Քլոյա Բենեթ (անգլ.՝ Chloe Bennet, ապրիլի 18, 1992(1992-04-18)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է «S.H.I.E.L.D. գործակալներ» հեռուստասերիալում կատարած Դեյզի «Սքայ» Ջոնսոնի դերով։

Քլոյա Բենեթ
Ծնվել էապրիլի 18, 1992(1992-04-18)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունSt. Ignatius College Prep?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Օսթին Նիքոլս[2] և Լոգան Փոլ[3]

Վաղ կյանք խմբագրել

Քլոյա Վանգը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նրա ծնողները Ստեֆանին և Բենեթ Վանգն են[4]։ Քլոյայի հայրը չինական ծագմամբ ամերիկացի է։ Քլոյան այն քիչ աղջիկներից մեկն է, որոնք սովորել են Մոնտեսսորիի համակարգով, և նա արդեն վաղ մանկությունից դրսևորել է սեր բեմի և երգի հանդեպ։ Կրթություն է ստացել Սուրբ Իգնատիոսի քոլեջում։ Քլոյան ունի վեց եղբայր, որոնցից երեքը կենսաբաններ են, որդեգրված երկու եղբայրներն ունեն աֆրոամերիկյան, իսկ մյուս եղբայրը՝ մեքսիկա-ֆիլիպինյան ծագում։ Ծնողների հետ տեղափոխվել է Պեկին (Չինաստան), որպեսզի սկսեր երգչուհու կարիերան[5]։ Նա իր ազգանունը փոխել է «Բենեթ»-ով, որպեսզի ավելի շատ գրավի արևմտյան ԶԼՄ-ների ուշադրությունը[6]։

Կարիերա խմբագրել

12 տարեկանում միացել է the Second City Youth Ensemble-ին, որտեղ սովորել է դերասանական վարպետություն և բեմի հետ աշխատել։ 15 տարեկանում աղջկան նկատել է երաժշտական լեյբլը, որի մենեջերները նպաստել են պատանի աստղի Չինաստան տեղափոխվելուն, որտեղ նա ապրել է իր հոր կողմից տատիկի հսկողության ներքո և Շանհայի դպրոցներից մեկում արագ տեմպերով սովորել չինարեն լեզվի մանդարինյան բարբառը։ Դրան զուգահեռ Բենեթը պարբերաբար այցելել է Շվեդիա, որտեղ նա աշխատել է հայտնի ռեկորդակիր ընկերության և երգահանների հետ, որոնք հիթեր էին գրում այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Մայլի Սայրուսը, Սելին Դիոնը, Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան և ուրիշներ։ Շանհայում[5] և Պեկինում[7] գտնվելու ժամանակ Բենեթը սովորել է չինարեն։ Բենեթը անգլերեն և չինարեն լեզուներով թողարկել է իր «Uh Oh» առաջնաելույթային սինգլը։ Չինաստանում Քլոյան թողարկել է իր առաջին «Oh-Oh» տրեկ տեսահոլովակը, որը միանգամից ձայնագրվել է երկու լեզուներով՝ անգլերեն և մանդարերեն։ Տեսահոլովակն անմիջապես հայտնի է դարձել Չինաստանում, քանի որ այն միանգամից ռոտացիայի է ենթարկվել մի քանի խոշոր հեռուստաալիքներով (MTV China, MTV Asia, Channel V (Rupert Murdoch’s music Channel), BTTV/Zebra TV — China, և CCTV-3 China State television), որի շնորհիվ երիտասարդ երգչուհին ձեռք է բերել իր առաջին երկրպագուներին։ Տեսահոլովակի բուռն հաջողության շնորհիվ Քլոյան հրավեր է ստացել ելույթ ունենալու Zebra music festival-ում՝ եռօրյա բարեգործական միջոցառմանը, որը նվիրված էր 2008 թվականի Սիչուանի երկրաշարժին զոհվածների և տուժածների համար հանգանակությանը։ Աղջիկը ամբողջ գեղեցկությամբ ներկայացել է 30 000 հանդիսատեսի առջև, իսկ էկրաններով նրան կարողացել է տեսնել ավելի քան հարյուր միլիոն չինական տուն։ Սա Բենեթի առաջին կենդանի ելույթն էր, որը նա մինչ օրս անվանում է իր ամբողջ կյանքի ընթացքում ամենապայծառ և էմոցիոնալ օրը։ Zebra music festival-ը օգնել է աղջկան ձեռք բերել մի շարք առևտրային առաջարկներ, և նրա դեմքը վերջապես սկսել է տպագրվել մամուլում և չինական փողոցների գովազդային վահանակների վրա։ Հարկ է նաև նշել, որ երիտասարդ աստղի հովանավորներից են եղել աշխարհահռչակ Nike, Ports 1961 և Umbro ընկերությունները, իսկ ինքը մի շարք հրապարակումներ է ստացել այնպիսի խոշոր ամսագրերում, ինչպիսիք են Vogue, Elle, in Style, Cosmopolitan, China Daily և մի շարք այլ պարբերական չինական հրատարակություններ։

