Լիդիա Մարի Հերսթ Շոու (անգլ.՝ Lydia Marie Hearst-Shaw), ավելի հայտնի է որպես Լիդիա Հերսթ (անգլ.՝ Lydia Hearst[1], սեպտեմբերի 19, 1984(1984-09-19), Ուիլթոն), ամերիկացի դերասանուհի, մոդել, բլոգեր և «Hearst Corporation»-ի կարողության մի մասի ժառանգորդուհի, որի հիմնադրն իր նախապապ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթն է։

Լիդիա Հերսթ
Ծնվել էսեպտեմբերի 19, 1984(1984-09-19) (39 տարեկան)
ԾննդավայրՈւիլթոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSacred Heart University? և Wilton High School?
Մասնագիտությունմոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՔրիս Հարդվիք
Ծնողներմայր՝ Պատրիսիա Հերսթ
 Lydia Hearst-Shaw Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ուիլթոն Հերստն ընդունվել է Սուրբ Սրտի համալսարան, որտեղ մասնագիտացել է հաղորդակցության և տեխնոլոգիաների բնագավառում, մինչև 2003 թվականի նորաձևության լուսանկարիչ Սթիվեն Մեյզելի կողմից չի բացահայտվել։

Գործունեություն խմբագրել

Մոդելային գործունեություն խմբագրել

Ամսագրեր և նորաձևության ցուցադրություններ խմբագրել

2004 թվականի ապրիլին հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելը Հերսթին նկարահանել է «Vogue Italia» ամսագրի առաջին շապիկին։ Ավելի ուշ մոդելը զարդարել է Իտալիայի, Ֆրանսիայի, Կորեայի, Ճապոնիայի, Լատինական Ամերիկայի և ԱՄՆ-ի անհամար ամսագրերը։ Նա աշխատել է աշխարհի մեծագույն լուսանկարիչների հետ, ինչպիսիք են Սթիվեն Մեյզելը, Պատրիկ Դեմարշելյեն, Էլեն ֆոն Ունվերտը, Մարիո Տեստինոն, Պաոլո Ռովերսին, Ինեզ Վան Լամսվեերդեն ու Վինուդ Մաթադինը, Բեթինա Ռեյմսը, Մարկ Աբրամսը, Պիտեր Լինդբերգը, Թերի Ռիչարդսոնը։

2008 թվականին «Michael Awards»-ում Լիդիան ճանաչվել է տարվա մոդել[2] իսկ նոյեմբերի 12-ին «Madrid Glamour Awards»-ի ժամանակ ստացել է «Լավագույն միջազգային սուպերմոդել» մրցանակը[3]։

Հերստը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, որոնք ցուցադրվել են այնպիսի նորաձեւության տների կողմից, ինչպիսիք են՝ «Շանելը», «Ֆենդին», «Rebecca Taylor»-ը, «Catherine Malandrino»-ը, «Twinkle»-ը, «Nicole Miller»-ը, «Three As Four»-ը և «Jeremy Scott»-ը[4]։

Գովազդ խմբագրել

Հերսթը հայտնվել է «Պրադա», «Լուի Վիտոն», «Alexander McQueen», «Bottega Veneta», «Sephora», «L’Oréal Ferria», «DKNY», «MYLA Lingerie», «H&M», «NARS Cosmetics», «ՄԱԿ կոսմետիկա», «Miss Me Jeans», «Moschino Cheap & Chic» ընկերույթունների գովազդային արշավներում[5]։ 2007 թվականին նա հայտնվել է «Puma’s French 77»-ի գովազդում, որը նրան հնարավորություն է տվել նախագծել պայուսակների հավաքածուի շարքը[6]։

2012 թվականի գարնանը «Սվարովսկի» ընկերությունը գործարկել է «Heart Truth» գովազդային արշավը՝ նշանակելով Հերսթին որպես իր դեսպան։ Այս քարոզարշավը համազգային իրազեկում է եղել նպատակ ունենալով բարելավել սրտի առողջությունը, որը հովանավորվել է «National Heart»-ի հովանու ներքո։

Լրագրություն խմբագրել

Հերսթը կարճ ժամանակ է անցկացրել «Page Six» ոչ երկար ժամանակ գոյություն ունեցող ամսագրում, որը լույս է տեսել «New York Post»-ի կիրակնօրյա համարին կից հավելվածով։ Նա այդ ամսագրի 2007 թվականի սեպտեմբերի 30-ի թողարկման շապիկին է հայտնվել։

