադարձ Back at the Barnyard Օթիս
2011-2012 մս Սկուբի Դու. խորհրդավոր կազմակերպություն Scooby-Doo! Mystery Incorporated տարբեր կերպարներ
2009 ֆ Հելոուին 2 Halloween II Դեվիթ Նյուման
2010 մֆ LEGO: Կլատչ Պաուերսի արկածները Lego: The Adventures of Clutch Powers Կրիա / Ոսկոր
2011 ֆ Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ Extremely Loud & Incredibly Close վաճառքի կազմակերպիչ
2012 մս Լեգենդ Քորայի մասին The Legend of Korra Սոքա
2013 ս Ավագ դպրոցի տեսախաղեր Video Game High School լուրերի հաղորդավար
2013-2016 մս Սանջեի և Կրեիգ Sanjay and Craig Քրեյգ
2015 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy Ջոնի Լոուրենս
2017 մֆ Լեգո Ֆիլմ: Նինդիագո The Lego Ninjago Movie ռադիոյի դիջեյ (ձայն)
2019 ս Քայլող մեռյալները The Walking Dead զոմբի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=hardwickc
  3. Silberman, Stephen M. (September 30, 1996). In Their Own Prime Time. People
  4. «Logansport Pharos-Tribune from Logansport, Indiana · Page 12»։ Newspapers.com 
  5. Hardwick, Chris (November 11, 2011). «Happy Veterans Day» Archived 2015-01-18 at the Wayback Machine., nerdist.com; accessed September 29, 2014.
  6. «Nerdist Podcast: Live from Gilda’s Laugh Fest» Archived 2014-04-13 at the Wayback Machine.; retrieved March 25, 2013.
  7. 7,0 7,1 «Nerdist Podcast 90»։ Nerdist.com։ 2011-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին։ Վերցված է 2014-06-29 
  8. Schools for Chris Hardwick, search for «Chris Hardwick’s Schools» at myspace.com; accessed September 29, 2014.
  9. 9,0 9,1 «Nerdist Podcast 63 with Wil Wheaton, 8 minute mark»։ Nerdist.com։ 2011-02-22։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2014-06-29 
  10. Wheaton Wil (September 2, 2001)։ «WIL WHEATON dot NET: 1.5: Nimrod's Son»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է April 4, 2011 
  11. «Chris Hardwick: Nerdism For Fun and Profit»։ Gothamist։ June 30, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-19-ին։ Վերցված է ապրիլի 13, 2011 
  12. Chloe Dykstra (2014-07-14)։ «Chloe Dykstra Twitter Account»։ Twitter.com։ Վերցված է 2014-07-14 
  13. Chis Hardwick (2014-07-14)։ «Chris Hardwick Twitter Account»։ Twitter.com։ Վերցված է 2014-07-14 
  14. «Talking Dead's Chris Hardwick and Lydia Hearst Are Married!» 
  15. «Chris Hardwick and Lydia Hearst Are Engaged – Check Out Her Sweet Ring»։ People։ սեպտեմբերի 13, 2015։ Վերցված է սեպտեմբերի 13, 2015 
  16. «Chubby Emo Chris Hardwick of 2003 Says, "You Can Do It!"»։ Nerdist.com։ 2011-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-31-ին։ Վերցված է 2014-06-29 
  17. «Nerdist Podcast: Jonah Keri Returns»։ Nerdist.com։ 2015-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-04-21