Ծերմակ
Ծերմակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։
Գյուղ | ||
---|---|---|
Ծերմակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Ծերմարկ, Ծերմաք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է Աշե-Նըռե կոչված վայրում, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։ Գյուղն ամայացել է։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 76 տուն հայ և 15 տուն թուրք բնակիչ, XX դարի սկզբին՝ 100 տուն հայ և 15 տուն թուրք, իսկ 1914 թվականին ուներ 165 տուն հայ բնակիչ։
Տնտեսույթուն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ (դարբնություն, ատաղձագործություն, զինագործություն, կաշեգործություն, ներկարարություն և այլն)։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԾերման ուներ Սուրբ Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ երկսեռ վարժարան՝ 79 աշակերտով[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 847
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 123, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 123)։ |