Քեյփ Քորալ (անգլ.՝ Cape Coral), պլանային քաղաք Լի շրջանում, Ֆլորիդա, ԱՄՆ։ Ամենամեծ քաղաքը ոչ միայն Լի, այլև նաև Տամպայից մինչև Մայամին։ Քեյփ Կորալը հայտնի է «Waterfront Wonderland»[2] մականունով, քանի որ իր տարածքում ունի ավելի քան 640 կիլոմետր նավարկելի ջրանցքներ, ավելի շատ, քան աշխարհի մեկ այլ քաղաքում[3][4]։

Բնակավայր
Քեյփ Քորալ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1957 թ.
Մակերես308,554848 կմ², 312,40707 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն194 016 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ239
Փոստային դասիչ33900–33999, 33900, 33904, 33907, 33910, 33913, 33915, 33917, 33920, 33923, 33925, 33930, 33932, 33935, 33936, 33938, 33939, 33941, 33943, 33945, 33948, 33952, 33953, 33957, 33960, 33962, 33963, 33968, 33969, 33972, 33974, 33977, 33982, 33984, 33987, 33989, 33993 և 33997
Պաշտոնական կայքcapecoral.net(անգլ.)
Քեյփ Քորալ (Ֆլորիդա) (ԱՄՆ)##
Քեյփ Քորալ (Ֆլորիդա) (ԱՄՆ)
Աջից՝ Լի շրջանը՝ Ֆլորիդա նահանգի քարտեզի վրա, ձախից՝ Քեյփ Քորալ քաղաքը Լի շրջանի քարտեզի վրա:

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Քեյփ Քորալը տեղակայված է Շառլոտա Կովայի ափերին գտնվող շրջանի արևմտյան մասում, որն էլ իր հերթին Մեքսիկական ծոցի մի մասն է համարվում։ Քաղաքի տարածքը կազմում է 310.8 կմ2, որից 25.7կմ2 (8.3%) զբաղեցնում է բաց ջրային տարածքը։ Հարավից և արևելքից Քեյփ Քորալի ափերն է ողողում Կալուսահատչի գետը։ Արևելքից՝գետի վրայով, քաղաքը սահմանակից է Ֆորտ Մայերս քաղաքին, արևմուտքից՝ նեղ օվկիանոսային նեղուցով, Մատլակի վիճակագրորեն առանձնացված տեղանքով։

Տեղանքը, որտեղ գտնվում է Քեյփ Քորալը, ունի արևադարձային կլիմա՝ չոր ձմեռներով և անձրևոտ ամառներով։ Տարեկան 355 օր արև է լինում, ցերեկային ժամերի առնվազն մի մասը, իսկ տարվա ընթացքում 145 օր տեղումներ են լինում. միջին տարվա համար տեղումների քանակը հասնում է 1423 մմ-ի։ Ամենաանձրևոտ ամիսը օգոստոսն է (258 մմ), ամենաչորը՝ դեկտեմբեր (43մմ), առավել անձրևոտ օրեր ունեցող ամիսները հուլիսը և օգոստոսն են (յուրաքանչյուրը ամսում 22 օր տեղումներ), իսկ ամենաքիր տեղումներով ամիսը՝ ապրիլը (6 օր)։ Քեյփ Քորալը ենթարկվում է ամենամյա փոթորիկների , որը պաշտոնապես հայտարարվում է հունիսի 1-ից նոյեմբեր։ Քաղաքում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 39°С է, նվազագույնը՝ -4°С[5]:

Պատմություն խմբագրել

Քեյփ Քորալը հիմնադրվել է 1957 թվականին։ Ռիելթորներ՝ Լեոնարդը և ՋԵկ Ռոզենան գնեցին մակերեսով հողատարածք՝ 267 կմ2 678 հազար դոլարով (2015 թվականի գներով մոտ 5.712 միլիոն դոլար)[6], դա անապատային տարածք էր՝ անասնապահական տնտեսություններով և թրաշուշանների դաշտերով, 1958 թվականին սկսվեց ապագա քաղաքի պլանավորված շինությունը. ջրանցքների փորում, փողոցների ասֆալտապատում, շենքերի կառուցում։ Նոր քաղաքի առաջին շենքը Ռոզենովի շտաբն էր, իսկ առաջին մշտական բնակիչը Քենի Շվարցն էր՝ ռիելթոր եղբայրներից ավագ ադմինիստրատորը։ Նոր բնակավայրում տները գովազդելու նպատակով ներգրավվել էին հայտնի մարդկանց(Բոբ Հոփը, Անիտա Բրայանտը, Հյու Դաունսը) և դա անում էր «Gulf America Corporation»-ը, որն իր հինգ Cessna 172 ինքնաթիռներով 108.000 պոտենցիալ անշարժ գույքի գնորներին առաջին տարվա ընթացքում ցույց տվեց տարածքը օդից։

