Քրիստեն Էլիս Ռիթեր (անգլ.՝ Krysten Alyce Ritter, դեկտեմբերի 16, 1981(1981-12-16)[1], Բլումսբերգ (Փենսիլվանիա), Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել։ Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մի անգամ Վեգասում», «27 հարսանիք» և «Առևտրամոլի խոստովանությունները»։ 2010 թվականին նկարահանվել է «Չափազանց լավը քեզ համար» ֆիլմում։ Նկարահանվել է «Ջեսիկա Ջոնս» սերիալի գլխավոր դերում, ինչպես նաև նկարահանվել է «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երկրորդ եթերաշրջանի մի քանի դրվագներում։

Քրիստեն Ռիթեր
Peabody's 'Marvel's Jessica Jones' Night (27139382503) (edited).jpg
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 16, 1981(1981-12-16)[1] (38 տարեկան)
Ծննդավայր՝Բլումսբերգ (Փենսիլվանիա), Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, հեղինակ-կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և ռեժիսոր
Պարգևներ՝TVLine's Performer of the Week - Meilleure performance?
IMDb։ID 1269983

Կենսագրություն և մոդելային բիզնեսԽմբագրել

Ռիթերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Բլումսբերգ քաղաքում։ Նրա հայրը ապրում է Բենթոնում, ուստի նա ոչ մի կապ չունի դերասան Ջոն Ռիթերի հետ։ Մոդելի կարիերան սկսել է 15 տարեկանում։ Philadelphia Style ամսագիրքը նրան նկարագրել է որպես «բարձրահասակ, անշնորհք և շատ նիհար»[2]։ 18 տարեկանում Ռիթերը տեղափոխվել է Նյու Յորք՝ մոդելի կարիերան շարունակելու համար։ Հայտնվել է Նյու Յորքի, Միլանի, Փարիզի և Տոկիոյի խանութների գովազդներում[3]։ Ռիթերը եղել է մոդել հինգ տարի։ Նաև նկարահանվել է Dr Pepper խմիչքի գովազդում[2]։

ԿարիերաԽմբագրել

 
Քրիստեն Ռիթերը 2010 թվականի մայիսին

2008 թվականին կատարել է երկրորդական դեր «Մի անգամ Վեգասում» և «27 հարսանիք» ռոմանտիկ կատակերգություններում[4]։ 2009 թվականին նկարահանվել է «Առևտրամոլի խոստովանությունները» ֆիլմում, կատարելով Այլա Ֆիշերի լավագույն ընկերուհու դերը։ Նաև մարմնավորել է Փեթիի դերը «Չափազանց լավը քեզ համար» ֆիլմում[3]։

Ռիթերը մարմնավորել է Քերոլ Ռոուդսի դերը, «Բամբասկոտը» երիտասարդական սերիալում[5]։ Մարմնավորել է Ջեյն Մարգոլիսի դերը «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երկրորդ եթերաշրջանում[6]։ 2010 թվականին նկարահանվել է «Գրավիտացիա» սերիալում[7]։ 2010 թվականին նկարահանվել է «Վամպիրներ» ֆիլմի գլխավոր դերում[8]։

2012 թվականին նկարահանվել է գլխավոր դերում «Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին» սիթքոմում։ Այն ավարտվել է երկրորդ եթերաշրջանով։ 2014 թվականին ստացել է Ջեսիկա Ջոնսի դերը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի շրջանակների համանուն սերիալում[9]։

Բացի կինոյում և հեռուստատեսությունում նկարահանումներից, Ռիթերը նաև Ex Vivian երաժշտական խմբի անդամ է։ Նա երգում է և կիթառ է նվագում[10]։

Անձնական կյանքԽմբագրել

2014 թվականի օգոստոսից Քրիստենը հանդիպում է The War on Drugs խմբի երաժիշտ Ադամ Գրանդուսիելի հետ[11]։ Զույգը ունի որդի՝ Բրյուս Ջուլիան Նայթ Գրանոֆսկին (ծնվել է 29.07.2019)[11]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • 2012՝ Ex Vivian Ex Vivian (LP, W.T. Records)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Schaffer, Sarah (January/February 2009). «The Real Thing». Philadelphia Style. Retrieved on February 24, 2009.
  3. 3,0 3,1 Thompson, Bob (March 9, 2010). «Krysten Ritter explores her dark side in She’s Out Of My League. Archived 2010-12-02 at the Wayback Machine.». Canwest News Service. Retrieved on March 11, 2010.
  4. Stasio, Marilyn (July 27, 2006). «All This Intimacy Archived 2009-06-01 at the Wayback Machine.». Variety. Retrieved on February 25, 2009.
  5. Wieselman, Jarett (February 13, 2009). «„Gossip Girl’s“ Newest Star Breaks Her Spin-Off Silence! Archived 2009-04-29 at the Wayback Machine.». New York Post. Retrieved on February 24, 2009.
  6. Andreeva, Nellie (February 6, 2009) «Krysten Ritter joins „Gossip Girl“ spinoff». Reuters. Retrieved on February 24, 2009.
  7. Rosenblum, Emma (April 18, 2010). «Force of Attraction». New York Magazine. Retrieved on April 21, 2010.
  8. Smith, Alicia (August 4, 2010). «The horror-comedy „Vamps“ filming in the Detroit area, stars Sigourney Weaver Archived 2011-10-11 at the Wayback Machine.». WXYZ-TV. Retrieved on August 22, 2010.
  9. Andreeva Nellie (December 4, 2014)։ «Krysten Ritter Nabs Lead In Marvel’s ‘Jessica Jones’»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից December 4, 2014-ին։ Վերցված է November 20, 2014 
  10. Andy Beta. (2012-12-18)։ «Krysten Ritter Gets Intimate on Her Debut Album» (անգլերեն)։ MTV Hive։ Վերցված է 2014-12-25 
  11. 11,0 11,1 «Ratings and Reviews for New Movies and TV Shows»։ IMDb։ Վերցված է 2019-08-23 

Արտաքին հղումներԽմբագրել