Կաղին
Կաղին կամ կաղնու ընկույզ` նրան մոտ տեսակի ծառերի բերքը (Fagaceae ընտանիքի ծառերի)։ Սովորաբար այն պարունակում է մեկ սերմ (երբեմն երկու), որոնք գտնվում են ամուր կեղևային թաղանթի տակ և գտնվում են բաժականման գնդի մեջ։ Կաղիններն ունեն 1–6 սմ (1⁄2–2 1⁄2 դյույմ) երկարություն և 0,8–4 սմ (3⁄8–1 5⁄8 դյույմ) լայնություն։ Կաղինները հասնում են 6-24 ամսվա ընթացքում (կախված տեսակից)։
Ծագումնաբանություն
խմբագրելԿաղին բառը կապված ակրան գոթական անվանման հետ, որը ուներ «պտուղ չպաշտպանված հողի տակ» նշանակութունը[1]։ Այդ բառը կիրառվում էր անտառի ամենակարևոր ծառի՝ կաղնու համար։ Չոսերը ևս խոսել է կաղնում մասին դեռևս 14-րդ դարում։ Աստիճանաբար հայտնի ծագումնաբանությունը այդ բառը կապում էր «եգիպտացորեն» բառի հետ, ինչպես նաև «կաղնու եղջյուրի» հետ և գրելաձևը աստիճանաբար փոխվեց[2]։ Ներկայիս գրելաձևը առաջացել է 15-16-րդ դարերում[3]։
Էկոլոգիական դեր
խմբագրելԿաղինները կարևոր դեր են խաղում անտառների էկոլոգիայի մեջ, քանի որ կաղնիները համարվում են գերակշռող տեսակ[4]։Կաղինների բերքի ծավալը կարող է տատանվել լայն սահմաններում՝ մեծ առատություն կամ պակասորդ ստեղծելով շատ կենդանիների համար[5]։ Կաղինները, այլ հատիկավորների հետ մեկտեղ, կոչվում են կայմեր։
Վայրի կենդանիները, որոնք օգտագործում են կաղինը որպես իրենց սննդակարգի կարևոր մաս, հանդիսանում են թռչունները, այնպիսիք, ինչպես աղավնիները, որոշ բադեր և փայտփորիկների մի քանի տեսակներ։ Փոքր կաթնասունները, որոնք սնվում են կաղինով, համարվում են մկները, սկյուռները և որոշ այլ կրծողներ։ Կաղինները մեծ ազդեցություն ունեն իրենց բնակավայրերի փոքր կրծողների վրա, քանի որ կաղինների մեծ բերքը նպաստում է կրծողների պոպուլյացիայի աճին[6]
Որոշ ցեցերի և եղջերուների թրթուրները նույնպես ապրում են երիտասարդ կաղինների մեջ՝ սպառելով միջուկը ըստ իրենց զարգացման չափի։ Կաղինները գրավիչ են կենդանիների համար, քանի որ դրանք մեծ են, ուստի կարելի է արդյունավետորեն ուտել կամ պահեստավորել:Կաղինները նույնպես հարուստ են սննդանյութերով[7][8][9]։ Տոկոսային հարաբերակցությունը տատանվում է ըստ տարատեսակների, բոլոր կաղինները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով և ճարպերով, ինչպես նաև կալցիումի, ֆոսֆորի և կալիումի հանքանյութերով։ Կաղնու ընդհանուր սննդային էներգիան նույնպես տատանվում է ըստ տեսակների, բայց բոլորը լավ համեմատվում են այլ վայրի մթերքների և այլ ընկույզների հետ[10]
Կաղինների տեսակները պարունակում են մեծ քանակությամբ աղաղանյութեր, որոնք շատ դառն են և գրգռում են հում վիճակում օգտագործելու դեպքում։ Դա հատկապես վերաբերում է կարմիր ամերիկական և անգլիական կաղինների տեսակներին։ Սպիտակ կաղնու կաղինները պարունակում են շատ ավելի քիչ աղաղանյութեր, այդ հատկանիշները ավելի են ուժեղանում, եթե կաղինը մանրացվի և թեթևակի բովվի։ Աղաղանյութերը կարելի է վերացնել՝ մանրացված կաղինները մի քանի անգամ թրջելով ջրի մեջ, մինչը ջուրը այլևս չդառնա շագանակագույն։ Սառը ջրով լվացումը կարող է զբաղեցնել մի քանի օր, բայց երեք-չորս անգամ եռացող ջրով լվացումը կարող է վերացնել աղաղանյութը մեկ ժամվա ընթացքում[11] ։ Եռացող ջրով լվացումը հանգենում է կաղնի օսլայի պատրաստմանը, որը հակառակ դեպքում գործում է որպես գլուտեն ալյուրի մեջ՝ օգնելով նրան կապակցվել։ Այդ պատճառով, եթե կաղինները օգտագործվեն ալյուրի արտադրության համար, նախընտրելի է լվացvel սառը ջրով[12]։ Կաղնուց ստացված ճարպային ալյուրը կարող է հեշտությամբ փչանալ կամ նեխել, այդ պատճառով այն անհրաժեշտ է ուշադիր պահել։ Կաղինները նաև երբեմն պատրաստում են որպես մերսման յուղ։ Սպիտակ կաղնու խմբի կաղինները՝ Լեյկոբալանուս, սովորաբար արմատներ են գցում, երբ դիպչում են հողին (աշնանը), իսկ գարնանը տերևակալվում են։
