Քղիի գավառակ
Քղի, գավառակ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում։ Իր տարածքով համապատասխանում էր Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին։ Կենտրոնը Քղի գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Քղի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Գեղի, Կեղի, Կյեղի, Քեզի, Քըղը, Քըղի, Քիղի, Քղի-Գասապա, Քղի-Կասաբա, Քյորի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 12 040 մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Քղիացի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՔղին գտնվում էր Էրզրումի գավառի հարավարևմտյան ծայրամասում։ Այն արևելքից սահմանակից էր Խնուսի, հյուսիսից՝ Դերջանի, հյուսիս-արևմուտքից՝ Չարսանջակի, իսկ հարավից Ճապաղջրի գավառակների հետ։
Ուներ խիստ լեռնային տարածք, որը տեղ-տեղ անտառապատ էր։ Գավառակի արևմտյան մասում գտնվում է Քղիի ամենաբարձև Սուրբ Լույս լեռը, որն հասնում է մինչև Դերսիմի սահմաններին։ Լեռն հայտնի է իր քարայրներով։
Կար նաև հովտային տեղամասեր։ Ջրառատ էր։ Գավառակի միջով հոսում է Արածանի վտակ Քղի գետը։
Քղիի կենդանական աշխարհը հարուստ էր։
Կլիմա
խմբագրելԿլիման առողջարար է։ Հայտնի էր երկարատև ձմեռներով։
Պատմություն
խմբագրելԳավառակը բավականին տուժել է 1616 թվականի երկրաշարժի ժամանակ։ Զովել է 1700 մարդ։
XVII-XVIII դարերում եղել է գավառ։ Էրզրումի կազմի մեջ մտնելուց հետո դարձել է գավառակ։
1895 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորածներ։ Ավերվել են հայաբնակ գյուղերն ու եկեղեցիները։
1914 թվականին թուրքերը կոտորել են գավառակի և այստեղ ապաստան գտած հազարավոր հայերի։
Բնակչություն
խմբագրելԸստ Վ. Քինեի Քղին 1891 թվականին ուներ 41 225 բնակիչ, որից 12 040-ը՝ հայեր։ 1909 թվականին 50 հայաբնակ գյուղերում բնակվում էր 16 255 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, մեղվապահություն և արհեստներն էին։ Զբաղվում էին կաշեգործությամբ, գրուտագործությամբ և որմնդրությամբ։ Անտառներից հավաքում էին կաղին, ընկույզ, տանձ և այլ պտուղներ։
Գավառակում տարածում ուներ պանդխտությունը։ Միայն 1978 թվականին Պոլսում շուրջ 3000 պանդուխտներ կային։
Օգտակար հանածոներ
խմբագրելՊատմամշակութային կառույցներ
խմբագրելՔղին հարուստ է պատմական հնություններով։ Դրանցից է Արտալես բերդը, որը Հուստիանոս կայսեր օրոք ամրացվեց և դարձվեց բյուզանդական դքսի ու կայազորի կայան[1]։
Հայտնի կրոնական կառույցներից են Աստղաբերդ գյուղի մոտ գտնվող Ս. Կիրակոս և Սերկևիլ գյուղի մոտ գտնվող Ս. Փրկիչ վանքերը, Սուրբ Լույս լեռան քարայր ուխտատեղին։ Քղիի գավառակն ուներ 47 հայկական եկեղեցիներ։
Կրթություն
խմբագրելXX դարի սկզբում Քղիի գավառակում գործում էր 27 հայկական դպրոց, որտեղ սովորում էին 1700 աշակերտ։
Վարչական բաժանում
խմբագրելՔղին Առյուծ լեռով և Շեյթանդերեսի գետակով բաժանվում էր Ներքին և Վերին Քղի գավառամասերի։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին ուներ 15 գյուղախումբ։
1909 թվականին ուներ 206 գյուղ, որից 50-ը հայաբնակ էին։ Մյուս գյուղերում մեծ մասամբ բնակվում էին քրդեր, իսկ այնուհետև թուրքեր և այլազգիներ։
Մարդաշատ հայաբնակ գյուղերից էին Արեգ, Աստղաբերդ, Դարման, Խուբս, Ծերմակ, Հերտիֆ, Ճըպըռգեղ, Չան, Չանախչի, Չումախ, Սագաձոր, Սեղանք, Սերկևիլ և Օսնակ գյուղերը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն