Ջոն Սլեթերի

ամերիկացի դերասան

Ջոն Սլեթերի (անգլ.՝ John Slattery, օգոստոսի 13, 1962(1962-08-13)[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Հայտնի է «Խելագարներ» հեռուստասերիալով, որտեղ մարմնավորել է Ռոդջեռ Ստեռլինգի դերը։

Ջոն Սլեթերի
Ծնվել էօգոստոսի 13, 1962(1962-08-13)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունԱմերիկյան կաթոլիկ համալսարան և Saint Sebastian's School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Թալիա Բոլսամ
Երեխա(ներ)Harry Slattery?

Կենսագրություն

խմբագրել

Սլեթերին ծնվել է Բոստնում, Մասսաչուսետս նահանգում։ Նա ծնվել է իռլանդական ընտանիքում, որը բաղկացած էր 6 երեխայից[2]։ Սլեթերին ավելի հայտնի է համարվում «Խելագարներ» հեռուստասերիալով, որում նա նկարահանվել է 2007 թվականից մինչև 2015 թվականը։ Այս նախագծի համար նա նոմինացվել է «Էմմի» մրցանակին 3 տարի անընդմեջ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[3]։

Նա նաև հայտնի է «Հուսահատ տնտեսուհիները», «Ուիլլ և Գրեյս», «Ջեկ և Բոբբի» հեռուստասերիալներում։

2003 թվականին նա խաղացել է Ջուլիա Ռոբերտսի սիրեցյալի դերը «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմում։ Նա տարբեր տարիների ընթացքում նկարահանվել է նաև «Քաղաքապետարան», «Քնածները»,«Մեր հայրերի դրոշները», «Չառլի Ուիլսոնի պատերազմը», «Կեղտոտ պարեր 2։ Հավանային գիշերներ», «Երկաթե մարդը 2» ֆիլմերում։

Վերջերս նա նաև հայտնվեց որպես «30 ցնցումներ» սիթքոմում հրավիրված աստղ։ «Dishonored» խաղում նա ձայնավերեց ծովակալ Հևլոկին։ 2011 թվականին խաղացել է «Փոփոխական իրականություն» ֆիլմում[4]։

2014 թվականին զբաղվել է ռեժիսուրայով՝ նկարահանելով «Աստծո գրպանը» սև տրագիկոմեդիա, որի վերջին դերերից մեկը կատարել է Սլեթերիի ընկեր Ֆիլիպ Հոֆմանը[5]։

Անձնական կյանք

խմբագրել

1998 թվականին Կաուայի կղզու վրա նա ամուսնացել է դերասանուհի Թալիյա Բոլսամի հետ։ Զույգը ունի մեկ զավակ ում անունը Հարրի է։ Սլեթերին զբաղվում է սերֆինգով[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Mark Ellwood (15 августа 2009). «'Mad Men's' John Slattery: Rise of the silver fox». The Daily News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. John Slattery: Emmys.com
  4. «Interview with John Slattery For The Release Of The Adjustment Bureau». Contactmusic. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. James Mottram (6 августа 2014). «John Slattery: From 'Mad Men' to 'God's Pocket'». The Independent. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Devin Friedman (15 марта 2012). «On the Cover: John Slattery». GQ. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.