Նոթր Դամի (Նոթր Դեյմի) համալսարան (անգլ.՝ University of Notre Dame du Lac), կաթոլիկ մասնավոր էլիտար համալսարան, որը կառուցվել է 1842 թվականին՝ ֆրանսիացի քահանա Էդվարդ Սորինի կողմից։

Նոթր Դամի համալսարան
անգլ.՝ University of Notre Dame du Lac[1] և ֆր.՝ L’Université de Notre Dame du Lac[1]
Изображение логотипа
Տեսակմասնավոր համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, կաթոլիկական համալսարան, ակադեմիական հրատարակիչ և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսVita, Dulcedo, Spes
Հիմնադրված էնոյեմբերի 26, 1842
ՀիմնադրիրEdward Sorin?
Ընդհանուր անձնակազմ6226 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունORCID[3][4], Թվային գրադարանի ֆեդերացիա[5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], IIIF Consortium[7], Ատլանտյան ափագծի վեհաժողով, ArXiv[8], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[9][10][11], DataCite?[12], Կրթության ամերիկյան խորհուրդ[13], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[14], Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն[15], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[16], Հետազոտական գրադարանների կենտրոն[17] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[18]
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՍաութ Բենդ (Ինդիանա)
Հասցե400 Main Building, Notre Dame, IN, 46556[2]
Կայքnd.edu(անգլ.)
Նոթր Դամի համալսարան (ԱՄՆ)##
Նոթր Դամի համալսարան (ԱՄՆ)
Նոթր Դամի համալսարան, ԱՄՆ
 University of Notre Dame Վիքիպահեստում

Համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Սաութ-Բենդ քաղաքում (Ինդիանա), որտեղ Չիկագոյից հասնելու ամար պահանջվում է երկու ժամ։

Համալսարանում սովորում է 10 000 ուսանող, մի քանի տարի շարունակ նա համարվում է ԱՄՆ-ի քսան լավագույն համալսարաններից մեկը։ Մինչև 1972 թվականը այնտեղի ուսանողները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին։

Համալսարանի խորհրդանիշը համարվում է ոսկե գմբեթով մայր տաճարը, որի վերևում կանգնած է Կույս Մարիայի արձանը։

Ամերիկյան աստղագետների խումբը՝ Դեյվիդ Բենեթի գլխավորությամբ, հայտարարեց, որ նրան գրավիտացիոն միկրոլինզիրացիայի հաջողվեց ֆիքսել մոլորակի արբանյակը, որը Երկիր մոլորակից գտնվում է 1800 լուսային տարիներ։ Այդպիսի բան տեղի է ունեցել առաջին անգամ[19]։

Համալսարանի մասին խմբագրել

  • Գրականության և մշակույթի քոլեջ - առաջին և ամենախոշոր քոլեջը, որը կառուցվել է 1842 թվականին։ Կազմված է 20 բաժնից, ուսուցումը կատարվում է ըստ մասնագիտությունների՝ արտահայտչական գրականություն, հումանիտար և սոցիալական գիտություններ։
  • Գիտությունների քոլեջ - կառուցվել է 1865 թվականին, մասնագիտություններն են կենսաբանությունը, քիմիան, մաթեմատիկան, ֆիզիկան, նախամասնագիտական պատրաստում։
  • Ճարտարապետության քոլեջ - կառուցվել է 1899 թվականին։ Ծրագրի ուսուցումը տևում է 5 տարի, մեկ տարին բոլոր ուսանողները անցկացնում են Հռոմում։
  • Տեխնիկական քոլեջ - կառուցվել է 1920 թվականին։ Մասնագիտությունները՝ տիեզերական արդյունաբերություն և մեքենաշինություն, քիմիական և կենսամոլեկուլային արդյունաբերություն, քաղաքային շինարարություն ը երկրաբանություն, համակարգչային գիտություններ և էլեկտրոտեխնիկա։
  • Մենդոզի անվան բիզնես քոլեջ - կառուցվել է 1921 թվականին։ Ուսուցումը իրականացվում է ըստ մասնագիտությունների. հաշվապահական գործ, ֆինանսներ, մենեջմենթ և մարքեթինգ: Համալսարանը ունի աշխարհում ամենամեծ համալսարանական գրադարանը (ավելի քան 3 միլիոն տպագիր հրատարակություն)։