Դիսպրեսալ Ագենտներ
խմբագրելԿաղինները շատ ծանր են քամուց քշվելու համար, այդ պատճառով դրանց տարածման համար պահանջվում են այլ միջոցներ։ Այսպիսով, կաղնիները կախված են կենսաբանական ագենտներից, որոնք ցանում են սերմեր, որպեսզի կաղինները տեղադրեն մայր ծառի սահմաններից դուրս աճելու համար հարմար գոտում, իդեալական դեպքում՝ նվազագույնը 20–30 մ (70–100 ֆուտ) հեռու մայր ծառից։ Շատ կենդանիներ ուտում են չհասած կաղիններ հենց ծառի վրա կամ հասուն կաղիններ գետնի վրայից՝ ծառին չբերելով վերարտադրողական օգուտ, բայց որոշ կենդանիներ, այնպիսիք, ինչպես սկյուռը և ճայը, ծառայում են որպես սերմերի տարածման ագենտներ։ Ճայերը և սկյուռը, որոնք կաղինները տանում են իրենց թաքստոցներ հետագայում օգտագործելու նպատակով, արդունավետ կերպով ցանում են կաղինները տարբեր տեղերում, որտեղ դրանք կարող են աճել և զարգանալ։ Չնայած նրան, որ սկյուռները և ճայերը զարմանալիորեն հիշում են մեծ թվով թաքստոցների տեղերը և վերադառնում են դրանք ուտելու համար, կաղինը կարող է կորել, կամ ճայը կամ սկյուռը կարող են մահանալ՝ չուտելով իրենց ողջ պաշարները։ Ոչ մեծ քանակությամբ կաղինները կարող են աճել և գոյատևել՝ տալով կաղինների նոր սերունդ։ Պահեստավորումը կախված է նրանից, որ ճայերը և սկյուռները կապվում են բույսերի հետ, որոնք ապահովում են սննդային արժեքների լավ փաթեթներ, բայց ոչ այնքան մեծ, որպեսզի դրանց միջոցով հնարավոր լինի դիմադրել ցրող ագենտին։ Ճայի կտուցի չափը որոշում է, թե որքան մեծ կարող են լինել կաղինները։ Կաղինները աճում են տարբեր գրաֆիկներով, կախված կաղնիների ընտանիքում նրանց ունեցած տեղից։ Երբ կաղինը աճում է, այն դառնում է պակաս սննդարար, քանի որ սերմի հյուսվածքը վերածվում է չմարսվող փայտաբամբակի և ձևավորվում է արմատը[13] ։
Օգտագործում
խմբագրելՈրոշ մշակույթների մեջ կաղինը եղել է սննդի հիմնական մթերքը, չնայած նրան զգալի չափով փոխարինել են հացահատիկները, և այժմ այն սովորաբար համարվում է գոյություն չունեցող սննդամթերք՝ բացառությամբ որոշակի ամերիկական և կորեական համայնքների։ Որոշ մշակույթներ մշակել են կաղինների լվացման ավանդական մեթոդներ, երբեմն հատուկ գործիքների օգտագործմամբ, որոնք ավանդաբար փոխանցվել են իրենց երեխաներին[14][15] ։
Որպես սնունդ
խմբագրելԿաղինները կարևոր դեր են խաղացել մարդկության զարգացման պատմության վաղ շրջանում և եղել են սննդի աղբյուր ողջ աշխարհի բազմաթիվ մշակույթների համար[16]։ Օրինակ, հին հույների և ճապոնացիների ստորակարգ դասերը ուտում էին կաղիններ, հատկապես սովի ժամանակ[17]։ Հնագույն Իբերիայում, համաձայն Ստրաբոի, դրանք համարվում են սննդի հիմնական աղբյուրը։ Չնայած այդ պատմությանը՝ կաղինները հազվադեպ կազմում են ժամանակակից դիետաների զգալի մասը և ներկայումս չեն աճեցվում այնպիսի մասշտաբներով, որոնք մոտ են այլ ընկույզների աճեցման մասշտաբներին։ Սակայն ճիշտ պատրաստման դեպքում կաղնու ալյուրը կարելի է օգտագործել որոշ բաղադրատոմսերի մեջ։ Հին ժամանակներում Պլինիոս Ավագը նշում էր, որ կաղնու ալյուրից կարելի է հաց թխել[18]։ Կաղնու տեսակները տարբերվում են աղաղանյութերի քանակությամբ։ Ամերիկական հնդկացիների նախընտրած կաղնու տեսակները, այնպիսիք, ինչպես Կերուս Կելոգգիի (սև կալիֆորնիական կաղնի), կարող են լինել ավելի հեշտ պատրաստվող և ավելի համեղ[19] ։ Կորեայում դոտորիմուկ կոչվող ուտելի ժելեն պատրաստում են կաղնուց, իսկ դոտորի գուկսուն՝ կորեական լապշան, պատրաստում են կաղնու ալյուրից։ 17-րդ դարում կաղնուց քամված հյութը տալիս էին սովորական ալկոհոլիկներին, որպեսզի նրանց դուրս հանեն այդ վիճակից կամ ննրանց ուժ տան ալկոհոլիզմին դիմադրելու համար։ Կաղինները հաճախ օգտագործում էին որպես սուրճի փոխարինիչներ, հատկապես երբ սուրճը անհասանելի էր կամ նորմավորված չէր։