1960-ական թվականներին կառուցապատումը ակտիվորեն շարունակվել էր. 1960 թվականներին այնտեղ բնակվում էր 300-ից պակաս մարդ[7], իսկ 1963 թվականին քաղաքի բնակչությունն արդեն գնահատվեց 2850 մարդ, կառուցվել կամ կառուցման ընթացքում է գտնվել շուրջ 1300 շենք, կառուցվել է շուրջ 130 կիլոմետր ճանապարհ և փորվել է շուրջ 260 կիլոմետր ջրանցք, արդեն գործում էր զբոսանավերի խումբ, գոլֆի խաղադաշտ, բժշկական կլինիկա և առևտրի կենտրոն։ 1964 թվականի մարտին, Կալուսահատչի գետի վրայով բացվեց համանուն կամուրջը, որը Քեյփ Քորալը կապեց Ֆորտ Մայերսի հետ. այժմ ճանապարհը մեկ վայրից մյուսը 32 անգամ ավելի կարճ է։

1970 թվականի օգոստոսին բնակավայրը ներառվել է «քաղաք» (city) կարգավիճակով, բնակչությունը շարունակել է ինտենսիվ աճել։ 1970-ականներին քաղաքում բացվեց առաջին ավագ դպրոցը և 2009 թվականի դրությամբ Քեյփ Քորալում աշխատել են 8 տարրական, 6 միջնակարգ և 5 ավագ դպրոցներ։

Գնահատականների համաձայն 1990-ականների կեսերին բնակչության մոտ 20%-ը Քեյփ Քորալի կազմում սեզոնային աշխատողներ էին։

1997 թվականին Քեյփ Քորալը և Ֆորտ Մայերը կապեցին ևս մեկ կամուրջով՝ ավելի քան 2 կիլոմետր երկարությամբ։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի հյուսիս-արևելյան հատվածով անցնում է US 41 ավտոմայրուղին[8], մի փոքր ավելի հյուսիս-արևելք անցնում է I-75 խճուղին[9]։ Քաղաքում գործում են 6 ավտոբուսային երթուղիներ (օրական աշխատում են, բացի կիրակի օրից՝ 5:00-ից մինչև 21:45), փոխադրումներն իրականացնում են «LeeTran» ընկերությունը[10]։ Քաղաքը սպասարկում են հարավ-արևմտյան Ֆլորիդայի միջազգային օդանավակայանը (Քեյփ Քորալի կենտրոնից 23 կիլոմետր հարավ-արևելք), Փեյջ Ֆիլդը (13 կիլոմետր արևելք) և Պունտա Գորդան (հյուսիսից 16 կիլոմետր հեռավորության վրա)։

Ֆիլմերում խմբագրել

Քեյփ Քորալը մի քանի ֆիլմերի և սերիալների նկարահանման վայր էր[11]։ Դրանցից առավել հայտնի են.

  • 1963՝ «Մայրուղի 66» սերիալի երկու դրվագ։
  • 1966՝ «Գեր լրտեսը» փոքր բյուջետային ֆիլմը, որը 2004 թվականին ընդգրկվել է «բոլոր ժամանակների 50 վատագույն ֆիլմեր»-ի ցուցակում։

Ժողովրդագրություն խմբագրել

Իր գոյության ողջ ընթացքում քաղաքի բնակչությունը անշեղորեն աճել է հսկայական տեմպերով։ 100 000 մարդու սահմանագիծը հաղթահարել է 1990-ականների վերջին։

2010

Ըստ 2010 թվականի մարդահամարի՝ Քեյփ Քորալում բնակվում էր 154,305 մարդ. 48,8% արական սեռ և 51,2% իգական սեռ, դա եղել է Ֆլորիդայի 11-րդ քաղաքը ըստ բնակիչների թվի։ Ռասայական կազմ. սպիտակամորթներ՝ 88.16%, սևամորթներ և աֆրոամերիկացիներ՝ 4.27%, բնիկ ամերիկացիներ՝ 0.31%, ասիացիներ՝ 1.52%, Խաղաղ օվկիանոսյան կղզիների բնիկներ՝ 0.05%, այլ ցեղեր՝ 3.35%, խառը ցեղերը՝ 2.35%, լատինաամերիկացիներ (ցանկացած ռասա)՝ 19.45%:

Քաղաքի բնակչության ավելի քան 60 տոկոսը եղել է 15-ից մինչև 64 տարեկան, իսկ 25 տարեկանից ցածր բնակիչների թիվը գերազանցել է 65-ից բարձր բնակիչների թիվը։

Քեյփ Քորալն ուներ 78,948 տնտեսություններ։ Ընտանիքի անդամների միջին քանակը 2.92 մարդ է։ Քաղաքի բնակչության 24.8%-ը 20 տարեկանից փոքր է, 21.5%-ը 20-39 տարեկան, 29.4%-ը 40-59 տարեկան և 23.9%-ը՝ 60 և բարձր տարիքի։ Քաղաքացիների միջին տարիքը 42 տարեկանն է։

