Քրիստափոր Ա Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 5-րդ դար), Ամենայն Հայոց կաթողիկոս 472 - 478 թվականներին, Արծրունիների նախարարական տոհմից։ Հաջորդել է Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսին և առանց օծվելու վարել կաթողիկոսական պաշտոնը։ Քրիստափոր Ա Արծրունուն հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունին։

Քրիստափոր Ա Արծրունի
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսԱմենայն Հայոց Կաթողիկոս
Ընտրվել է472
Գահակալություն472 - 478
ԻրավանախորդԳյուտ Ա Արահեզացի
ԻրավահաջորդՀովհաննես Ա Մանդակունի
ԱզգությունՀայ
Հոգևոր աստիճանԿաթողիոս

Հիշատակություններ խմբագրել

  • Թովմա Արծրունին Պարսից Պերոզ արքայի կառավարման ժամանակ հիշատակում է Քրիստափոր Հայոց կաթողիկոսին, սակայն չի նշում, որ նա Արծրունյաց տոհմից է։ Քրիստափորը Ասորեստանի, Խուժաստանի (Պարսկաստան), Դերջանի և Խաղտիքի կողմերի բնակիչների և եպիսկոպոսների համար մի թուղթ է գրում, որով զգուշացնում է չխառնվել նեստորականների աղանդին։ Այդ թուղթը խաբեությամբ իր ձեռքն է վերցնում ասորի նեստորական վանական Բարծուման և տանում Պերոզ արքայի մոտ ու ասում, որ այս ամենը գրել է Հայոց կաթողիկոսը և խորհում է ապստամբություն, իսկ Հայոց նախարարներին խորհուրդ է տալիս հնազանդվել Բյուզանդիայի կայսրին։ Պերոզի հրամանով, Բարծումա ասորին, անմեղ ձևանալով գալիս է Մեծ Հայքի Արզնարզյուն (Աղձնիք) և Մոկաց աշխարհներ և սկսում բռնությամբ նեստորական աղանդը տարածել։ Հետագայում Բարծուման տեղի տալով Մերշապուհ Արծրունու սպառնալիքներին, լքում է Արզնարզյունը[1][2]։
  • Միքայել Չամչյանը կարծում է, որ Պերոզը, Գյուտ Ա Արահեզացուն զրկելով կաթողիկոսությունից, նրա փոխարեն կաթողիկոս է կարգել Քրիստափոր Արծրունուն։ Նման եզրակացության համար հիմք է ծառայում Թովմա Արծրունու վերը նշված հաղորդումը։ Միքայել Չամչյանը հղում անելով Թովմա Արծրունուն գրում է՝.

«Իսկ Պերոզ արքայ ետ դնել փոխանակ Գիւտայ կաթողիկոս ՚ի վերայ հայոց զՔրիստափոր յազգէ Արծրունեաց. յորոյ երկրորդ ամի փոխեցաւ առ տէր երանելին Գիւտ, կացեալ ՚ի հայրապետութեան մինչեւ ցնստիլ Քրիստափորայ` ամս. ժ. եդաւ ՚ի գիրս հարց իւրոց ՚ի գեղջն Ոթմսու ՚ի գաւառին Վանանդայ։ Յետ վախճանելոյ երանելւոյն Գիւտայ` եկն ՚ի Հայս Բարծումա ոմն նեստորական, եւ էրկ խռով ութիւն մեծ. եւ եղեւ պատճառ բազում չարեաց. այլ թէ ո'վ էր այս Բարծումա, խօսեցուք համառօտիւ ՚ի ծագմանէ անտի նորա։»[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Բ. բ.
  2. «Եղիշէ վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմի», Ներսես Ակինյան, Վիեննա։ Մխիթարյան տպարան, 1932, էջ 60-61
  3. «Պատմութիւն հայոց», Միքայել Չամչյան, հտ. Բ, Վենէտիկ, 1785. էջ 152 (430, 529)

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 227-228
  • «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Բ. բ.
  • «Ոսկի-բարեկամ հայ ընտանեաց», Գրիգոր Մանդակունի Դ. տպ., Թիֆլիս, 1912, էջ 392
  • «Պատմութիւն հայոց», Միքայել Չամչյան, հտ. Բ, Վենէտիկ, 1785. էջ 152 (430, 529)
  • «Եղիշէ վարդապետ եւ իւր Պատմութիւնն Հայոց պատերազմի», Ներսես Ակինյան, Վիեննա։ Մխիթարյան տպարան, 1932, էջ 60-61


Նախորդող՝
Գյուտ Ա Արահեզացի
Կաթողիկոս
472–478
Հաջորդող՝
Հովհաննես Ա Մանդակունի