Օգտագործումը բնիկ ամերիկացիների կողմից
խմբագրելԿաղինը ավանդական սնունդ է Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ բնիկ ժողովուրդների համար, և երկար ժամանակ այն առանձնահատուկ դեր է խաղացել Կալիֆորնիայի բնիկ ամերիկացիների համար, որտեղ մի քանի տեսակի կաղնիները գոտիները հատվում են, ինչը մեծացնում է դրանց ռեսուրսների հուսալիությունը[20]։ Հետազոտողներից մեկը նշում է, որ «կաղինների պատրաստված նրա ավանդական ճաշատեսակը իրենից ներկայացնում է պարզ ապուր, որը պատրաստված է տաք քարերով անմիջապես զամբյուղի մեջ», և ասում է, որ նրան դուր է գալիս ուտել կաղինը «խորոված սաղմոնի, հապալասի և ջրիմուռների հետ միասին»[21]։ Շատ այլ բուսական սննդամթերքի նման կաղինները ևս պետք չէ ուտել կամ մշակել անմիջապես, բայց այն կարող է պահվել երկար ժամանակ, ինչպես սպիտակուցները։ Այն տարիներին, երբ կաղնիները շատ կաղին էին տալիս, բնիկ ամերիկացիները երբեմն հավաքում էին բավականին շատ բերք, որպեսզի դրանք պահեն երկու տարի շարունակ՝ որպես կաղնու վատ բերքից ապահովագրման միջոց։ Արևի տակ չորացնելուց հետո կաղինները կարելի է պահել ծառերի փչակներում կամ սյունաձև կառուցվածքներում՝ մկներից և սկյուռիկներից պաշտպանելու համար։ Պահված կաղինները այնուհետև կարելի է օգտագործել անհրաժեշտության դեպքում, հատկապես ձմռանը, երբ այլ պաշարները չեն բավարարում։ Կաղինները, որոնք աճել են աշնանը, մաքրվել և մանրացվել են այնքան ժամանակ, մինչ նորից կաճեն գարնանը։ Մեծ քանակությամբ ճարպի պարունակության պատճառով կաղինները կարող են դառնալ դառնահամ։ Երբ գետնին բռնկված հրդեհները բորբոքվում էին, կաղնու ցեցերը ոչնչանում էին։ Վնասատուները կարող են վարակել և ուտել կաղնու կաղինների ավելի քան 95% -ը. Հրդեհները նաև կարող են մեռած տերևների և այլ բուսական աղբի հետ կապված սննդարար նյութերը դուրս հանել հողի մեջ՝ դրանով իսկ պարարտացնելով կաղնիները, միաժամանակ մաքրելով հողը, որպեսզի հեշտանա կաղնու հավաքումը։ Հյուսիսամերիկյան կաղնիների մեծ մասը դիմակայում են հրդեհներին, հատկապես երբ մշտական հրդեհումը վերացնում է փայտանյութի կուտակումը կոճղերի շուրջը։ Հաջորդական հրդեհումը նպաստեց այլ ծառերի հաշվին կաղնիների աճին , որոնք պակաս կայուն էին հրդեհի նկատմամբ՝ դրանով իսկ պահպանելով կաղնիների գերիշխող դիրքը լանդշաֆտների մեջ։ Կաղնիները ավելի շատ կաղին են տալիս, երբ դրանք չեն գտնվում այլ կաղնիների մոտ տարածության վրա, և այդպիսով, մրցակցում են նրանց հետ արևի լույսի, ջրի, սննդանյութերի համար։ Հրդեհները, որպես կանոն, վերացրել են ավելի խոցելի երիտասարդ կաղնիներին և թողել են ծեր կաղնիներին, որոնք ձևավորել են բաց կաղնուտային սավաննաներ։
Մշակույթի մեջ
խմբագրելԱրվեստ
խմբագրելՀռոմեկան ճարտարապետության մոտիվը, որը հայտնի է նաև կելտական և սկանդինավյան արվեստի մեջ, կաղնու նշանն է և օգտագործվում է որպես զարդ փայտե իրերի, կահույքի վրա, այն նաև առկա է Վեստմինստերի աբբայության զարդերի վրա։
Որպես խորհրդանիշ ժամանակակից օգտագործումը
խմբագրելԿաղինը համարվում է Անգլիայի և Ուելսի Ազգային արահետների խորհրդանիշը և որպես կողմնորոշիչ օգտագործվում է այդ արահետների վրա[22]։ Կաղինը, հատկապես սպիտակ կաղնու կաղինը, ևս առկա է Քոնեքթիքութի Համալսարանի խորհրդանիշի վրա[23]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Harper, Douglas. «acorn». Online Etymology Dictionary.
- ↑ public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Acorn». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջեր 152–153. This cites the New English Dictionary, now the Oxford English Dictionary One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ «Online Etymology Dictionary». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Plumb, Timothy R., ed. (1980). Proceedings of the symposium on the ecology, management, and utilization of California oaks, June 26–28 (PDF). USDA Forest Service General Technical Report PSW-044. էջեր 1 to 368. ASIN B000PMY1P8.
