Ուենդել Էդվարդ Փիրս (անգլ.՝ Wendell Edward Pierce, դեկտեմբերի 8, 1963(1963-12-08)[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է HBO-ի դրամայի՝ խուզարկու Մորլանդի Բանքի պաշտամունքային «Գաղտնալսում» և թրոմբոնիստ Էնթոնի Բատիստայի «Թրիմեյ» դերերով, ինչպես նաև Մայքլ Դավենպորտի դերով՝ «Արտաշնչման սպասումով» ֆիլմում։

Ուենդել Փիրս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 8, 1963(1963-12-08)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր՝Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, գործարար, ինքնակենսագիր և ռադիոհաղորդավար
IMDb։ID 0682495

Կենսագրություն խմբագրել

Փիրսը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 8-ին Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում՝ ուսուցչի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարգևատրված վետերանի ընտանիքում, որն աշխատել է որպես գործառնական ինժեներ[3]։ Նրա հոր բանակային ստորաբաժանումն օգնել է ծովային հետևակայիններին 1944 թվականին հաղթել Սայփանի ճակատամարտում։ Փիրսը հոր մասին ասել է․ «Երբ երկիրը չէր սիրում հորս, հայրս սիրում էր իր երկիրը։ Սա հայրենասիրության բարձրագույն ակտն է»[4]։

Փիրսը մեծացել է աֆրոամերիկացի միջին խավի Potchartrein Park համայնքում, որը հանդիսանում է աֆրոամերիկացիների առաջին ռազմական արվարձանը։ Նրա հայրը, ինչպես շատ սև վետերաններ, պատերազմից վերադառնալուց հետո տեղափոխվել են այս տարածք։ Տարածքը երկրի երեսից ջնջվել է 2005 թվականին «Կատրինա» փոթորկի ժամանակ։ Ավերվել է նաև Փիրս ընտանիքի տունը, որը հեղեղվել է չորս մետր ջրով[5][6]։

Փիրսը հաճախել է Նոր Օռլեանի Բենջամին Ֆրանկլինի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև ավարտել է Նոր Օռլեանի Արվեստի կենտրոնը, որտեղ նա նախագահական կրթաթոշակառու էր[7]։ Որպես երիտասարդ դերասան` հայտնվել է Թուլեյնի համալսարանի Շեքսպիրյան փառատոնի «Ձմեռային հեքիաթ» բեմադրության մեջ։ Նա դարձել է «Մտածիր այդ մասին» դեռահասային թոք-շոուի պրոդյուսերն ու վարողը NBC կայանի տեղական մասնաճյուղում, ինչպես նաև վարել է մեկշաբաթյա ջազ-շոու՝ «Լրացումներ Կոնգոյի հրապարակով», WYLD-FM ռադիոյով[8]։

1981-1985 թվականներին հաճախել է Ջուլիարդի դրամայի դպրոցը, որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան[9][10]։

Գործունեություն խմբագրել

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

Փիրսը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում և հայտնվել մոտ 50 հեռուստաշոուում, ինչպես նաև մասնակցել է տասնյակ թատերական ներկայացումների։ Աշխատել է HBO-ի «Գաղտնալսում» և «Թրիմեյ» դրամաներում։ Խաղացել է Ջեյ Ջենքսի դերը «Մթնշաղ։ Լուսաբաց - Մաս 2»[11] և բանդիտ Կարլսոնի դերը «Փարկեր» ֆիլմերում։ Ուենդելը հայտնի է նաև Ռոբերտ Զեյնի դերով՝ «Suits» սերիալում։

«Տրիմեյ» ֆիլմում տրվող դերի համար Փիրսը սովորել է նվագել տրոմբոն, չնայած ապավինում էր այսպես կոչված «կրկնակի ձայնին»։ Երաժշտությունը, որը հնչում էր շոուում, նվագում էր Սթաֆորդ Էյջին` Rebirth Brass Band նվագախմբից[5]։ Էյջին տեսահոլովակում նվագում էր տրոմբոն՝ Փիրսի փոխարեն, հուսալիության հասնելու համար[12]։

