Սագաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գետի վերին հոսանքի ձախակողմյան մասում, ձորակի մեջ։

Գյուղ
Սագաձոր
Սագաձոր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ ավանդության գյուղը Սագաձոր է կոչվել, քանի որ այստեղ էին պահում Արշակունի իշխանների սագերը։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակիչների մեծ մասը կոտորվել կամ տարագրվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 80 տուն՝ 640 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, պարտիզպանություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սագաձորն ուներ 1209 թվականին կառուցված Ս. Սարգիս (կամ Ս. Խաչ) անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 456

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 108