Քլեր Բութ Լյուս
Քլեր Բութ Լյուս (անգլ.՝ Clare Boothe Luce, մարտի 10, 1903[1][2][3][…] կամ ապրիլի 10, 1903[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1987[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դրամատուրգ, խմբագիր, լրագրող, դեսպան և ԱՄՆ կոնգրեսական, որը ներկայացրել է Կոնեկտիկուտ նահանգը։
Քլեր Բութ Լյուս անգլ.՝ Clare Boothe Luce | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1903[1][2][3][…] կամ ապրիլի 10, 1903[4] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1987[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ուորդ-Բելմոնտ քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող, դրամատուրգ, գրող, սցենարիստ, բարձրաշխարհիկ հեղինակություն և դերասանուհի |
Ամուսին | Հենրի Լյուս և Ջորջ Թութլ Բրոքաու |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Ֆրանկլին Բութ[5], մայր՝ Աննա Շնայդեր[5] |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և դեսպան |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էն Քլեր Բրոքաու |
Clare Boothe Luce Վիքիպահեստում |
Պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով (1983) և Սիլվանուս Թեյերի մրցանակով (1979)։
Կենսագրություն
խմբագրելՔլեր Բութ Լյուսը ծնվել է Նյու Յորքում Էնն Բութ անունով, պարուհի Աննա Կլարա Շնայդերի (նույն ինքը՝ Շնայդեր և Էն Բութ) և Ուիլյամ Ֆրանկլին Բութի երկրորդ երեխան։ Նրա հայրը, որը ջութակահար էր և առանց բժշկի դեղատոմսի բաց թողնվող պատրաստի դեղերի վաճառող, դստեր մեջ սեր է սերմանել երաժշտության և գրականության հանդեպ։ Իր մանկության մի մասն անցկացրել է Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում, Մեմֆիսում՝ Թենեսիի նահանգում[8]։ Ուներ ավագ եղբայր՝ Դեյվիդ Ֆրանկլինը։ Քլերի չամուսնացած ծնողները բաժանվել են 1912 թվականին։
Բութն ավարտել է դպրոցը Թարիթաուն քաղաքում (Նյու Յորք) 1919 թվականին[9]։ Նրա սկզբնական նպատակը դերասանուհի դառնալն էր։ Բութը հետաքրքրվել է կանանց ընտրական իրավունքի համար շարժումով։
Բութն ամուսնացել է Նյու Յորքի հագուստի խանութների ժառանգորդ Ջորջ Թութլ Բրոքաուի հետ 1923 թվականի օգոստոսի 10-ին՝ 20 տարեկանում։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Էնն Քլեր Բրոքաուն (ապրիլի 25, 1924 - հունվարի 11, 1944)։ Ըստ Բութի՝ Բրոքաուն հարբեցող էր, և ամուսնությունն ավարտվեց ամուսնալուծությամբ 1929 թվականին։ 1935 թվականի նոյեմբերի 23-ին Բութն ամուսնացել է Time, Fortune և Life ամսագրերի հարուստ և ազդեցիկ հրատարակչի՝ Հենրի Լյուսի հետ։
1944 թվականի հունվարի 11-ին դուստրը՝ Լյուսի Էն Քլեր Բրոքաուն, լինելով Սթենֆորդի համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի, մահացել է ավտովթարից։ Այս ողբերգության արդյունքում Լյուսը սկսել է հոգեթերապիա և կրոններ ուսումնասիրել՝ 1946 թվականին միանալով Հռոմի կաթոլիկ եկեղեցուն՝ ի վերջո դառնալով Մալթայի տիկին։
Քաղաքական կարիերա
խմբագրել1943-1947 թվականներին եղել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ։
1944 թվականին Լյուսը, լինելով կոնգրեսական, կարևոր դեր խաղացել Ատոմային էներգիայի հանձնաժողովի ստեղծման գործում և սկսել է պայքար միջազգային կոմունիզմի աճող սպառնալիքի դեմ։ 1946 թվականին նա 1946 թվականի Լյուս-Սելլերի ակտի համահեղինակն էր, որը թույլ էր տալիս ստանալ ԱՄՆ քաղաքացիություն հնդիկ և ֆիլիպինցի ներգաղթյալներին, որոնք նախկինում սահմանափակված էին տարեկան 100 ներգաղթյալի քվոտայով՝ իրենց մաշկի գույնի պատճառով։
1953-1956 թվականներին Իտալիայում ԱՄՆ դեսպանն էր։
1957 թվականին Նոթր Դամի համալսարանի կողմից նրան շնորհվել է Լաեթար մեդալ, որը համարվում է ամերիկացի կաթոլիկների ամենահեղինակավոր մրցանակը[10]։
1981 թվականին ԱՄՆ նոր նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով։
1986 թվականին Լյուսը արժանացել է Ամերիկայի նվաճումների ակադեմիայի «Ոսկե ափսե» մրցանակին[11]։
Մահ