Հետո նա տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք, որտեղ սկսել է դերասանուհու կարիերան՝ նկարահանվելով Բենեթ ազգանվամբ։ Նա եղել է «The Nightlife» հեռուստաշոուի հաղորդավարուհին, իսկ 2012-2013 թվականներին ABC ալիքի «Նեշվիլ» սերիալում ստզցել է երկրորդային դեր[8]։ 2012 թվականի դեկտեմբերին Քլոյա Բենեթը, իր ռեզյումեում ունենալով միայն մեկ աշխատանք, ABC ալիքի Marvel ընկերության համանուն կոմիքսի վրա հիմնված «S.H.I.E.L.D. գործակալներ» սերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը (գործակալ Սքայ)[9][10]։

Անձնական կյանք խմբագրել

2013-2017 թվականներին Քլոյան հարաբերությունների մեջ է եղել դերասան Օսթին Նիկոլսի հետ[11]։ Նիկոլսի հետ բաժանվելուց հետո շուրջ մեկ տարի հանդիպել է ամրիկացի վիդեոբլոգեր, շոումեն և դերասան Լոգան Փոլի հետ[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2012 Գրավում Intercept Թես պիլոտ
2012-2013 Նեշվիլ Nashville Հեյլի երկրորդական դեր, 7 էպիզոդ
2013-2020 S.H.I.E.L.D. գործակալներ Agents of S.H.I.E.L.D. Սքայ / Դեյզի Ջոնսոն / Դրոժ կանոնավոր դեր
2014 Ջեյքը և Նետլանդիայի ծովահենները Jake and the Never Land Pirates Սվիֆթի հնչյունավորող
2014 Փերիներ. Հրեշի առասպելը Tinker Bell and the Legend of the NeverBeast Չեյզ հնչյունավորող
2015 Նոստրադամուս Nostradamus Լեյն Ֆիշեր կարճամետրաժ կինո
2016 Talking Dead Talking Dead խաղում է ինքն իրեն
2018 Աղջիկը հովիտից Valley Girl Կարեն գլխավոր դեր
2019 Էվերեստ Abominable Լու հնչյունավորող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. https://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-4668802/Chloe-Bennet-Austin-Nichols-break-up.html
  3. https://www.yourtango.com/2018318134/why-logal-paul-girlfriend-chloe-bennet-split-breakup-details-youtuber
  4. «Chloe Bennet's Skye is the humor and heart of Marvel's Agents of S.H.I.E.L.D. — Chicago Tribune». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 Hiltbrand, David (2013 թ․ նոյեմբերի 12). «Chloe Bennet out to impress the guys». philly.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  6. Wong, Tony (2014 թ․ մայիսի 11). «Actress Chloe Bennet says changing her name changed her luck». The Toronto Star. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  7. «Chloe Wang». alivenotdead.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  8. Lesley Goldberg (19 декабря 2012). «Joss Whedon's 'S.H.I.E.L.D.' Pilot Enlists 'Nashville' Actress (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  9. Matt Webb Mitovich (19 декабря 2012). «Joss Whedon's S.H.I.E.L.D. Pilot Completes Casting With Nashville Actress». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  10. Brian Gallagher (19 декабря 2012). «Marvel's S.H.I.E.L.D. Adds Chloe Bennett as Skye». MovieWeb. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  11. Chloe Bennet and Austin Nichols break up : [арх. 15.07.2019] : [անգլ.] // Daily Mail Online. — 2017. — 5 July. — Дата обращения: 15.07.2019.
  12. «Chloe Bennet and controversial YouTube star Logan Paul split». Daily Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոյա Բենեթ» հոդվածին։