Բիհաչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիհաչ (բոս․՝ և խորվ.՝ Bihać, սերբ.՝ Бихаћ) , քաղաք, համանուն համայնքի կենտրոնը։ Գտնվում է Ունա գետի վրա, Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևմուտքում։ Բիհաչը Բոսնիա և Հերցեգովինայի կազմի մեջ մտնող երկու խոշոր վարչատարածքային կազմավորումներից մեկի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության Ունա-Սանա կանտոնի վարչական կենտրոնն է։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բիխաչ | |||
բոս․՝ Bihać | |||
| |||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Համայնք | Բիխաչ (համայնք) | ||
Ղեկավար | Ալբին Մուսլիք | ||
Մակերես | 900 կմ² | ||
ԲԾՄ | 230±1 մետր | ||
Բնակչություն | 37․511 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +387 (37) | ||
Փոստային ինդեքս | 77000 | ||
Փոստային դասիչ | 77 000 | ||
Պաշտոնական կայք | bihac.org | ||
| |||
Պատմություն
խմբագրելՊատմական վկայագրերում (հունգարա-խորվաթական թագավոր Բելա Չորրորդի տարեգրոթյուններում) Բիհաչն առաջին անգամ հիշատակվում է 1260 թվականին՝ իբրև Տոպուսկոյում գտնվող եկեղեցու տիրույթ։ Տարիների ընթացքում զարգանալով, աճելով՝ Բիհաչն ստացել է ազատ քաղաքի կարգավիճակ, դարձել Խորվաթիայի թագավորության ժամանակավոր մայրաքաղաքը; 14-րդ դարում իշխանական կլանների միջև ծավալված պայքարի արդյունքում զրկվել է իր արտոնյալ վիճակից և ընկել Ֆրանկոպանների հզոր ընտանիքի տիրապետության տակ։ 16-րդ դարում, տարածաշրջանում ավստրա-թուրքական պատերազմի ծավալման հետ կապված, Բիհաչն անցել է անմիջականորեն թագավորի հսկողության տակ։ Բայց, չնայած Հաբսբուրգների գործադրած բոլոր ջանքերին, 1592 թվականին քաղաքն ընկել է և դարձել թուրքերի ծայր արևմտյան հենակետը Եվրոպայում; Թուրքերի կողմից նշանակված առաջին կառավարիչը եղել է նախկին ուղղափառ բոսնիացի Հասան փաշա Պրեդոևիչը, որի կարգադրությամբ էլ Սբ. Անտոնիուսի գոթական եկեղեցին վերածվել է մզկիթի։
Սկզբնական շրջանում Բիհաչը եղել է Բոսնիական փաշայության սանջակներից մեկի կենտրոնը, 1699 թվականին, փաշայության կարգավիճակի վերացումից հետո, մտել Բոսնիական սանջակի կազմի մեջ, օգտագործվել որպես թուրքական ռազմական հենակետ Հաբսբուրգների դեմ մղած սահմանային կռիվներում։ 1865 թվականին Բիհաչը վերստացել է սանջակի կենտրոնի կարգավիճակը, սակայն տասներեք տարի անց՝ 1878 թվականին Ավստրիան գրավել է Բոսնիան։ 1888 թվականին քաղաքի ամրոցն ավերվել է՝ նպաստելով շրջակա բնակավայրերի միավորմանը։ Նոր կառավարությունը դպրոցներ, արտադրական փոքր ձեռնարկություններ է բացել, որի արդյունքում բնակչության մեծ ներհոսք է տեղի ունեցել, քաղաքը բուռն թափով զարգացել է ընդհուպ մինչև Մեծ ճգնաժամի ժամանակները
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բիհաչը եղել է Իոսիպ Բրոզ Տիտոյի շտաբ-բնակարանը և նացիստների ու վերջիններիս աջակցող ուստաշների դեմ պայքարի կենտրոնը։
Քաղաքը մեծապես տուժել է նաև 1990-ական թվականներին՝ Բոսնիական պատերազմի ժամանակ, երբ երեք տարուց ավելի գտնվել է սերբերի պաշարման մեջ և ազատագրվել 1995 թվականի օգոստոսին՝ «Փոթորիկ» ռազմական գործողության արդյունքում։
Բնակչությունը
խմբագրել2013 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Բիհաչի բնակչության թիվը կազմել է 56.261 մարդ[1]։ Բնակչության ազգային կազմը ունեցել է հետևյալ տեսքը.
- բոսնիացիներ |49,550
- խորվաթներ 3,265
- սերբեր 910
- այլք 2,536
Անվանի բիհաչցիներ
խմբագրել- Քրիստոֆեր Կորվինուս (Քրիստոֆեր Հունյադի, 1499–1505), Հունգարիայի արքայազն, հունգարական Հունյադի արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչ
- Ամիր Սմայիչ, ֆոլք երգիչ
- Սաշա Մատիչ, փոփ երգիչ
- Դեյան Մատիչ, երգիչ
- Ալեն Իսլամովիչ, երգիչ, Divlje Jagode և Bijelo Dugme երաժշտախմբերի առաջատար վոկալիստ
- Ազրա Կոլակովիչ, երգիչ
- Ջանան Մուսա, բասկետբոլիստ, Եվրոպայի 16 տարեկանների չեմպիոն
- Իրֆան Լյուբիյանկիչ, վիրաբույժ, կոմպոզիտոր, քաղաքական գործիչ, դիվանագետ
- Բորիսլավ Ստանկովիչ, նախկին բասկետբոլիստ, մարզիչ, FIBA-ի գլխավոր քարտուղար, 1991 թ. գրանցվել է բասկետբոլի համաշխարհային փառքի սրահում
- Զելե Լիպովացա, բոսնիական հարդ ռոքի Divlje Jagode խմբի առաջատար անդամ
- Զլատկո Դեդիչ, ֆուտբոլիստ
- Նիհադ Հասանովիչ, գրող, թարգմանիչ
- Ֆարուկ Շեհիչ, բանաստեղծ
- Մերսադա Բեչիրպահիչ, նախկին բասկետբոլիստ
- Մեհմեդ Ալայբռգովիչ, իրավաբան և քաղաքական գործիչ
- Ֆերիդ Ջանիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (SS Handschar Division)
- Սաշա Ռադուլովիչ, ինժեներ, քաղաքական գործիչ. էկոնոմիկայի նախկին նախարար
Տնտեսությունը
խմբագրելՇրջակայքում ընդարձակ, բերրի վարելահողերի առկայության շնորհիվ տնտեսության մեջ գերակշռում է գյուղատնտեսության բաժինը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «POPIS STANOVNIŠTVA, DOMAĆINSTAVA I STANOVA U BOSNI I HERCEGOVINI, 2013. REZULTATI POPISA» (PDF). popis2013.ba (Serbian). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Arnautovic, Marija (2012 թ․ սեպտեմբերի 21), Bosnian Town Preserves Coexistence Legacy: Bihać is one of the few places where conflict failed to drive a wedge between communities, vol. TRI Issue 757, Institute for War and Peace Reporting, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին
Աղբյուրներ
խմբագրել- Official results from the book: Ethnic composition of Bosnia-Herzegovina population, by municipalities and settlements, 1991. census, Zavod za statistiku Bosne i Hercegovine - Bilten no.234, Sarajevo 1991.
Գրականություն
խմբագրել- «Бигач». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիհաչ» հոդվածին։ |