Այդ ժամանակից ի վեր նա սկսել է կենսակերպի և նորաձևության մասին բլոգը, որը պարբերաբար թարմացնում է[7]։

Դերասանական գործունեություն խմբագրել

Մանուկ հասակում Լիդիան ժամանակ է անցկացրել իր մոր՝ Պատրիսիայի հետ Ջոն Ուոթերսի ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Դա ոգեշնչել է Հերսթին կարիերան սկսել զվարճանքի ոլորտում[8]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականի օգոստոսի 20-ին Հերսթն ամուսնացել է Քրիս Հարդվիքի հետ[9], ում հետ մինչ ամուսնությունը հանդիպել է երկու տարի[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Դերեր
2004 Ladies Room
2008 The Last International Playboy Ստելա[11]
2008 Gossip Girl Ամելյա[12]
2009 This Must Be the Place Լիդիա
2012 Amnesia Միքաելա[13]
2012 2 Jacks Ալեքսիս[14]
2013 Mistresses Սթորի[15]
2013 Delirium Ջենիֆեր[16]
2014 Cabin Fever: Patient Zero Բրիջեթ[17]
2014 Automobile Waltz Պենելոպա[18]
2014 The Barber Մելիսա[19]
2014 Desire Պենելոպա[20]
2015 #Horror Լիզա
2015 Condemned Թես[21]
2015 South of Hell Շարլոտա Ռոբերտս[22]
2015 Stealing Chanel Շանել[23]
2015 The other Kate Քեյթ
2015 Beneath the Leaves Բետանի
2016 Guys Reading Poems դերասանուհի
2016 Two for One Էմի
2016 Intuition
2016 The Downside of Bliss Բլիս Դերեկ[24]
2017 Swing State Ջուլիյա Դեվիս
2018 Between Worlds Մերի
2018 Z Nation Պանդորա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lydia Hearst». IMDb.
  2. Morgan, Spencer (2008 թ․ փետրվարի 1). «Lydia Hearst to Get 'Model of the Year' Laurels; Plus, Sneak Peek at Richardson Shoot for Perry Ellis». The New York Observer. The New York Observer, LLC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 1-ին.
  3. Buchheit, Scott (2008 թ․ նոյեմբերի 14). «Lydia Hearst receives Glamour Award». freelance journalist. GuestofaGuest.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Lydia Hearst». Lydia Hearst. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Lydia Hearst». Lydia Hearst. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Beckett, Whitney (2007 թ․ նոյեմբերի 28). «Lydia Hearst,Puma Go Mainstream». Women's Wear Daily. WWD, Advance Publications. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. «Love Lydia Hearst». lovelydiahearst.com.
  8. Lydia Hearst - Biography - IMDb
  9. «Talking Dead's Chris Hardwick and Lydia Hearst Are Married!».
  10. «Chris Hardwick and Lydia Hearst Are Engaged – Check Out Her Sweet Ring». People. 2015 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. Chrysanthepop (2009 թ․ հունիսի 12). «The Last International Playboy (2008)». IMDb.
  12. Martha Wilcox (2014 թ․ օգոստոսի 18). «"Gossip Girl" Much 'I Do' About Nothing (TV Episode 2008)». IMDb.
  13. «Amnesia». IMDb.
  14. jtcdeeproots (2013 թ․ հոկտեմբերի 18). «Two Jacks (2012)». IMDb.
  15. «"Mistresses" Ultimatum (TV Episode 2013)». IMDb.
  16. «Delirium (2013)». IMDb.
  17. «Lydia Hearst Is On for Cabin Fever: Patient Zero». HorrorMovies.ca. 2012 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. «KENZO Spring 2014 - Automobile Waltz». YouTube. 2014 թ․ փետրվարի 10.
  19. «The Barber (2014)». IMDb.
  20. «Desire (2014)». IMDb. 2014 թ․ հոկտեմբերի 25.
  21. «The Face's Lydia Hearst to Terrorize Dylan Penn in New Horror Movie». E! Online.
  22. «Lydia Hearst Joining WE TV's 'South Of Hell'». Hollywood Reporter.
  23. «Stealing Chanel (2015)». IMDb.
  24. «The Downside of Bliss (2016)». IMDb.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Հերսթ» հոդվածին։