Բնակչության 11,9%-ը ապրում է աղքատության մեջ։

2012

Տնտեսության միջին եկամուտը տարեկան կազմել է 48.619 դոլար, իսկ նահանգում՝ միջինը 45.040 դոլար, մեկ շնչին ընկնող եկամուտը տարեկան կազմում է 22․657 դոլար։

2013

2013 թվականի գնահատմամբ Քեյփ Քորալում ապրում էր 165,831 մարդ, որից 49․4 % արական սեռ և 50․6 % իգական սեռ։ Քաղաքացիների միջին տարիքը կազմել է 41.9 տարի, պետության միջինը՝ 41 տարի։ Իրենց նախնիների ծագման մասին քաղաքացիները հայտնել են հետևյալը. գերմանացիներ՝ 15.4%, Իռլանդացիներ՝ 12.4%, Անգլիացիները՝ 7.5%, իտալացիներ՝ 7.1%, լեհեր՝ 3.8%: Բնակիչների հարցումը 15 տարեկանից բարձր տարիքային շրջանում ցույց է տվել, որ Քեյփ Քորալի բնակիչների 22.7%-ը ամուսնացած չէ և երբեք չի եղել, 53.4%-ը ամուսնացած են և ապրում են միասին, 2,3%-ը ամուսնացած է, բայց ապրում է առանձին, 6․3%-ը այրի է և 15,2%-ը ամուսնալուծված է։ Քաղաքի բնակիչները 14,1%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, միջին հաշվով 19.4 %:

2014

2014 թվականի հունիսի դրությամբ քաղաքում գործազրկությունը կազմել է 5.9%, նահանգում միջին հաշվով՝ 6.3%:

Այլ փաստեր խմբագրել

  • Քաղաքի այգիներում մեծ քանակությամբ ճագարի մորթուց բվեճեր են ապրում, դա այդ տեսակի թռչունների ամենամեծ պոպուլյացիան է Ֆլորիդայում, այդ իսկ պատճառով այն պատկերված է քաղաքի պաշտոնական կայքի գլխավոր էջում։
    • Քաղաքում հայտնաբերվել են 3 վնասակար կենդանիներ, այսինքն՝ դրսից բերված, օտարածին, ոչ պիտանի կամ մարդու համար նույնիսկ վտանգավոր կենդանիների տեսակներ՝ սովորական իգուանա, սև իգուանա (հայտնաբերվել է 2009 թվականին) և գերգիշատչային նեղոսյան հսկայամողեսը, ամենայն հավանականությամբ դրանք նախկին ընտանի կենդանիների նախնիներն են, որոնք հարմարվել են վայրի կյանքին իրենց համար անծանոթ պայմաններում ապրելու հետևանքով[7]։
  • 1985 թվականից քաղաքում լայնորեն նշվում է Օկտոբերֆեստը, ամեն տարի փառատոնին մասնակցում է մոտ 30,000 մարդ[12]։
  • Ամեն տարի քաղաքում նշվում է արվեստի փառատոն[13]։
  • 2000 թվականի մարդահամարի համաձայն, Քեյփ Քորալում որպես շփման լեզու բնակիչների 87.18%-ը օգտագործել է անգլերենը, 7.62%-ը՝ իսպաներեն, 1.71%-ը՝ գերմաներեն, 1.21%-ը՝ իտալերեն[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Cape Coral: The Waterfront Wonderland of The World Արխիվացված 2016-04-02 Wayback Machine(անգլ.) на сайте goista.com
  3. Кейп-Корал(անգլ.)(չին.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)(պորտ.) на сайте visitflorida.com
  4. Cape Coral Canalwatch Program(անգլ.) на сайте chnep.wateratlas.usf.edu
  5. Погода в Кейп-Корал(անգլ.) на сайте weather.com
  6. Калькулятор инфляции доллара США
  7. 7,0 7,1 Майкл Крюз. Nile monitor lizards invaded Florida and they're winning the battle Արխիվացված 2015-03-09 Wayback Machine(անգլ.) на сайте tampabay.com, 19 июня 2009
  8. Подробнее см. ст. iw|US 41 во Флориде|||U.S. Route 41 in Florida(անգլ.)
  9. Подробнее см. ст. iw|I-75 во Флориде|||Interstate 75 in Florida(անգլ.)
  10. Lee County Transit Transportation for Lee County Plan(անգլ.) на сайте rideleetran.com, август 2008
  11. Фильмы и сериалы, снятые в или имеющие отношение к Кейп-Корал(անգլ.) на сайте imdb.com
  12. German American Social Club of Cape Coral Արխիվացված 2007-10-18 Wayback Machine(անգլ.)(գերմ.)
  13. Официальный сайт Фестиваля искусств Արխիվացված 2015-02-21 Wayback Machine(անգլ.)
  14. Домашние языки общения: Кейп-Корал(անգլ.) на сайте mla.org

Արտաքին հղումներ խմբագրել