Աղձն (նաև՝ Արզն, Աղձնիք Հայոց, Արաքսենե, Արաքսիանե, Արզան, Արզանան, Արզանանի, Արզանենա, Արզանենե, Արզանինի, Արզինի, Արզն Աղձնյաց, Արզնարզյուն, Արզոն, Արզրունիք, Արզուն, Արզունիտիս, Արծն, Արծրունիք, Արձն, Արղզնն, Արղնի, Արսանիա, Արքսան, Արքսանե, Արքսանեն, Արքսանենե, Արքսանի, Խարզան, Խզու, Հազու, Հարզան), գավառ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում[2][3]։ Մեծ Հայքի հարավ-արևմտյան սահմանի մոտ, Աղձնիք աշխարհի հարավ-արևելյան մասում՝ Նփրկերտից (Տիգրանակերտ) հարավ-արևելք, Տիգրիս գետից հյուսիս, իր արգավանդ հողերով հայտնի լեռնային, ջրառատ շրջանում[3]։ Սահմանակից էր՝ Աղձնիքի Նփրկերտ, Սանասունք, Սալնո ձոր, Գզեղխ, Տատիկ, Կեթիկ գավառներին, Հայոց Միջագետքին և Կորճայք աշխարհին։ Համապատասխանում է այժմյան Խարզան (Խարզան, Ծռըգան) գավառին[3]։ Ընդգրկել է Արևմտյան Տիգրիսի Արզան և Բաղաղեշ վտակների ստորին ավազանները։ Ուներ ավելի քան 3500 կմ2 տարածություն։ Եղել է Աղձնյաց բդեշխության կենտրոնը։

Աղձն
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էԱղձնիք
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմհեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից)
Տարածք3500 կմ2[1]
Պատմական շրջան(ներ)Մեծ Հայք

Անվանում խմբագրել

Անվան ծագումը կապվում է Վանի թագավորության Ալզի (Ալձն) երկրի անվան հետ։ Եղիշեն հիշատկում է Արզնարզյուն, իսկ Մովսես Խորենացին՝ Արձն և Աղձն ձևերով։ Ենթադրվում է, որ սկզբում կոչվել է Արզինի՝ համանուն Արզան կենտրոնով։ Անտիկ աղբյուրներում հիշատակվում է Arzanenae ձևով։ Թովմա Արծրունին Աղձնը համարում է Արծրունիների նախկին բնակավայրը և կարծում է, թե այն կոչվել է նաև Արզրունիք և ապա ձևափոխմամբ՝ Արծրունիք։ Պատմիչն այս գավառը անվանում է նաև Արզն Աղձնյաց։ Սխալմամբ, ոմանք գավառը անվանում են Արծն։ Աղձնիք աշխարհի անվամբ գավառը կոչվել է նաև Աղձնիք Հայոց։

Աշխարհագրություն խմբագրել

Աղձնը Բիթլիսի լեռնանցքով (Ձորապահակ) անցնող ճանապարհով կապվում էր Մեծ Հայքի կենտրոնական աշխարհի՝ Այրարատի հետ։ Արևմուտքից սահմանակցում էր Նփրկերտ գավառին, հյուսիս-արևմուտքից՝ Սանասունքին, հյուսիսում՝ Սալնո ձոր, Գզեղխ և Տատիկ գավառներին, արևելքից՝ Կեթիկ գավառին։ Հարավ-արևմուտքում սահմանակցում էր Հայոց Միջագետքին, իսկ հարավ-արելքում՝ Մեծ Հայքի Կորճայք աշխարհին։

Պատմություն խմբագրել

Գավառը եղել է Աղձնիքի բդեշխության կենտրոնը և բդեշխությունը հաճախ կոչվել է նաև գավառի անունով։ Կենտրոնն էր Արզն (Արզան) քաղաքը։

Աղձնը երկար ժամանակ, հատկապես 4-րդ դարում Հռոմի ու Պարսկաստանի միջև պատերազմի թատերաբեմ էր և ձեռքից ձեռք էր անցնում։ 577 թվականին Բյուզանդիայի Մորիկ կայսրը Աղձնից հանեց հայ գաղթականություն և ուղարկեց Կիպրոս կղզի։

Ենթադրվում է, որ գավառի Խարզան գյուղը գտնվում է հին Արզն քաղաքի տեղում։

Բնակչություն խմբագրել

19-րդ դարի վերջերին Աղձնը ուներ հայ և քուրդ բնակիչներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի», Սուրեն Երեմյան, Երևան, 193, էջ 31.
  2. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 434 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 257