«Քնածները» (անգլ.՝ Sleepers), քրեական դրամա, ռեժիսոր՝ Բարի Լևինսոն, թողարկվել է 1996 թվականին Լորենցո Կարկատերայի համանուն վեպի հիման վրա։

Քնածները
անգլ.՝ Sleepers
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1][2], նեո նուառ, բադի մուվի, ֆիլմ բռնաբարության և վրեժի մասին, դրամա[1][2][3], պատմություն հասունացման մասին, փորձնական ֆիլմ, ֆիլմ բանտի մասին, վեպի էկրանավորում և թրիլեր
Թեմավրեժ, հարբեցողություն և Սեռական բռնություն երեխաների նկատմամբ
Թվական1996 և հունվարի 30, 1997[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲարրի Լևինսոն[1][5][6][…]
ՊրոդյուսերՍթիվ Գոլին և Բարրի Լևինսոն
Սցենարի հեղինակԲարրի Լևինսոն
ԴերակատարներՔևին Բեյքոն[2][7][8][…], Ռոբերտ Դե Նիրո[5][2][6][…], Վիտտորիո Գասման[7][8][9], Դասթին Հոֆման[5][6][7][…], Ջեյսոն Պատրիկ[5][2][6][…], Բրեդ Փիթ[2][6][7][…], Բրեդ Ռենֆրո[7][8], Միննի Դրայվեր[7][8], Բիլլի Քրուդալ[7][8], Ռոն Էլդարդ[7][8], Joseph Perrino?[7][8], Ջոնաթան Թաքեր[7][8], Geoffrey Wigdor?[7][8], Բրունո Քիրբի[7][8], Թերի Քիննի[7][8], Ջեֆրի Դոնովան[8], Դեշ Մայհոք[8], Ճէյմզ Փիքընզ, Ջոն Սլեթերի[8], Աիդա Թուրթուրո[8], Ուենդել Փիրս[8], William Butler?[10], Յուջին Բիրդ[10], Փիթեր Գերեթի[10], Ֆրենկ Մեդրանո[10], Փոլ Հելման[10], Ben Hammer?[10] և Փիթեր Էփել[10]
ՕպերատորՄիխաել Բալհաուս
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՍթու Լինդեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԿոնեկտիկուտ, Նյու Ջերսի և Greenpoint?[11]
ԿինոընկերությունPolyGram Filmed Entertainment, Propaganda Films? և Baltimore Pictures
Տևողություն150 րոպե
Շահույթ165 615 285 $[12]

Սյուժե խմբագրել

Դժոխային խոհանոցից (շրջան Մանհեթենում) Նյու Յորք եկած չորս ընկերների պատմություն, որոնք ողբերգական վթարից հետո հայտնվում են ուղղիչ դպրոցում, որտեղ դառնում են սադիստ պահակների սեռական բռնության զոհ։

