Քեմբրիջի դուքս Արքայազն Ուիլյամ
Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամ Արթուր Ֆիլիպ Լուի (անգլ.՝ Prince William of Wales, Duke of Cambridge, born William Arthur Philip Louis; հունիսի 21, 1982[3][4][5][…], Սբ. Մերի հիվանդանոց, Լոնդոն[6][7][1]), Քեմբրիջի դուքս, Ստրատհերնի կոմս և Կարիկֆերգյուսի բարոն, Արքայազն Չարլզի և Արքայադուստր Դիանայի ավագ որդին, Եղիսաբեթ II թագուհու ավագ թոռը: Բրիտանական գահի ժառանգորդների ցանկում երկրորդն է՝ իր հայր Արքայազն Չարլզից հետո: Ունի իր սեփական զինանշանը:
ԿենսագրությունԽմբագրել
Արքայազնը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին երեկոյան ժամը 9-ին Լոնդոնում, Պադդինգտոն շրջանում: Ուիլյամը առաջին արքայազն էր, ով չի ծնվել թագավորական պալատում, այլ ծնվել է Լոնդոնի Սուրբ Մարիամի հոսպիտալում: Դարձել է պապարացցիների թիրախ ծնվելուց անմիջապես հետո: Երբ Չարլզը և Դիանան դուրս են եկել հոսպիտալի ծննդատնից լրագրողների ամբոխը շարժվել է դեպի նրանց կողմը՝ նկարահանելու նորածին արքայազնին:
1982 թվականի օգոստոսի 4-ին արքայազնը կնքվել է Բուքինգհեմյան պալատում՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսի կողմից և ստացել է Ուիլյամ Արթուր Ֆիլիպ Լուի անունը:
1990- 1995 թվականներին արքայազնը հաճախել է Բերկշիրի Լադգրոուվ դպրոցը: Այն գիշերօթիկ դպրոց էր, և Ուիլյամը անում էր ամեն ինչ, մյուսներին հավասար: Նույնիսկ կիսել է սենյակը 4 այլ դպրոցականների հետ: Դպրոցում եղել է հոկեյի և ռեգբիի հավաքականների ավագ: Հետաքրքրվել է լողով, լավ է խաղացել ֆուտբոլ և բասկետբոլ: Մի քանի անգամ դպրոցը ներկայացրել է վազքի մրցույթներում:
Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամը ընդունվել է հայտնի Էտոն քոլեջ, որտեղ սովորել է աշխարհագրություն, կենսաբանություն և արվեստի պատմություն: Արքայազնը մշտապես եղել է կարգապահ աշակերտ, մշտապես ստացել բարձր գնահատականներ և կարողացել է հեշտ լեզու գտնել իր հասակակիցների հետ: Ի շնորհիվ շփման կարողությունների, նա ձեռք է բերել մեծ թվով ընկերներ և հաստատել ծանոթություններ: Ի տարբերություն դպրոցի, քոլեջում նա ունեցել է առանձին սենյակ և առանձին լոգարան, ինչը պայմանավորված էր, ոչ թե մեծամտությամբ, այլ անվտանգությունից ելնելով:
Երբ 1996 թվականի օգոստոսին Ուիլյամի ծնողները բաժանվեցին, արքայազնը ծանր տարավ այդ փաստը: Նա միշտ ավելի կապված է եղել իր մոր հետ, քան թե հոր: Դիանա Սփենսերը բաժանումից հետո շարունակեց մշտապես շփվել իր զավակների հետ: Անգամ բաժանումից հետո, նա համարվում էր Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ և ապրում էր Քենսինգթոնյան պալատում: Դիանան մշտապես զբաղվել է բարեգործությամբ:
Արքայազնի համար մեծ հարված էր Փարիզում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում իր մոր՝ Արքայադուստր Դիանայի մահը, որը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին: Ողբերգության մասին արքայազնը իմացավ միայն սեպտեմբերի 1-ին, քանի որ Արքայազն Չարլզը արգելել էր իր որդիների տանը ունենալ ռադիո: Ինչքան էլ ծանր էր հարվածը, Ուիլյամը և նրա կրտսեր եղբայր Արքայազն Հարրին մասնակցեցին մոր հուղարկավորությանը: Ուիլյամը և Հարրին քայլեցին իրենց մոր աճյունակառքի ետևից մինչ Վեստմինստերյան աբբայություն, որտեղ տեղի ունեցավ հուղարկավորությունը: Մոր մահից հետո, Ուիլյամը իր ցանկությամբ հաճախել է հոգեթերապևտի կուրսերի: Այս ընթացքում աճել էր Ուիլյամի հակակրանքը ԶԼՄ-ների նկատմամբ: Նա անգամ մեղադրեց լրագրողների՝ մոր մահվան համար:
2000 թվականի հուլիսին, Էտոն քոլեջը ավարտելուց հետո, երիտասարդ արքայազնը, ինչպես շատ ուսանողները, որոշեց մեկ տարով հետաձգել անցումը բարձրագույն կրթությանը: Նա շատ ճանապարհորդել է, այցելել Չիլի, եղել Աֆրիկայի երկրներում, ինչպես իր մայրը, մեծապես զբաղվել բարեգործությամբ, հատկապես Կենտրոնական Աֆրիկայի հետամնաց և աղքատ երկրներում: Անգամ աշխատել է Բոթսվանայում կաթի անգլիական ֆերմայում:
Բարձրագույն կրթության հարցում Ուիլյամը ընտրեց իր նախնիների ավարտած բուհը՝ Շոտլանդիայի Սենթ Էնդրյու համալսարանը: Իր չափահասությունը (Մեծ Բրիտանիայում ընդունված է, որ անձը չափահաս է դառնում 21 տարեկանում) արքայազնը տոնել է աֆրիկյան ոճով Վինձորների ամրոցում՝ թագուհու անմիջական վերահսկողության ներքո:
