Բացել գլխավոր ցանկը

Գյուտ Ա Արահեզացի (հայտնի է նաև որպես՝ Ոթմսեցի, սուրբ Գյուտ Արահեզացի, մոտ 400, գ. Արահեզ (Տայքի նահանգ) – 478, թաղվել է գ. Ոթմուսում (Վանանդի գավառ)), Ամենայն հայոց կաթողիկոս 461 թվականից։ Հաջորդել է Մովսես Ա Մանազկերտցուն։

Գյուտ Ա Արահեզացի
Մահացել է478
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Աշակերտել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած դպրոցներից մեկում, դասվում է նրանց կրտսեր աշակերտների շարքը։ Նախքան կաթողիկոս ընտրվելը Վանանդ գավառի եպիսկոպոսն էր, նստավայրը՝ Ոթմուս գյուղ։ Եկեղեցական Տոնացույց է մտցրել Ավարայրի նահատակների հիշատակի օրը։

Իրականացրել է եկեղեցական բարենորոգումներ, պայքարել նեստորականության դեմ, նրա խնդրանքով Դավիթ Անհաղթ Ներգինացի վարդապետն ի պաշտպանություն ուղղափառ վարդապետության գրել է «Բարձր ացուցէք» սկզբնավորությամբ ներբողը։ Հայ նախարարներից մեկի՝ Գադիշո Խորխոռունու կողմից ամբաստանվել է պարսկական արքունիքի առջև որպես բյուզանդամետ գործիչ, 471 թվականին Սասանյան Պերոզ թագավորը կանչում է նրան Տիզբոն, զրկում հայրապետական իշխանությունից և աքսորում։ Դա դժգոհություն է առաջացնում Հայաստանում, ինչը ստիպում է արքային ազատ արձակել Գյուտ Ա Արահեզացուն և թույլ տալ նրան վերադառնալ հայրենիք։ Հաստատվում է Ոթմուսում՝ արժանանալով համաժողովրդական հարգանքի։ Մահից հետո Գյուտ Ա Արահեզացին դասվում է Հայ եկեղեցու սրբերի շարքը։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունին։


Նախորդող՝
Մովսես Ա Մանազկերտցի
Կաթողիկոս
461–478
Հաջորդող՝
Հովհաննես Ա Մանդակունի