Ջոն Ուիլյամս (երգահան)
Ջոն Թաուներ Ուիլյամս (անգլ.՝ John Towner Williams,փետրվարի 8, 1932[1][2][3][…] կամ 1932[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի երգահան և դիրիժոր, պատմության մեջ ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկն է[5]։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուիլյամսը երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝«Տանը մենակ», «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Ծնոտներ», «Սուպերմեն», «Այլմոլորակայինը», «Ինդիանա Ջոնս», «Շինդլերի ցուցակը», «Յուրիի այգին», «Աստղային պատերազմներ», «Հարի Փոթեր» և այլն: Ուլյամը երաժշտություն է ստեղծել Օլիմպիական խաղերի, շատ հեռուստասերիալների, և համերգային համարների համար։
Ուիլյամսը հայտնի է ամերիկացի հայտնի կինոռեժիսորների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Ջորջ Լուկասը և Սթիվեն Սպիլբերգը։
ԿենսագրությունԽմբագրել
Ջոն Ուիլյամսը ծնվել 1932 թվականին փետրվարի 8-ին, Նյու-Յորքում, ԱՄՆ։ 1948 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ընդունվել է Հյուսիսային Հոլիվուդյան ավագ դպրոց։ Հետագայում նա հաճախել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը և Լոս Անջելեսի Քաղաքային քոլեջը, ինչպես նաև մասնավոր դասեր էր վերցնում երգահան Մարիո Կաստելնուովո- Թեդեսկոյից։ 1952 թվականին Ուիլյամսը աշխատանքի է հրավիրվել ВВС ԱՄՆ, որտեղ կատարել է ВВС նվագախմբի դիրիժորի պաշտոնը` մինչև ծաառայության ավարտը։
1954 թվականին ծառայությունն ավարտելուց հետո Ուլյամսը վերադարձել է Նյու-Յորք, և ընդունվել Ջուլյարդի դպրոցը` դաշնամուրի դասարան, որտեղ դասավանդում էր Ռոզինա Լեվինան։ Այդ տարիներին Ուիլյամսը որպես ջազային դաշնակահար աշխատում էր Նյու Յորքի շատ ակումբներում, որտեղ հանդես էր գալիս երգահան Հենտրի Մանչինի հետ։
1980-1993-ական թվականներին աշխատել է Բոստոնի էստրադային նվագախմբում, որպես դիրիժոր, իսկ այժմ հանդիսանում է վերջինիս վաստակավոր դիրիժորը։ 2006 թվականին անսպասելիորեն պարտվել է 6-րդ Օսկարը՝ արգենտինացի երգահան Գուստավոր Սանտալալին` «Горбатая гора» դրամայի համար, որը արժանացել էր նաև «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների:
2017 թվականի մարտին, Ուիլյամսը Կոբի Բրայանի բանաստեղծության հիման վրա երաժշտություն է գրել «Սիրելի բասկետբոլ »կարժամետրաժ ֆիլմի համար[6][7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 http://brahms.ircam.fr/john-williams (ֆր.) — 1996. — ISSN 2557-8928
- ↑ «John Williams: Ten Best Movie Soundtracks» (անգլերեն)։ Classic FM։ Վերցված է 2014-1-20
- ↑ Spangler Todd (2016-05-05)։ «Kobe Bryant Inks Sports Illustrated Deal for ‘Dear Basketball’ Animated Film»։ Variety (en-US)։ Վերցված է 2016-06-10
- ↑ Burlingame Jon (հունվարի 11, 2018)։ «Kobe Bryant Scores With Composer John Williams for 'Dear Basketball'»։ Variety։ Վերցված է հունվարի 12, 2018