Շատ տարիներ անց չորս ընկերներից երկուսը բարում պատահաբար հանդիպում են պահակ Շոն Նոքսին (Քևին Բեյքոն), որը գաղութում ծաղրում էր նրանց, և առանց մտածելու բարի այցելուների աչքի առաջ նրանք սպանում են պահակին։ Սա ոտնահարված մանկության և կործանված կյանքի համար վրեժ լուծելու ընկերների առաջին քայլն էր։ Նրանց դեմ դատավարության ընթացքում այս չորս ընկերներից մեկը՝ Մայքլ Սալիվանը (Բրեդ Փիթ), հանդես է գալիս դատախազի դերում, որի նպատակը գործը փակելը և այդպիսով ընկերներին արդարացնելն էր։ Դատավարության վկաներից մեկը՝ կաթոլիկ քահանա հայր Բոբին (Ռոբերտ դե Նիրո), նրանց մանկության ընկերն ու հոգևոր դաստիարակն էր։ Այն բանից հետո, երբ քահանան իմանում է, թե ինչ են ստիպված եղել կրել իր ընկերները ուղղիչ դպրոցում, եկեղեցու սպասավորը կանգնում է դժվար ընտրության առաջ, բայց վերջում նա միտումնավոր գնում է կեղծիքի, որպեսզի փրկի նախկինում չփրկած ընկերներին։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Քևին Բեյքոն Շոն Նոքս Շոն Նոքս
Ռոբերտ դե Նիրո հայր Բոբի հայր Բոբի
Դասթին Հոֆման Դենի Սնայդեր Դենի Սնայդեր
Ջեյսոն Պատրիկ Լորենցո «Շեյքս» Կարկատերա Լորենցո «Շեյքս» Կարկատերա
Բրեդ Փիթ Մայքլ Սալիվան Մայքլ Սալիվան
Բիլի Կրուդապ Թոմի Մարկանո Թոմի Մարկանո
Մինի Դրայվեր Քերոլ Մարտինես Քերոլ Մարտինես
Ռոն Էլդարդ Ջոն Ռեյլի Ջոն Ռեյլի
Վիտտորիո Գասման Քինգ Բենի Քինգ Բենի
Բրեդ Ռենֆրո պատանի Մայքլ Սալիվան պատանի Մայքլ Սալիվան
Ջոզեֆ Պերինո պատանի Լորենցո «Շեյքս» Կարկատերա պատանի Լորենցո «Շեյքս» Կարկատերա
Ջեֆրի Վիգդոր պատանի Ջոն Ռեյլի պատանի Ջոն Ռեյլի
Ջոնատան Թակեր պատանի Թոմի Մարկանո պատանի Թոմի Մարկանո
Տերի Կինի Ֆերգյուսոն Ֆերգյուսոն
Բրունո Կյորբի Շեյքսի հայրը Շեյքսի հայրը

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Վեպի հեղինակ Լորենցո Կարկատերան պնդում էր, որ գրքի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա, բայց Նյու Յորքի իրավաբանական ընկերությունը չի կարողացել արխիվում փաստաթղթային ապացույց գտնել այդ պատմության մասին[13]։
  • Նկարահանման գրաֆիկն այնպես է դասավորվել, որ դերասան Քևին Բեյքոնը նկարահանման հրապարակում երբեք չի հանդիպել Ռոբերտ Դե Նիրոյին և Դասթին Հոֆմանին։
  • Դե Նիրոյի համար «Քնածները» իր կարիերայի երրորդ ֆիլմն էր, որում նա խաղում էր կաթոլիկ քահանայի։ «Խոստովանության գաղտնիքները» դրամայում (1981) նա խաղում էր իսկական պադրեի դեր, իսկ «Մենք հրեշտակներ չենք» կատակերգությունում (1989) կերտում էր շինծու քահանայի կերպար։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1997 թվական՝ արժանացել է «Օսկարի» «Լավագույն օրիգինալ երաժշտություն» ֆիլմի համար անվանակարգին (Ջոն Ուիլյամս)։
  • 1997 թվական՝ «Երիտասարդ դերասան» մրցանակի անվանակարգեր` լավագույն երիտասարդ դերասան (Ջոզեֆ Պերինո), լավագույն երկրորդական դերասան (Ջեֆրի Վիգդոր)։
  • 1998 թվական՝ Լոնդոնի կինոքննադատների շրջանի բրիտանացի լավագույն երկրորդական դերասանուհի (Մինի Դրայվեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0117665/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/sleepers
  3. http://www.filmaffinity.com/en/film176716.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/uspieni-1996
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.the-numbers.com/movie/Sleepers
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.bbfc.co.uk/releases/sleepers-1970-4
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 http://www.imdb.com/title/tt0117665/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=15709.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. http://www.imdb.com/title/tt0117665/locations?ref_=tt_dt_dt
  12. http://www.boxofficemojo.com/movies/?id=sleepers.htm
  13. Weinraub, Bernard (1996 թ․ հոկտեմբերի 22). «'Sleepers' Debate Renewed: How True Is a 'True Story'?». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել