Սև իգուանա(լատին․՝ Ctenosaura acanthura)[1]իգուանաների ընտանիքի մողես։

Սև իգուանա
Սև իգուանա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ողնաշարավորներ
Կարգ Սողուններ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Իգուանաներ
Ցեղ Սև իգուանաներ
Տեսակ Սև իգուանա
Լատիներեն անվանում
Ctenosaura acanthura Shaw, 1802
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նկարագրություն խմբագրել

Նրա մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 1,4 մետր։ Կա սեռական դիմորֆիզմ — որձերը զգալիորեն ավելի ուժեղ և խոշոր են, քան էգերը։ Մաշկի գույնը լինում է սև, սպիտակ կամ բաց դեղնավուն։ Ուեն երկար մարմին, լավ զարգացած վերջույթներ։ Ունեն բավականին երկար պոչ։

Այս իգուանաները սիրում են քարքարոտ վայրեր։ Շարժվում են բավականին արագ։ Սնվում են ծաղիկներով, տերևներով, բույսերի պտուղներով, փոքր կենդանիներով և ձվերով։

Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։ Բեղմնավորումից հետո էգը ձվադրում է։ Ձվերի քանակը մոտ 24 ձու։ Մողեսները ձվից դուրս են գալիս 90 օրվա ընթացքում։

Այս կենդանատեսակները տարածված են արևմտյան կիսագնդում և համարվում են Մեքսիկայի էնդեմիկ կենդանատեսակներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 212, ISBN 5-200-00643-0


 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև իգուանա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև իգուանա» հոդվածին։