HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերոզ (այլ կիրառումներ)

Պերոզ (նաև՝ Փերոզ, ծննդյան թվականն անհայտ մոտ 425 - 484 թ.), պարսից արքա 459 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Հազկերտ Բ-ի կրտսեր որդին։ Իրանի ավագանու և հեփթաղների օգնությամբ տապալել է եղբորը՝ Որմիզդ Գ-ին և տիրել գահին։

Պերոզ
Դիմանկար
Ծնվել է5-րդ դար
Մահացել է484
Մահվան վայրՀերաթ
ՔաղաքացիությունDerafsh Kaviani flag of the late Sassanid Empire.svg Սասանյան Պարսկաստան
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Հազկերտ Բ, մայր՝ Diang of Persia?
Զբաղեցրած պաշտոններՍասանյան կայսրության թագավոր
ԵրեխաներԿավադ I, Jamasp? և Perozdukht?
Commons-logo.svg Peroz I Վիքիպահեստում
Պերոզի պատկերը սասանյան դրամի վրա

Նրա օրոք թուլացել է կենտրոնական իշխանությունը, սրվել են հակամարտությունները ֆեոդալական տարբեր խմբավորումների միջև։ Իրանի քրիստոնյա բնակչության մեջ աղանդավորական պայքարում հովանավորել է նեստորականներին։

Պերոզի օրոք Իրանին սպառնացել են հեփթաղները և Կովկասի լեռնականները։ Հեփթաղների դեմ կազմակերպել է երկու արշավանք, առաջինի ժամանակ գերի է ընկել և պատանդ թողնելով որդուն՝ Կավադին, ազատվել է, երկրորդի ժամանակ զոհվել է։ Պերոզի քաղաքականությունը Հայաստանում և Հարավային Կովկասում առաջ է բերել հուժկու ապստամբություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png