Խուզեսթան
Խուզեսթան (պարս.՝ استان خوزستان, Օսթան-է Խուզեսթան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությանի հարավ-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Իլամ, հյուսիսից` Լոռեսթան, արևելքից` Չհարմահալ և Բախտիարի և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, հարավ-արևելքից` Բուշեհր օսթաններին, արևմուտքից` Իրաքին, հարավից ողողվում է Պարսից ծոցի ջրերով։ Օսթանի տարածքը կազմում է 64 055 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲4 710 509 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Ահվազ քաղաքն է։
Խուզեսթան օսթան պարս.՝ استان خوزستان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ահվազ |
Բնակչություն | ▲4 710 509 մարդ (2016)[1] |
Տարածք | 64 055 կմ² |
Սահմանակցում է | Իլամի նահանգ, Բուշեր, Չհարմահալ և Բախտիարի, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Maysan Governorate?, Լոռեսթանի նահանգ և Բասրա |
Ժամային գոտի | UTC+3:30 և UTC |
ISO 3166-2 կոդ | IR-06 |
Հեռախոսային կոդ | 0632422 |
ostan-kz.ir | |
Խուզեսթան 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Խուզեսթանից անջատվել են Լոռեսթան և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։
Բնակչություն
խմբագրել2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 192 598 մարդ` 862 491 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 531 720 մարդ, որոնք ապրում էին 1 112 664 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 4 710 509 մարդ` 1 280 645 տնտեսություններում[6]։
Քսան հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ահվազը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 184 788 մարդ), Դեզֆուլը (264 709 մարդ), Աբադանը (231 476 մարդ), Բանդար Մահշահրը (162 797 մարդ), Անդիմեշքը (135 116 մարդ), Խորամշահրը (133 097 մարդ), Բեհբեհանը (122 604 մարդ), Իզեհը (119 399 մարդ), Շուշթարը (101 878 մարդ), Մասջեդ Սոլեյմանը (100 497 մարդ), Բանդար Էմամ Խոմեյնին (78 353 մարդ), Շուշը (77 148 մարդ), Ռամհորմոզը (74 285 մարդ), Օմիդիեն (67 427 մարդ), Քութ Աբդոլլան (56 252 մարդ), Սուսանգերդը (51 431 մարդ), Շադեգանը (41 733 մարդ), Շեյբանը (36 374 մարդ), Չամրանը (33 505 մարդ), Հենդիջանը (29 015 մարդ), Բաղե Մալեքը (26 343 մարդ), Ռամշիրը (25 009 մարդ), Գոթվանդը (24 216 մարդ), Համիդիեն (22 057 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 3 554 205 մարդ կամ օսթանի բնակչության 75,5%-ը[6]։
Վարչական բաժանում
խմբագրելԽուզեսթան օսթանը բաժանված է 30 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Աբադան շահրեստան | 275 126 | 271 484 | 298 090 | Աբադան |
Ահվազ շահրեստան | 1 317 377 | 1 395 184 | 1 302 591 | Ահվազ |
Աղաջարի շահրեստան1 | — | — | 17 654 | Աղաջարի |
Անդիմեշք շահրեստան | 154 081 | 167 126 | 171 412 | Անդիմեշք |
Անդիքա շահրեստան2 | — | 50 797 | 47 629 | Քալե Խաջե |
Բաղե Մալեք շահրեստան | 103 217 | 107 450 | 105 384 | Բաղե Մալեք |
Բավի շահրեստան3 | — | 89 160 | 96 484 | Մոլլասանի |
Բեհբեհան շահրեստան | 172 597 | 179 703 | 180 593 | Բեհբեհան |
Գոթվանդ շահրեստան | 58 311 | 64 951 | 65 468 | Գոթվանդ |
Դաշտե Ազադեգան շահրեստան | 126 865 | 99 831 | 107 989 | Սուսանգերդ |
Դեզֆուլ շահրեստան | 384 851 | 423 552 | 443 971 | Դեզֆուլ |
Դեզփարթ շահրեստան4 | — | — | — | Դեհդեզ |
Իզե շահրեստան | 193 510 | 203 621 | 198 871 | Իզե |
Լալի շահրեստան | 35 549 | 37 381 | 37 963 | Լալի |
Խորամշահր շահրեստան | 155 224 | 163 701 | 170 976 | Խորամշահր |
Համիդիե շահրեստան3 | — | — | 53 762 | Համիդիե |
Հաֆթքել շահրեստան5 | — | 22 391 | 22 119 | Հաֆթքել |
Հենդիջան շահրեստան | 35 932 | 37 440 | 38 762 | Հենդիջան |
Հովեյզե շահրեստան6 | — | 34 312 | 38 886 | Հովեյզե |
Մահշահր շահրեստան | 247 804 | 278 037 | 296 271 | Բանդար Մահշահր |
Մասջեդ Սոլեյման շահրեստան | 167 226 | 113 257 | 113 419 | Մասջեդ Սոլեյման |
Շադեգան շահրեստան | 138 226 | 153 355 | 138 480 | Շադեգան |
Շուշ շահրեստան | 189 793 | 202 762 | 205 720 | Շուշ |
Շուշթար շահրեստան | 182 282 | 191 444 | 192 028 | Շուշթար |
Ռամհորմոզ շահրեստան | 120 194 | 105 418 | 113 776 | Ռամհորմոզ |
Ռամշիր շահրեստան | 49 238 | 48 943 | 54 004 | Ռամշիր |
Սեյդուն շահրեստան7 | — | — | — | Սեյդուն |
Քարխե շահրեստան8 | — | — | — | Ալվան |
Քարուն շահրեստան3 | — | — | 105 872 | Քութ Աբդոլլա |
Օմիդիե շահրեստան | 85 195 | 90 420 | 92 335 | Օմիդիե |
Ընդհանուր | 4 192 598 | 4 531 720 | 4 710 509 | |
1Առանձնացվել է Բեհբեհան և Օմիդիե շահրեստաններից 2Առանձնացվել է Մասջեդ Սոլեյման շահրեստանից 3Առանձնացվել է Ահվազ շահրեստանից 4Առանձնացվել է Իզե շահրեստանից 5Առանձնացվել է Ռամհորմոզ շահրեստանից 6Առանձնացվել է Դաշտե Ազադեգան շահրեստանից 7Առանձնացվել է Բաղե Մալեք շահրեստանից 8Առանձնացվել է Շուշ շահրեստանից |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Khuzestan» (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուզեսթան» հոդվածին։ |