Ճապաղջուր, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում, Ճապաղջուր գետի հովտում։

Գավառը պատկանել է քուրդ բեկերին։

Անվանումներ

խմբագրել

Գավառակն ունեցել է հետևյալ անվանումները. Ճաբակ ջուր, Ճապաղջուր, Ճապաղջուրի գավառակ, Ճապաջուր, Ճապղջուր, Չաբակչուր, Չապակչուր, Ջաբալջուր, Ջաբաքչուր, Ջաբաքչուրի կազա, Ջապաղջուր։

Աշխարհագրություն

խմբագրել

Տարածվում էր Ճապաղջուր գետի հովտում։

Ճապաղջուրն արևելքից սահմանակից է Գենջի գավառակին, արևմուտքից Բալուին, հյուսիսից՝ Քղիին, իսկ հարավից՝ Դիարբեքիրի վիրլայեթի Արղանամադենի գավառին։

Տարածքով համապատասխանում է նախկին Ճապաղաջուր (Հին Հաշտյանք) գավառի մի մասին։

Գավառակն ունի բերրի հողեր, անտառապատ լեռներ ու առատ ջրեր։ 19-րդ դարի վերջերին ուներ 80 գյուղ, որից 19-ը գտնվում էր հովտում, իսկ մնացածը լեռների վրա։

Պատմություն

խմբագրել

17-րդ դարում, օսմանյան տիրապետության ժամանակ մտնում էր Դիարբեքիրի նահանգի (կուսակալության) կազմի մեջ, որպես նրա մի գավառը (սանջակը)։ Հետագայում էլ hաճախ անվանված է "գավառ"։ Պատկանում էր քուրդ բեկերին։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Վ. Քիների վիճակագրության 1891 թվականին սկզբին Ճապաղջուրն ուներ 20 800 բնակիչ, որից 16465-ը մուսուլմաններ, 4385՝ հայեր։ Հայերն հիմնականում ապրում էին հովտի գյուղերում։

Հայերն հիմնականում ապրում էին հովտի գյուղերում։

Տնտեսություն

խմբագրել

Բնակիչներն զբաղվել են այգեգործությամբ, շերամապահությամբ, ջուլհակությամբ և անասնապահությամբ։

Վարչական բաժանում

խմբագրել

1909 թվականին Ճապաղջուրն ուներ 91 գյուղ[1]։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Այստեղ էր գտնվում պատմական Կթառիճ ամրոցը, որը ոմանք նույնացնում են նույն շրջանի Ճապաղաջուր բերդաքաղաքին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 603

Աղբյուրներ

խմբագրել