Իթըն քոլեջ

(Վերահղված է Էտոն քոլեջից)

Իթըն քոլեջ կամ Իթըն (անգլ.՝ Eton College), մասնավոր գիշերօթիկ դպրոց (միայն տղաների համար) Անգլիայի Բերկշիր նահանգում։ Հիմնվել է 1440 թվականին Հենրի VI-ի կողմից։ Քոլեջում կրթվում են միայն տղաներ, որոնց թիվը չի անցնում 1320-ից։ Համարվում է Անգլիայի ամենահին դպրոցներից մեկը։

Իթըն քոլեջ
անգլ.՝ Eton College
Eton College front 4.jpg
Տեսակմասնավոր դպրոց, անկախ դպրոց, գիշերօթիկ դպրոց և boys' school?
ԿարգախոսFloreat Etona
Հիմնադրված է1440[1]
ՀիմնադրիրՀենրի VI
Ուսանողներմոտ 1320
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունEton?
ՀասցեBerkshire SL4 6DW England
Կայքetoncollege.com
##Իթըն քոլեջ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
Իթըն քոլեջ, Միացյալ Թագավորություն
Commons-logo.svg Eton College Վիքիպահեստում

Իթըն քոլեջը գտնվում է Լոնդոնից 30 կմ արևմուտք՝ Թեմզայի ափին։ Տեղակայված է Վինձորյան դղյակի հարևանությամբ։ Քոլեջի պաշտոնական կարգավիճակը՝ մասնավոր դպրոց, նախատեսված 13-18 տարեկան տղաների համար։ Ուսման վարձը՝ տարեկան 35,720 ֆունտ ստերլինգ է (55,630 ԱՄՆ դոլար)։ Իրենց լավ պահվածքի և ուսման մեջ մեծ առաջադիմության համար որոշ աշակերտներ չեն մուծում վարձը և սովորում են անվճար։

Իթըն քոլեջն ստեղծման օրվանից ի վեր ունեցել է 45 ռեկտոր։ Այժմ ռեկտորի պաշտոնում բարոն Ուիլյամ Ուոլդգրեյվն է։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Eton Established: A History from 1440 to 1860ISBN 978-0-7195-6052-1