Այստեղ տեղի են ունենում մեծ թվով հետազոտական աշխատանքներ՝ տարբեր ոլորտներում, ստեղծվել են մի քանի հետազոտական ինստիտուտներ։

Ներկայիս ժամանակներում համալսարանում սովորողների թիվը կազմում է մոտ 12 000 մարդ, նրանցից 21-24%-ը շրջանավարտների երեխաներն են, 37%-ը ծագումով Միջին Արևմուտքից են։ Ուսանողների շրջանում կան ԱՄՆ-ի բոլոր նահանգների և 100 երկրների ներկայացուցիչներ, իսկ 83%-ը կաթոլիկներ են։

Համալսարանը հրատարակում է երեք թերթ, մի քանի ամսագրեր, ունի իր սեփական հեռուստատեսական և ռադիո ստուդիաները։

Սպորտ խմբագրել

Մեծ ուշադրություն հատկացվում սպորտին, գոյություն ունի համալսարանի 26 թիվ՝ 13 սպորտային դիսցիպլինայով։

Համալսարանի ֆուտբոլային թիմը՝ «Notre Dame Fighting Irish», համարվում է ԱՄՆ-ի լավագույններից մեկը, մտնում է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի մեջ։ Լավ պատրաստված է նաև բասկետբոլի թիմը։

Համալսարանի տարածքում տեղակայված են երկու մարզադաշտ, նրանցից ամենամեծը ունի ավելի քան 80 000 տեղ, մատչերի բոլոր տոմսերը գնվում են մատչից երկար ժամանակ առաջ։

Հայտնի դասախոսներն ու շրջանավարտները խմբագրել

Պրոֆեսոր խմբագրել

  • Ռոբերտ Օդի - փիլիսոփայության պրոֆեսոր
  • Թեոդոր Հեսբուրգ - փիլիսոփայության պրոֆեսոր, ունի ամենամեծ քանակությամբ պատվավոր բժշկի կոչումները աշխարհում
  • Վիտորիո Հյոսլե - փիլիսոփայության պրոֆեսոր
  • Փիթեր վան Ինվագեն - փիլիսոփայության պրոֆեսոր
  • Ալասդեր Մաքինթայր - փիլիսոփայության պրոֆեսոր
  • Էլվին Պլանտինգա - փիլիսոփայության պրոֆեսոր

Շրջանավարտները խմբագրել

  • Էրիկ Վիշաուս - ամերիկյան դերասան, 1995 թվականին դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում
  • Խոսե Նապոլեոն Դուարտե - Սալվատորի նախագահ (1984—1989)
  • Ալեքսանդր Հեյգ (չի ավարտել ուսումը), ամերիկյան զորապետ, պետական գործիչ և դիվանագետ
  • Կոնդոլիզա Ռայս — ԱՄՆ-ի 66-րդ քարտուղարը (2005—2009)
  • Ջեյմս Ուեզերբի - ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց
  • Դոնահյու Ֆիլ - հաղորդավարուհի
  • Ֆիլբին Ռեջիս - հաղորդավարուհի
  • Թեդ Լեո - երաժիշտ
  • Ուիլիամ Մեյփոթեր - դերասան
  • Ջորջ Վենդտ (չի ավարտել ուսումը) - դերասան
  • Մերիել Զագունիս - սուսերամարտում օլիմպիական չեմպիոն
  • Ադրիաս Դանթլի - պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
  • Բիլ Լեյմբիր - պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.nd.edu/about/history/
  2. 2,0 2,1 IPEDS — 1992.
  3. https://orcid.org/members/001G000001EA40cIAD-university-of-notre-dame
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  6. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  7. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  8. Our Members / Tier 6
  9. https://www.aau.edu/newsroom/press-releases/six-leading-research-universities-join-association-american-universities
  10. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  11. https://www.aau.edu/who-we-are/our-members
  12. https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
  13. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  14. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  15. https://web.archive.org/web/20230803111744/https://cdn.ifla.org/wp-content/uploads/ifla-members-and-association-affiliates_2023-07-21.pdf
  16. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  17. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  18. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  19. «Աստղագետերը գտել են Ավատարի հայրենիքը». Day.Az. 2013 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթր Դամի համալսարան» հոդվածին։