- ↑ King, Richie S. (2011 թ․ դեկտեմբերի 2). «After Lean Acorn Crop in Northeast, Even People May Feel the Effects». The New York Times. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. «there is nothing unusual about large fluctuations in the annual number of acorns.»
- ↑ «Acorn Study | Research | Upland Hardwood Ecology and Management | SRS». www.srs.fs.usda.gov. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Acorns fatally poison 50 ponies in English forest». Horsetalk.co.nz. 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «ACORN POISONING – Are Acorns Poisonous To Horses?». Horse-advice.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Acorns, Oaks and Horses: Tannin Poisoning». The Way of Horses. 2002 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Nutrition Facts for Acorn Flour». Nutritiondata.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 1950-, Tull, Delena (1987). A practical guide to edible & useful plants : including recipes, harmful plants, natural dyes & textile fibers. Austin, Tex.: Texas Monthly Press. ISBN 9780877190226. OCLC 15015652.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Two Ways to Make Cold Leached Acorn Flour - Learn How with this Guide». The Spruce. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Janzen, Daniel H. (1971), Richard F. Johnson, Peter W. Frank and Charles Michner (ed.), «Seed Predation by Animals», Annual Review of Ecology and Systematics, 2: 465–492, doi:10.1146/annurev.es.02.110171.002341, JSTOR 2096937
- ↑ «Indigenous Food and Traditional Recipes». NativeTech. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Cooking With Acorns». Siouxme.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Bainbridge, D. A. (12–14 November 1986), Use of acorns for food in California: past, present and future, San Luis Obispo, CA.: Symposium on Multiple-use Management of California's Hardwoods, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին, Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Junko Habu; Habu Junko (2004 թ․ հուլիսի 29). Ancient Jomon of Japan. Cambridge University Press. ISBN 978-0-521-77670-7.
- ↑ Alphonso, Christina (2015 թ․ նոյեմբերի 5). «Acres of Acorns». The Metropolitan Museum of Art, i.e. The Met Museum. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Derby, Jeanine A. (1980). «Acorns-Food for Modern Man» (PDF). In Plumb, Timothy R. (ed.). Proceedings of the symposium on the ecology, management, and utilization of California oaks, June 26–28. USDA Forest Service General Technical Report PSW-044. էջեր 360–361.
- ↑ Suttles, Wayne (1964), «(Review of) Ecological Determinants of Aboriginal California Populations, by Martin A. Baumhoff», American Anthropologist, 66 (3): 676, doi:10.1525/aa.1964.66.3.02a00360
- ↑ Prichep, Deena (2014 թ․ նոյեմբերի 2). «Nutritious Acorns Don't Have To Just Be Snacks For Squirrels». The Salt : NPR. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «National Trail Acorn». National Trails. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «University of Connecticut». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.