Փիրսը առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակին՝ «Չորս» ֆիլմի համար, որտեղ խաղացել է ամուսնացած գեյ Ջոյի դերը, որն ընտանիքից հեռանում է երիտասարդ սպիտակ տղամարդու մոտ, ում հետ ծանոթացել է համացանցում։ Ֆիլմը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին` մոտավորապես նույն ժամանակ, երբ NBC-ում ցուցադրվել է «Մայքլ Ջեյ Ֆոքսի շոու»-ն։ Այդտեղ խաղացել է Մայքլ Ջեյ Ֆոքս բոսի կերպարը նախքան սերիալի փակումը հինգ ամիս անց[13][14]։

 
Փիրսը Բալթիմորի քաղաքապետ Ստեֆանի Ռոուլինգս Բլեյքի հետ, 2010 թվականի դեկտեմբերին «Բալթիմոր Ռեյվենս»-ի դեմ խաղում «Նյու Օռլեանս Սեյնթս»-ի պարտությունից հետո

Թատրոն խմբագրել

Փիրսը մասնակցել է մեծ թվով թատերական ներկայացումների։ Բարձր է գնահատվել «Քույնի» նրա Հոլթ Ֆրեի դերը John F. Kennedy Center for the Performing Arts կողմից։ Խաղացել է «Դաշնամուր նվագելու դաս», «Լուրջ փողեր» և «Ձմեռվա տղաներ» բրոդվեյան ներկայացումներում։

Մասնակցել է օֆֆ-բրոդվեյան ներկայացումներին՝ «Բալի այգին» (որի համար առաջադրվել է VIV Award լավագույն առաջատար դերի համար), «Գոդոյին սպասելիս» (որի գործողությունները տեղի է ունեցել տան տանիքում Կատրինա փոթորկից հետո), «Բաժանման գիտություններ», որը ցուցադրվել է Լինքոլն կենտրոնում[15]։

Բացի այդ, մասնակցել է՝ «Ցիմբելին» (The Public Theater-ում), «Լավ ժամանակները սպանում են ինձ», «Վերոնացի երկու ազնվական», «Ինչ ցավալի է, որ նա պոռնիկ է» և «Պարոն Էվերի տղաները» ներկայացումներին, որոնք բեմադրվում էին ACT Theatre թատրոնում։

Փիրսը նաև թատերական պրոդյուսեր է։ Նա է բրոդվեյյան «Քլայբուրն Փարկ» շոուի պրոդյուսերը։ Շոուն առաջադրվել է չորս «Թոնի» մրցանակի։ 2012 թվականին արժանացել է «Թոնի» մրցանակի լավագույն պիեսի համար[16]։

2015 թվականին Փիրսը վերադարձել է բեմ՝ Նյու Յորքի Billie Holiday Theatre-ի «Եղբայրներ ներքևից» բեմադրությունում խաղալու համար[17]։

Ռադիո խմբագրել

2009 թվականին Փիրսը հյուրընկալվել է Jazz at Lincoln Center հեռարձակման ազգային ծրագրին, որը «Փիբոդի» մրցանակի դափնեկիր է։ Դրա ժամանակ եթերում հնչում էին Jazz at Lincoln Center's House of Swing ձայնագրությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://next.liberation.fr/cinema/2016/11/10/wendell-pierce-comme-un-ouragan_1527584
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Wendell Pierce profile». Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Seen and Heard in New York: Wendell Pierce, Cory Booker, Alan Rickman». Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 «Pierce's New Orleans». Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Why "Treme" Star Wendell Pierce is Getting into the Supermarket Business». Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  7. Associated Press (2008). «Actor wants to revive Pontchartrain Park». KATC Channel 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «Wendell Pierce Award Winning Actor and President of the Pontchartrain Park Community Development Corp» (PDF). Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Alumni News». The Juilliard School. 2007 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. «Wendell Pierce». All Movie Guide. The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Wendell Pierce». IMDb. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  12. «'Treme's' Antoine Batiste gets his horn sound from Rebirth's Stafford Agee». NOLA.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  13. «Controversial Award-Winning Film». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  14. «NBC Announces Fall Premiere Dates for New Season». The Futon Critic. 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Cast: Wendell Pierce». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  16. «New Orleans Natives Bring Home Tony Award». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  17. Pierce, Wendell (Մարտի 5, 2015). «Wendell Pierce Back on Stage in 'Brothers From the Bottom» (Interview). Interviewed by Derrick Hemphill. nbcnews.com.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուենդել Փիրս» հոդվածին։