2005 թվականին արքայազնը ավարտում է համալսարանը: Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր Ավստրալիայի կորալյան խութերին: Նա համալսարանն ավարտել է բարձր գնահատականներով (չնայած ոչ գերազանցությամբ), և դրանով անցել է հորը, ով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ էր: Ուիլյամի խոսքերով, նա Սենթ Էնդյրույում անց է կացրել չորս երջանիկ տարիներ: Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, ներկայացրել է Նորին Մեծություն թագուհուն Նոր Զելանդիայում, մասնակցել է Վելինգտոնում և Օքլենդում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին:
2006 թվականի մայիսին Ուիլյամը ընդունվել է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին ստացել է սպայական կոչում և միացել թագավորական հեծելազորին՝ որպես կրտսեր լեյտենանտ: Սրանով նա հետևել է բրիտանական թագավորական կարգին, համաձայն որի, գահի ժառանգորդները պետք է ունենան նաև ռազմական կրթություն: Ավանդույթը ծագում է բրիտանական սահմանադրական նախադեպից, համաձայն որի երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարը միապետն է: Այնուհետև ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում: 2011 թվականի դեկտեմբերին մասնակցել է ռուս ծովայինների փրկման օպերացիային:
ԸնտանիքԽմբագրել
2010 թվականի նոյեմբերի 16-ին Քլարենս Հաուսը հայտարարեց Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նշանադրության մասին: Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 29-ին՝ Վեստմինստերյան աբբայության Սուրբ Պետրոսի տաճարում: Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը հանդիսավոր արարողության ժամանակ Քեյթին և Ուիլյամին հայտարարեց կին և ամուսին[11], իսկ թագուհին նորապսակներին տվեց Քեմբրիջի դուքս և դքսուհի կոչումները:
2012 թվականի դեկտեմբերի 3-ին Թագավորական ընտանիքի մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, որ Արքայադուստր Քեթրինը հղի է և գտնվում է Լոնդոնի թագավորական հոսպիտալներից մեկում և դեռ մի քանի օր կմնա այնտեղ[12]:
2013 թվականի հուլիսի 22-ին Լոնդոնի ժամանակով 16:24 Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ունեցան իրենց առաջնեկին՝ Արքայազն Ջորջին[13]: Ծննդկանը ծնվել է 3,8 կգ քաշով[13]:
2013 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ արքայազնին տվել են Ջորջ (Ջորջ (Գեորգ) Ալեքսանդր Լուի) անունը:
2014 թվականի սեպտեմբերի 8-ին Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ դուքսը և դքսուհին սպասում են իրենց երկրորդ զավակին: Դքսուհին 2015 թվականի մայիսի 2-ին ունեցավ Արքայադուստր Շառլոթին, ով ծնվել էր 3,71 կգ քաշով:
Հետաքրքիր փաստեր Արքայազն Ուիլյամի մասինԽմբագրել
- Ձախլիկ է[14]:
- Հասակը 191 սմ է:
- Նրան կրկնօրինակել են Մեքենաներ 2 մուլտֆիլմում՝ Մոբիլյամ (Wheelliam) անվամբ: Մեքենան եղել է Bentley Continental GT մակնիշի:
- Երկրպագում է Բիրմինգհեմի «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբին: Նա հաճույքով է հաճախում ակումբի խաղերի արդեն երկու տասնամյակ:
- Համաձայն express.co.uk ինֆորմացիոն հարթակի, եղել է ամերիկյան Linkin Park ռոք խմբի երկրպագու (դպրոցական տարիներին):
- Գլխավորում է Անգլիայի ֆուտբոլային միությունը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 https://www.royal.uk/the-duke-of-cambridge
- ↑ https://www.royal.uk/royal-family-name
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.bbc.co.uk/news/uk-22977518
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.nytimes.com/2013/07/23/world/europe/royal-baby.html
- ↑ http://www.bbc.co.uk/news/uk-england-somerset-26195227
- ↑ http://news.bbc.co.uk/cbbcnews/hi/newsid_6240000/newsid_6240000/6240071.stm
- ↑ http://www.nytimes.com/aponline/2010/01/17/world/AP-AS-New-Zealand-Prince-Visits.html
- ↑ Архиепископ Кентерберийский Роуэн Уильямс официально провозгласил принца Уильяма и Кейт Миддлтон мужем и женой, Infox.ru, 29.04.2011.
- ↑ Mignews.com. 04.12.2012. Великобритания: Кэйт и Уильям ждут ребёнка.
- ↑ 13,0 13,1 «Duchess of Cambridge gives birth to a son» (անգլերեն)։ The Times։ Արխիվացված օրիգինալից 2013-07-27-ին։ Վերցված է 2013-07-22
- ↑ Принц Уильям — левша.
Արտաքին հղումներԽմբագրել
Քեմբրիջի դուքս Արքայազն Ուիլյամ Վիքիպահեստում |