Էվերեստ (մուլտֆիլմ)
«Էվերեստ» (անգլ.՝ Abominable), ռեժիսոր Ջիլլ Կալտոնի ամերիկյան-չինական լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Մուլտֆիլմն ստեղծվել է DreamWorks Animation և Pearl Studio ընկերությունների կողմից։
Էվերեստ անգլ.՝ Abominable | |
---|---|
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ և ստերեոկինո |
Ժանր | արկածային ֆիլմ, համակարգչային մուլտֆիլմ, մարտաֆիլմ, ֆենթեզի և կինոկատակերգություն |
Գործողության վայր | Չինաստան |
Շարքի մասն է | DreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր |
Ռեժիսոր | Ջիլ Քալթոն և Todd Wilderman? |
Սցենարիստ | Ջիլ Քալթոն |
Հնչյունավորում | Քլոյա Բենեթ, Albert Tsai?, Տսաի Չին, Թենսինգ Նորգեյի Էլիզաբեթ, Սյուզի Էդդի Իզզարդ և Սառա Պոլսոն |
Երաժշտություն | Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամս |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն և հյուսիսային չինարեն |
Ընկերություն | DreamWorks Animation SKG և Pearl Studios? |
Դիստրիբյուտոր | Universal Studios և UIP-Dunafilm[1] |
Տևողություն | 92 րոպե[2] և 97 րոպե[3] |
Շարք | DreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր |
Թվական | սեպտեմբերի 27, 2019[2], սեպտեմբերի 26, 2019[2], հոկտեմբերի 11, 2019[2], հոկտեմբերի 3, 2019[2], հոկտեմբերի 23, 2019 և հոկտեմբերի 24, 2019[1] |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 75 000 000 $[2] |
Շահույթ | 56 904 720 $[4] և 144 704 720 $[5] |
dreamworks.com/movies/abominable(անգլ.) |
ԱրտադրությունԽմբագրել
2010 թվականի դեկտեմբերին DreamWorks ընկերության գործադիր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգը հաստատել է, որ կստեղծվի «Էվերեստ» ֆիլմը։
Ֆիլմի պրոդյուսրը Բոննի Առնոլդն է, իսկ գործադիր պրոդյուսր են Դին Դեբլուան և Քրիս Սանդերսը[6]։
ՍյուժեԽմբագրել
Երբ Յին Շանհայի իր բազմաբնակարան տան տանիքում հանդիպում է երիտասարդ Ետիին, նա և իր չարաճճի ընկերները՝ Ջինն ու Պենգը, նրան անվանում են «Էվերեստ» և ճանապարհվում էպիկական քվեստի, որպեսզի աշխարհի ամենաբարձր կետում՝ Էվերեստի վրա, մոգական արարածին վերամիավորեն իր ընտանիքի հետ։ Բայց նոր ընկերները պետք է զգույշ լինեն և մեկ քայլլ առաջ անցնեն Բեռնիշից՝ արտասովոր արարածների ծեր կոլեկցիոներից, որը մտադրություն ուներ հափշտակել Ետիին, ինչպես նաև կենդանաբան բժիշկ Զառան, որպեսզի Էվերեստին օգնեն վերադառնալ տուն։
Դերերը հնչյունավորել ենԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Քլոյա Բեննեթ | Լու |
Ալբերտ Ցայ | Պենգ |
Թենզինգ Նորգայ Թրեյնոր | Ջին |
Սառա Փոլսոն | բժիշկ Զառա |
Էդի Իզարդ | Բեռնիշ |
Ջոզեֆ Իցո | Էվերեստ |
Ցայ Չին | Նայ-Նայ |
Միշել Վոնգ | Լուի մայրը |
Ռիչ Դիտել | (առաջնորդ) | Գուն
Ջեյմս Հոնգ | (առաջնորդ) | Յակ
Թրևոր Դիվելլ | ֆուրգոնի վարորդ / Գուն |
Ֆերնանդո Չիեն | ձեռնարկատեր |
ՍաունդթրեքԽմբագրել
Ֆիլմի կոմպոզիտորներն է Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը, որը ֆիլմի համար գրել է երաժշտություն, իսկ համահեղինակներ Պաուել Բատու Սեների, Էնթոնի Ուիլլիսի և Պոլ Մոունսի հետ ստեղծել է սաունդթրեքը։ Բացի նախորդ ֆիլմերում եղած ստեղծագործություններից, Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը գրել է «Everest» վերնագրով նոր երգ, որը թողարկվել է որպես սինգլ։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Beautiful Life» | 3:23 |
2. | «Dreams» | 3:33 |
3. | «Everest Escapes» | 4:21 |
4. | «Yi Has a Dream» | 1:28 |
5. | «Play to the Rooftops» | 2:57 |
6. | «Soda Crate» | 1:47 |
7. | «Everest Hums a Blueberry or Two» | 2:00 |
8. | «Meet Ping and Jin» | 2:42 |
9. | «Bandages and Blankets» | 2:11 |
10. | «Yi and Everest Duet» | 2:05 |
11. | «Burnish» | 1:50 |
12. | «Leaving the City» | 1:33 |
13. | «Burnish Takes Charge» | 2:24 |
14. | «Dandelion Chase» | 1:36 |
15. | «Postcard Journey» | 1:59 |
16. | «The Leshan Buddha» | 3:46 |
17. | «He’s Just a Kid» | 1:24 |
18. | «Burnish Does Some Tracking» | 2:36 |
19. | «Starry Night Becomes a Wipe Out» | 3:22 |
20. | «I Really Liked Your Dad» | 2:13 |
21. | «Humming up a Storm» | 4:10 |
22. | «Everest» | 2:42 |
23. "Fix you" (by Coldplay)
Bonus Track | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Artist(s) | Տևողություն | ||||||
18. | «Abominable Suite» |
ՔննադատությունԽմբագրել
Մուլտֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 81 % դրական վարկանիշ՝ հիմնված 160 արձագանքների վրա։ Metacritic կայքում 28 արձագանքների հիման վրա 100 հնարավորից ստացել է 61 միավոր։
Քաղաքական սկանդալԽմբագրել
Մուլտֆիլմի տեսարաններից մեկն առաջացրել է տարածաշրջանային մեծ սկանդալ։ Հարավարևելյան Ասիայի առնվազը երեք երկիր վիրավորվել է այն տեսարանից, որտեղ Հարավչինական ծովի վիճելի տարածքները, որոնք հայտնի են որպես «Իննկետանի գիծ», ներկայացվել են որպես չինական տարածքներ։ Ծովի այդ մասերն ու կղզիների տարբեր խմբերը հավակնում են ասիական հինգ երկրներ, ինչպես նաև հենց Չինաստանը։ Մալայզիական գրաքննիչները հրամայել են այս տեսարանը կտրել ֆիլմից[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19626
- ↑ https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/151588
- ↑ http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19626&view=1
- ↑ http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19626&view=5
- ↑ D'Alessandro Anthony։ «‘How To Train Your Dragon 3’ Flies To 2019; Uni’s DWA To Scale ‘Everest’»։ Deadline։ Վերցված է 20 Февраля 2018
- ↑ Abominable: A DreamWorks movie, a map, and a huge regional row
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- «Էվերեստ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում