Բացել գլխավոր ցանկը

Խոսնակ (Քղիի գավառ)

(Վերահղված է Օսնակից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խոսնակ (այլ կիրառումներ)

Խոսնակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Առյուծ լեռան հարավ-արևելյան ճյուղավորություններում:

Գյուղ
Խոսնակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Բովանդակություն

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Ըստ Ա. Ղանդալյանի գյուղի անվան ծագման հետ կա կապված հետևյալ ավանդությունը. «Այստեղի բնակիչները մի օր հարսանիք են անում և սկսում են կաթսաներով կերակուր եփել: Օձն աննկատ մտնում է կաթսաներից մեկի մեջ և բոլորը թունավորվում են: Գյուղացիները թողնում են այդ վայրը և նոր գյուղ հիմնում, որի անունը դնում են Օձնակ, որը հետագայում դառնում է Օսնակ»:

ՊատմությունԽմբագրել

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, թուրք ջարդարարների ձեռքով՝ Կամախի կիրճում։

ԲնակչությունԽմբագրել

1872-1873 թվականներին ուներ 55 տուն հայ և 33 տուն թուրք բնակիչ: XX դարի սկզբին ուներ 58 տուն հայ բնակիչ։

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Խոսնակն ուներ 2 եկեղեցի, որոնք կառուցված էին 1161 և 1276 թվականներին: Նրանցից մեկն ուներ Ս. Մինաս անունը։ Գյուղի մոտ, Աստղաբերդ գետի մոտակայքում, բերդի բարձունքին գտնվում էր Ս. Կիրակոս կամ Խոսնակու Ս. Կիրակոս վանքը: Վանքը պարսպապատ էր և ուներ մի քանի եկեղեցիներ: Եղել է Քղիի առաջնորդարանը: XIX դարում այն վերանորոգել է Ավետիս Վարդապետը: 1895 թվականին թուրքերը կողոպտել և ավերել են վանքը:

ԿրթությունԽմբագրել

Գյուղն ուներ վարժարան[1][2]:

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 783
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Օսնակ», հտ 5, էջ 488
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77