խմբագրելՔլեր Լյուսը մահացել է ուղեղի քաղցկեղից 1987 թվականի հոկտեմբերի 9-ին 84 տարեկանում Վաշինգտոնի Ուոթերգեյթ քաղաքում գտնվող իր բնակարանում[12]։ Թաղված է մոր, դստեր և ամուսնու կողքին։
Ժառանգություն
խմբագրել1989 թվականին՝ իր առաջին դրամաշնորհներից սկսած, Քլեր Բութ Լյուս ծրագիրը դարձել է գիտության, մաթեմատիկայի և ճարտարագիտության բնագավառներում կանանց մասնավոր աջակցության ամենամեծ աղբյուրը։ Կազմակերպությունը պնդում է, որ տրամադրում է ավելի քան 120 միլիոն դոլար դրամաշնորհ՝ մոտ 1550 կանանց աջակցելու համար։ Դրամաշնորհները տրամադրվում են քոլեջներին և համալսարաններին, ոչ թե ուղղակիորեն անհատներին։
Քլեր Բութ Լյուսի քաղաքականության ինստիտուտ
խմբագրելՔլեր Բութ Լյուսի քաղաքականության ինստիտուտը հիմնադրվել է 1993 թվականին Միշել Իսթոնի կողմից[13]։ Շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտը նպատակ ունի խթանել պահպանողական գաղափարները ամերիկացի կանանց շրջանում՝ հանգուցյալ Քլեր Բութ Լյուսի գաղափարների նման, ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին քաղաքականության առումով[14]։
Քլեր Բութ Լյուսի մրցանակ ժառանգության հիմնադրամից
խմբագրելՔլեր Բութ Լյուսի մրցանակը, որը հիմնադրվել է 1991 թվականին՝ ի հիշատակ Լյուսի, Heritage Foundation-ի բարձրագույն պարգևն է պահպանողական շարժման մեջ ունեցած ակնառու ներդրման համար։ Հայտնի դափնեկիրների թվում են Ռոնալդ Ռեյգանը, Մարգարետ Թետչերը և Ուիլյամ Ֆ. Բաքլի կրտսերը[15][16][17]։
Հրապարակումներ
խմբագրելՊիեսներ
խմբագրել- 1935 Abide with Me
- 1936 The Women
- 1938 Kiss the Boys Goodbye
- 1939 Margin for Error
- 1951 Child of the Morning
- 1970 Slam the Door Softly
Էկրանավորումներ
խմբագրել- 1949 Come to the Stable
Գրքեր
խմբագրել- 1931 Stuffed Shirts
- 1940 Europe in the Spring
- 1952 Saints for Now (խմբագիր)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.cwhf.org/inductees/clare-boothe-luce
- ↑ https://laetare.nd.edu/recipients/#info1957
- ↑ Morris 1997, pp. 29–42.
- ↑ Lyons, Joseph (1989). Clare Boothe Luce, Author and Diplomat. Chelsea House. էջ 26.
- ↑ «Recipients». The Laetare Medal. University of Notre Dame. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
- ↑ «Clare Boothe Luce, one of America's most versatile and...». United Press International (անգլերեն). 1987 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Writer, Diplomat Clare Boothe Luce Արխիվացված 2012-04-21 Wayback Machine, cblpi.org
- ↑ «About the Clare Boothe Luce Policy Institute». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Rankin, Margaret (1997 թ․ դեկտեմբերի 12). «Heritage of conservatism is ongoing after 25 years». Washington Times.
- ↑ «Thatcher praises Blair's support for US». BBC News. 2002 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 05-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «William F. Buckley Jr». National Review Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 03-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քլեր Բութ Լյուս Internet Movie Database կայքում
- Քլեր Բութ Լյուս at the Internet Broadway Database
- Appearances on C-SPAN
- Library of Congress website
- Henry Luce profile
- Քլեր Բութ Լյուսի մասին
- Clare Boothe Luce Policy Institute website
ԱՄՆ ներկայացուցիչներ պալատ | ||
---|---|---|
Նախորդող՝ Լե Ռոյ Դ. Դաունս |
Կոնեկտիկուտի 4-րդ ընտրատարածքից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Կոնգրեսում 1943–1947 |
Հաջորդող՝ Ջոն Դ. Լոջ |
Դիվանագիտական պաշտոններ | ||
Նախորդող՝ Էլսվորթ Բունկեր |
Իտալիայում Միացյալ Նահանգների դեսպան 1953–1956 |
Հաջորդող՝ Ջեյմս Դեյվիդ Զելերբախ |
Նախորդող՝ Էլիս Օ. Բրիգս |
Բրազիլիայում Միացյալ Նահանգների դեսպան 1959–1959 |
Հաջորդող՝ Ջոն Մ. Կաբոտ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեր Բութ Լյուս» հոդվածին։ |